Դանիելե դի Բոնավենտուրա, բանդոնեոն

Դանիելե դի Բոնավենտուրան կոմպոզիտոր է, երաժշտական փոխադրումների հեղինակ և դաշնակահար-բանդոնեոնահար:

Ծնվել է 1966-ին Իտալիայի Մարկե շրջանի Ֆեռմո քաղաքում: Դասական երաժշտության ասպարեզում կրթությունը սկսել է 8 տարեկանում՝ ընտրելով դաշնամուր,

Սոֆյա Վարդանյան, ջութակ

Ծնվել է 1999-ին Երևանում`երաժիշտների ընտանիքում: Կրթությունը ստացել է Երևանի Չայկովսկու անվ. ՄՄԵԴ-ում (2007-2014, 2014-2017 պրոֆ. Ալեքսանդր Կոսեմյան, պրոֆ. Արտաշես Մկրտչյան) և Գերմանիայում՝ Hochschule für Musik Detmold-ում (2017-2022,

Միքայել Նավասարդյան, թավջութակ

Ծնվել է 1992-ին Երևանում։ Արժանացել է (2007թ.) Կոմիտասի 140-ամյակին նվիրված երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի 1-ին կարգի մրցանակի և դափնեկրի կոչման: 2006թ. դարձել է Վ.Սպիվակովի անվան միջազգային բարեգործական ֆոնդի կրթաթոշակառու,

Նիկողայոս Վարդանյան, թավջութակ

Ծնվել է 1959-ին Երևանում` անվանի երաժիշտների ընտանիքում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ.Գերոնտի Թալալ յանի դասարան): 1986-ից Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի արտիստ է, որի կազմում մասնակցել է բազմաթիվ հյուրախաղերի և փառատոների` Հայաստանում և արտասահմանում: Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կազմակերպված՝ Միշել Լեգրանի 80-ամյակին նվիրված համերգում որպես մենակատար-կոնտրաբասահար հանդես է եկել հայտնի կոմպոզիտորի և ՀԱՖՆ-ի հետ (2012):
Որպես կամերային երաժիշտ համագործակցել է Դայշին Կաշիմոտոյի,

Հայկ Տեր-Հովհաննիսյան, ալտ

Ծնվել է 1978-ին Երևանում, երաժշտի ընտանիքում: Սովորել է Գ. Բուդաղյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 2001-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ`Ալեքսանդր Կոսեմյանի դասարան): 1999-2012թթ.

Յանա Դարյան, ալտ

Ավարտել է Երևանի Չայկովսկու անվ. ՄՄԵԴ-ը, Կոմիտասի անվ. կոնսերվատորիան և ասպիրանտուրան (պրոֆ. Սերգեյ Խաչատրյանի դասարան): Ուսումը շարունակել է Hochschule fur Musik und Theater Bern-ում՝ պրոֆ.

Կարմեն Թոսունյան, ջութակ

Հայաստանի վաստակավոր արտիստ, ջութակահարուհի Կարմեն Թոսունյանը պատանի տարիքում արժանացել է հանրապետական մրցույթի դափնեկրի կոչմանը: Նա սոովորել է Երևանի կոնսերվատորիայում Արա Բոգդանյանի դասարանում, իսկ ասպիրանտուրայում՝ պրոֆ.

Աննա Գյոգչ յան, ալտ

Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան և ասպիրանտուրան (պրոֆ. Ալբերտ Բրուտյանի դասարան): Ուսման տարիներին վարպետության դասեր է առել Քիմ Քաշքաշյանից, Փիթեր Ունջյանից և այլ հայտնի ալտահարներից:
Որպես մենակատար և ալտերի խմբի կոնցերտմայստեր հյուրախաղերով հանդես է եկել տարբեր անսամբլների կազմում` Հայաստանի,

Միքայել Ոսկանյան, թավջութակ

Ծնվել է 2003-ին Երևանում: Միքայելը միջազգային մրցույթների մրցանակակիր և դափնեկիր է. Anna Kull Cello Competition, AGBU Discovers Talents, King’s Peak մրցույթներ: 2020-ից սովորում է Նիդեռլանդների Conservatorium Maastricht-ում՝ Ալեքսանդր Չաուշյանի ղեկավարությամբ: Ելույթներ է ունեցել Եվրոպայում,

Ռոման Սիմովիչ, ջութակ

Ռոման Սիմովիչը հայտնի է իր ելույթներով աշխարհի հեղինակավոր համերգասրահներում. Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահ, Մարիինյան թատրոնի համերգասրահ, Թել Ավիվի օպերային թատրոն, Ժնևի Victoria Hall, Պրահայի Rudolfinum,

Շառոն Բեզալի, ֆլեյտա

Անգլիական The Times պարբերականը Շառոն Բեզալիին բնութագրել է որպես «Աստծո շնորհը ֆլեյտային»:
2019-ին Շառոն Բեզալին BBC Music Magazine-ի կողմից որակավորվել է որպես «Աշխարհի լավագույն ֆլեյտահար»: Նա Փարիզի կոնսերվատորիան ավարտելիս արժանացել է Առաջին մրցանակի: Նրա դասատուներն են եղել Ալեն Մարիոնը և Ռեյմոն Գիյոն: Շառոնը բազմակողմանի գործունեություն է վարում որպես մենակատար ֆլեյտահար՝ հանդես գալով նաև Camerata Salzburg նվագախմբի հետ Շանդոր Վեգի ղեկավարությամբ: Շառոնի Դեբյուտը կայացել է Israel Philharmonic Orchestra-ի հետ 14 տարեկանում Զուբին Մեթայի ղեկավարությամբ:
Լինելով BBC Radio 3-ի Նոր Սերնդի արտիստների թվում,

Սերգեյ Կռիլով, ջութակ

Առինքնող երաժշտականություն, վառ քնարականություն, երաժշտական երանգների գրավչություն – ահա այն հատկանիշները, որոնք ապահովեցին Սերգեյ Կռիլովի առաջատար տեղը ժամանակակից ամենահայտնի կատարողների շարքում:
Կռիլովը ելույթներ է ունեցել հեղինակավոր նվագախմբերի հետ.

Ագուստին Հադելիխ, ջութակ

Իր սերնդի ամենաճանաչված ջութակահարներից է: Հանդես է եկել Ամերիկայի, Եվրոպայի և Հեռավոր Արևելքի նշանավոր նվագախմբերի հետ. Symphonieorchester des Bayerischen Rundfunks, Concertgebouworkest, London Philharmonic Orchestra, Rotterdam Philharmonic Orchestra,

Էնրիկո Պաչե, դաշնամուր

Ծնվել է Ռիմինիում, Իտալիա՝ 1967-ին: Դաշնամուր սովորել է Ֆրանկո Սկալայի ղեկավարությամբ Պեզարոյի Ռոսսինի կոնսերվատորիայում: Հանդես է եկել նաև որպես դիրիժոր և կոմպոզիտոր: 1987-ին շահել է
Ստրեսայի միջազգային Յամահա մրցույթի 1-ին մրցանակը և Ֆրանց Լիստի անվան երկրորդ միջազգային դաշնամուրային մրցույթի 1-ին մրցանակը: Հետագայում Էնրիկո Պաչեն ելույթներ է ունեցել եվրոպական
քաղաքներում,

Ջինգ Ժաո, թավջութակ

Ջինգ Ժաոն Չինաստանի իր սերնդի առաջատար թավջութակահարներից է: 2005-ին արժանացել է Մյունխենի ARD International Competition-ի 1-ին մրցանակի, իսկ 2009-ին ստացել է Ճապոնիայի Exxon Mobil Music award մրցանակը: Մեծանուն մաեստրո Սեյջի Օզավան Ջինգ Ժաոյին ընտրել է որպես մենակատար՝ ջութակահար Վադիմ Ռեպինի,

Ռոզեն Ֆիլիպենս, ջութակ

2022/23 համերգաշրջանում նախատեսված են Ռոզեն Ֆիլիպենսի ելույթները Royal Philharmonic, SWR Konstanz, Ֆինլանդիայի Jyväskylä Sinfonia և Շվեդիայի Norrlandsoperans Symphony Orchestra, BBC Scottish Symphony, St Gallen Symphony,

Քրիստոֆ Բարաթի, ջութակ

Հունգար ջութակահար Քրիստոֆ Բարաթին միջազգային համբավ է ձեռք բերել շնորհիվ աչքի ընկնող երաժշտականության, անթերի կատարողական վարպետության և արտահայտչականության: Քննադատները ընդգծում են նրա մեկնաբանումների բանաստեղծականությունը և բնորոշում նրան որպես «բարձր կարգի հնչյունային էսթետ»: 2016-ին Verbier Festival-ում Բարաթին կատարել է Բախի մենանվագ սոնատների և պարտիտների ամբողջական ցիկլը: Նույն ցիկլը 2022-ին թողարկել է Deutsche Grammophon ֆիրման՝ նորաստեղծ Verbier Festival Gold label-ով: Նախորդ համերգաշրջաններում Բարաթին հանդես է եկել Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկի հետ Hollywood Bowl-ում,

Մարկո Պարիսոտտո, դիրիժոր

Ծնվել է Մոնրեալում: Մարկո Պարիսոտտոն իրավամբ համարվում է Կանադայի առաջատար դիրիժորներից մեկը, որն իր պատվավոր տեղն ունի միջազգային ասպարեզում: Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում՝ արժանանալով բարձր գնահատանքի: Պարիսոտտոն 7 միջազգային դիրիժորական մրցույթների Առաջին մրցանակակիր է: 1997-ին այս շարքը համալրվել է ևս մեկ մրցույթով.

Նիկոլայ Էլսբերգ, բաս

Նիկոլայ Էլսբերգը մեծ ուշադրություն է գրավել հատկապես իր բաս ձայնի եզակի երանգով, որը բնութագրվել է որպես Lyricher/Dramaticher Seriöser բաս:
Ժամանակակից կոմպոզիտորներ Կարստեն Ֆունդալը և Ռասմուս Ցվիկին հատուկ օպերա և օրատորիա են գրել՝ ի նկատի ունենալով Էլսբերգի 

Բելլա Ամարյան, մեցցո-սոպրանո

2019-ին գերազանց դիպլոմով ավարտել է Երևանի կոնսերվատորիան (դոց.Նոնա Մելքումովայի դասարան):
Բելլան «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի եռակի հաղթող է, «Ռոմանսիադա» միջազգային մրցույթի դափնեկիր (2020թ., 3-րդ մրցանակ): Նա Երևանի օպերային թատրոնի երիտասարդական ծրագրի անդամ է (ծրագրի ղեկավար՝ Լևոն Ջավադյան), որի բազմաթիվ միջացառումների մասնակից է եղել Հայաստանում և Ռուսաստանում:
Վարպետության դասեր է առել Հայաստանի և արտերկրի հայտնի արտիստներից: Նրա պատրաստած դերերգերի թվում են Ռոսինիի,

Հայաստանի պետական կամերային երգչախումբ

Հիմնադրվել է 2000-ին «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ: Գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանն է:

Հյուրախաղերով ելույթներ է ունեցել Լոնդոնում,

Երևանի պետական կամերային երգչախումբ

1996թ. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի հիմնադրած Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակում գտել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում՝ ճանաչվելով որպես Հայաստանի երգչախմբային հեղինակավոր կոլեկտիվ: 2009թ.

Եվա Գևորգյան, դաշնամուր

Ծնվել է 2004-ին: Ներկայումս սովորում է պրոֆ.Ստանիսլավ Յուդենիչի մոտ՝ Մադրիդի Reina Sofia School of Music-ում և Նատալյա Տրուլի ղեկավարությամբ Մոսկվայի կոնսերվատորիայում:

Yamaha ֆիրման Եվային շնորհել է Young Yamaha Artist կոչումը:

Եվգենի Կիսինի նախաձեռնությամբ Եվան դարձել է 2020-ի Klavier-Festival Ruhr-ի մասնակից:

2019-ին Եվան արժանացել է ICMA (միջազգային դասական երաժշտության մրցանակաբաշխություն) 

Ալեքսանդր Լիբրայխ, դիրիժոր

2018/19-ին Ալեքսանդր Լիբրայխը դարձել է Պրահայի Ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Մինչ այդ, 2012-2019-ին նա նույն պաշտոնում ղեկավարել է Լեհաստանի Ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը (NOSPR):

Այդ նվագախմբի հետ նրա թողարկած CD-ն՝ Շիմանովսկու և Լյուտոսլավսկու գործերի ձայնագրությամբ ճանաչվել է 2017-ի International Classical Music Awards մրցանակաբաշխության հաղթող՝ «Լավագույն հավաքածու» անվանակարգում:

2018-ին Ալեքսանդր Լիբրայխը դարձել է Գարմիշ-Պարտենկիրխենի Richard Strauss Festival-ի գեղարվեստական ղեկավարը: Մինչև 2023 թվականը նա ընտրվեց Ռիխարդ Շտրաուս միության ղեկավար,

Տ. Մանսուրյան: Ռեքվիեմ

Ռեքվիեմը (մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար) գրել եմ 2010-2011թթ.-ին։ Ռեքվիեմի հիմքում լատիներեն կանոնական տեքստն է։ Երկը գրելու առաջարկը ստացել եմ Մյունխենի կամերային նվագախմբի և Բեռլինի ՌԻԱՍ երգչախմբի կողմից։ Ռեքվիեմը նվիրված է 1915-1917թթ.

Ս.Ռախմանինով: Դաշնամուրի կոնցերտ թիվ 2, դո մինոր, երկ 18 (1901թ.)

Առաջին կատարումը` Մոսկվա, 1901, մենակատար` հեղինակ, դիրիժոր` Ա. Զիլոտի: Գրված լինելով Ռախմանինովի ստեղծագործության վերելքի շրջանում, այս գործը պատկանում է համաշխարհային երաժշտության մեջ կոնցերտի ժանրի լավագույն նմուշների թվին: Կուռ կոմպոզիցիայի փոխլրացնող 3 մասերում մարմնավորվել է Ռախմանինովին բնորոշ կերպարների աշխարհը.

Պերճ Քարազյան տենոր

Պերճ Քարազյան, տենոր
ՀՀ Վաստակավոր արտիստ

Ծնվել է 1978-ին Երևանում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան և ասպիրանտուրան (պրոֆ. Տ. Սազանդարյանի և պրոֆ.

Հայկ Թոնգուրյան, տենոր

Ծնվել է 1982-ին՝ Էջմիածնում: 2009-ից ուսանել է անվանի բաս Բարսեղ Թու­ման­յանի ղեկավարությամբ: 2015-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ. Ռաֆայել Հակոբյանցի և պրոֆ. Սուսաննա Մարտիրոսյանի դասարաններ): 2018-ին Հայկ Թոնգուրյանը արժանացել է Ղրիմի միջազգային մրցույթ-փառատոնի Գրան Պրիին: Հայկը նաև մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է.

Սերխիո Տիեմպո, դաշնամուր

Սերխիո Տիեմպոն իր սերնդի անհատական ստեղծագործական ձեռագիր ունեցող դաշնակահարներից է: Նրա բեմելը կայացել է 14 տարեկանում՝ Ամստերդամի Concertgebouw նվագախմբի հետ, որին հաջորդեց նրա սրընթաց միջազգային ճանաչումը իր բացառիկ եռանդի և երաժշտական բազմակողմանիության շնորհիվ: Նրա ընդարձակ երկացանկն ընդգրկում է դասական ստեղծագործմություններից մինչև ժամանակակից կոմպոզիտորների երկերը:

Սերխիոն ծնվել է Կարակասում՝ Վենեսուելա: Դաշնամուրի առաջին դասերը առել է իր մորից՝ Լիլ Տիեմպոյից: Fondazione per il Pianoforte (Կոմո,

Մաքսիմ Նովիկով, ալտ

Մաքսիմ Նովիկովը իր սերնդի ամենահեռանկարային երաժիշտներից է: Նա դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների փայլուն մեկնաբանն է, որնցից շատերի պրեմիերաների իրագործողն է:

Մ. Նովիկովը երաժշտական կրթությունը ստացել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանում (1989-1993) և Մոսկվայի կոնսերվատորիայում (1993-1998) պրոֆ.

Գ.Մալեր: Սիմֆոնիա թիվ 5, cis-moll, 1902թ.

Առաջին կատարումը` 1904, Քյոլն, դիրիժոր` հեղինակ:

Ավստրիացի մեծ կոմպոզիտոր Մալերը երազում էր իր երաժշտությամբ վերափոխել աշխարհը, սակայն տեսնում էր իր ջանքերով ապարդյուն լինելը և խորապես հիասթափվում: Նրա երաժշտության մեջ ուժեղանում էին հոռետեսական տրամադրությունները,

Ս.Ռախմանինով: Դաշնամուրի կոնցերտ թիվ 2, դո մինոր, երկ 18 (1901թ.)

Առաջին կատարումը` Մոսկվա, 1901, մենակատար` հեղինակ, դիրիժոր` Ա. Զիլոտի: Գրված լինելով Ռախմանինովի ստեղծագործության վերելքի շրջանում, այս գործը պատկանում է համաշխարհային երաժշտության մեջ կոնցերտի ժանրի լավագույն նմուշների թվին: Կուռ կոմպոզիցիայի փոխլրացնող 3 մասերում մարմնավորվել է Ռախմանինովին բնորոշ կերպարների աշխարհը.

Ռոբերտ Մքդաֆի, ջութակ

Grammy մրցանակի առաջադրված ջութակահար Ռոբերտ Մքդաֆին հայտնի է իր հագեցած բազմակողմանի գործունեությամբ:

Որպես մենակատար նա հանդես է եկել համաշխարհային առաջատար նվագախմբերի հետ. Toronto Symphony,

Ա.Դվորժակ: Սիմֆոնիա թիվ 9 (ՙՆոր աշխարհ՚), 1893թ.

Չեխական երաժշտության մեծ դասական Դվորժակը 1891-ին մեկնել է Ամերիկա` Նյու Յորքի կոնսերվատորիան գլխավորելու համար: Ամերիկայում նա ուսումնասիրում էր տեղի նեգրերի և ամերիկյան հնդկացիների երաժշտությունը: Դա Արտացոլում գտավ Դվորժակի ամենահայտնի սիմֆոնիայում,

Յո. Բրամս: Ջութակի կոնցերտ ռե մաժոր, երկ 77 (1878թ.)

Առաջին կատարումը` 1879, Լայպցիգ, մենակատար` Յոզեֆ Յոախիմ: Այս գործը համաշխարհային ջութակի գրականության գլուխգործոցներից է: 1-ին մասի ողբերգական շնչով հագեցած երաժշտությունը, 2-րդ մասի քնարական կերպարները, հունգարական պարերի դարձվածքներով հարուստ ֆինալը կազմում են կուռ ամբողջություն: Հավասար իրավունքներով են հանդես գալիս մենակատար-ջութակահարը և նվագախումբը: Ստեղծագործությունը պատկանում է սիմֆոնիզացված կոնցերտների այն տեսակին,

Փիթեր Ունջյան, դիրիժոր (Կանադա)

Փիթեր Ունջյանը երաժշտական աշխարհում ճանաչված է իր բազմակողմանի գործունեությամբ որպես դիրիժոր, ջութակահար, պրոֆեսոր և գեղարվեստական խորհրդատու:

Նա հայտնի է իր երաժշտականությամբ, համագործակցության ձգտումով,

Ֆ. Շուբերտ: Սիմֆոնիա թիվ 6 C-dur (1818թ.

Ֆրանց Շուբերտին իրավամբ անվանում են ռոմանտիկական սիմֆոնիայի հայր: Հենվելով Հայդնի, Մոցարտի և Բեթհովենի մշակած՝ դասական սիմֆոնիայի քառամաս կառույցին, Շուբերտը բացահայտեց միանգամայն նոր կերպարային և հուզական ոլորտ՝ կապված հարազատ Վիեննայի կենցաղում տարածված երաժշտական ժանրերի հետ (երգ,

Վ.Ա.Մոցարտ: Կոնցերտ երկու դաշնամուրի և նվագախմբի համար, Es-dur, KV 365 (1779թ.)

Այս հռչակավոր կոնցերտը Մոցարտը գրել է 23 տարեկանում՝ հարազատ Զալցբուրգում՝ հերթական հյուրախաղերի կապակցությամբ:

Մենակատարներ էին դառնալու ինքը Վոլֆգանգը և նրա սիրելի քույր Նաներլը: Սակայն Մոցարտի նամակները վկայում են,

Ֆելիքս Մենդելսոն: Սիմֆոնիա թիվ 3, «Շոտլանդական» (1820-1842թթ.)

Գերմանացի մեծ կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնը պատմության մեջ հետք թողեց նաև որպես ականավոր դիրիժոր, դաշնակահար, Գերմանիայում առաջին կոնսերվատորիայի հիմնադիր-տնօրեն (Լայպցիգ) և աշխարհահռչակ Gewandhaus նվագախմբի հիմնադիր դիրիժոր: Լինելով ռոմանտիզմի դարաշրջանի փայլուն ներկայացուցիչ,

Ֆ.Շոպեն: Դաշնամուրի կոնցերտ թիվ 1, մի մինոր, երկ 11 (1830թ.):

Առաջին կատարումը` Վարշավա, 1830, մենակատար` հեղինակ: Դասական եռամաս կոնցերտի ձևում գրված այս գործն ի հայտ է բերում Շոպենի արվեստի ամենաբնորոշ կողմերը` կերպարների բազմազանություն, սերտ կապը լեհական ժողովրդական երաժշտության հետ,

Վահագն Պապյան, դաշնակահար, դիրիժոր

Ծնվել է 1956-ին Երևանում` ՀՀ Ժողովրդական նկարիչ Անատոլի Պապյանի և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Ամալյա Բայբուրդյանի ընտանիքում: Որպես դաշ­նա­կահար ավարտել է Երևանի Չայկովսկու անվ. ՄՄԵԴ-ը (պրոֆ.

Նիկոլայ Լուգանսկի, դաշնամուր

Ն. Լուգանսկին ՌԴ Ժողովրդական արտիստ է, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ: Նա Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար է և Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր: Յուրաքանչյուր տարի նա շուրջ 100 համերգ է նվագում բոլոր մայրցամաքների հեղինակավոր համերգասրահներում:

Լուգանսկին ծվել է 1972-ին՝ Մոսկվայում: Մոսկվայի կոնսերվատորիայում և ասպիրանտուրայում նրա դասատուներն էին պրոֆեսորներ Տատյանա Նիկոլաևան և Սերգեյ Դորենսկին: Նա հինգ հեղինակավոր մրցույթների դափնեկիր է և Չայկովսկու անվ.

Վադիմ Ռուդենկո, դաշնամուր

Ծնվել է Կրասնոդարում: Դաշնամուր սկսել է նվագել 4 տարեկանում, իսկ առաջին համերգը կայացել է 7 տարեկանում:

1982-ին Վադիմը դարձել է “Concertino Prague” միջազգային մրցույթի դափնեկիր: Նրա ուսուցիչներն են եղել Աննա Արտոբոլևսկայան,

Ջոշուա Բելլ, ջութակ

GRAMMY-ի մրցանակակիր Ջոշուա Բելլը, քառասուն տարի ի վեր իր պատվավոր տեղն է զբաղեցնում դարաշրջանի ամենահայտնի արտիստների թվում: Որպես ջութակահար Բելլը հանդես է եկել մենահամերգներով, կամերային ծրագրերով և աշխարհի հեղինակավոր նվագախմբերի հետ: Միաժամանակ նա հանդիսանում է Academy of St.

Լյուդվիգ վան Բեթհովեն: Սիմֆոնիա թիվ 3 («Հերոսական»), Es-dur, երկ 55 (1804թ.)

Առաջին կատարումը` 1805, Վիեննա, դիրիժոր` հեղինակ: Այս ստեղծագործությունը շրջադարձային էր սիմֆոնիայի ժանրում: Բեթհովենն այն նվիրել էր Նապոլեոն Բոնապարտին, որի կերպարը գրավիչ էր շատերի համար: Առավել ևս մեծ էր կոմպոզիտորի հիասթափությունը,

Լ.վ.Բեթհովեն: Ջութակի կոնցերտ, ռե մաժոր, երկ 61 (1806թ.)

Առաջին կատարումը` 1806, Վիեննա: Այս կոնցերտը համաշխարհային նվագացանկի գլուխգործոցներից է: Ոչ այնքան տեխնիկական հագեցվածությունը, որքան բովանդակության խորությունը ջութակահարից պահանջում են երաժշտական լիակատար հասունություն: Երաժշտության մեջ գերիշխում են քնարական կերպարները,

Թոբիաս Բերնդտ, բաս

Ծնվել է Բեռլինում: Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Դրեզդենի Սուրբ Խաչ եկեղեցու երգչախմբում:

Լայպցիգում սովորել է Քրիստիան Պոլցերի մոտ, Մանհայմում՝ Ռուդոլֆ Պիերնեյի մոտ: Հետագա ուսման ընթացքում համագործակցել է Դիտրիխ Ֆիշեր-Դիսկաուի և Թոմաս Քվաստհոֆի հետ:

Թոբիասը միջազգային մրցույթների հաղթող է.

Տիգրան Մելքոնյան, տենոր

Ծնվել է Երևանում: Երևանի օպերային թատրոնի մեներգիչ է: Համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում (Բրյուսելի քաղաքապետի պատմական նստավայր, Լյուքսեմբուրգի Բուրգլինսթերյան ամրոց, Կաունասի ֆիլհարմոնիա և այլն): Եղել է Վ.

Սոֆիա Թումանյան, մեցցո սոպրանո

Սոֆիա Թումանյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանում և միջազգային հարթակներում. Վիեննայի Musikverein Golden Hall,

Աննա Սամուիլ, սոպրանո

Աննա Սամուիլը իր սերնդի ամենապահանջված երգչուհիներից է:

2004-ից Բեռլինի Staatsoper Unter den Linden-ի մենակատար է:

Աննան ելույթներ է ունեցել ամենահայտնի բեմերում.

Գյունտեր Նոյհոլդ, դիրիժոր

Ծնվել է 1947-ին Գրացում (Ավստրիա): Ավարտել է Գրացի կոնսերվատորիան: Կատարելագործվել է Հռոմում՝ Ֆրանկո Ֆեռարայի և Վիեննայում՝ պրոֆ. Հանս Սվարովսկու ղեկավարությամբ:

1972-1980-ը աշխատել է Գերմանիայի տարբեր օպերային թատրոններում՝ մինչ Հանովերում և Դորտմունդում առաջին կապելմայստերի պաշտոն ստանձնելը:

Նոյհոլդը միջազգային մրցույթների դափնեկիր է.

Վ. Ա. Մոցարտ: Requiem (1781թ.)

Ռեքվիեմը հոգեհանգստյան պատարագ է, որը գրվում և կատարվում է սգո արարողությունների կապակցությամբ: Ավանդական լատիներեն տեքստը կանոնակարգված է և փոփոխման ենթակա չէ: Տարիների ընթացքում Ռեքվիեմը իբրև երաժշտական ժանր դուրս է եկել հոգևոր արարողության շրջանակներից և հաճախ հնչում է համերգներում: Աչքի ընկնող ռեքվիեմներ են գրել Մոցարտը,

Այլեն Պրիտչին, ջութակ

«Այլեն Պրիտչինը ակնհայտորեն օժտված է և հատուկ ասելիք ունի: Նա բարձր երաժշտական կուլտուրայի տեր երաժիշտ է»:
Բրունո Մոնսենժոն

Այլեն Պրիտչինը ծնվել է Սանկտ Պետերբուրգում: Սովորել է պրոֆ.

Պավել Կոգան, դիրիժոր

40 տարի ի վեր Պավել Կոգանի անունը ճանաչում է ստացել հինգ մայրցամաքներում: Բրիտանական հեղինակավոր British Classical TV հեռուստաալիքը 2011 թվականին Կոգանին դասել է XX-րդ դարի 10 լավագույն դիրիժորների շարքին:

Պավել Կոգանի ծնողները՝ Լեոնիդ Կոգանը և Ելիզավետա Գիլելսը հռչակավոր ջութակահարներ էին,

Յո.Բրամս: Սիմֆոնիա թիվ 2, ռե մաժոր, երկ 73 (1877թ.)

Առաջին կատարումը ` 1877, Վիեննա, դիրիժոր` Հանս Ռիխտեր: Ժամանակակիցները Բրամսի թիվ 2 սիմֆոնիան անվանել են «Հովվերգական» (այս անվանումը ավելի քան պայմանական է) : Ստեղծագործությունը գրվել է Բրամսի կյանքի երջանիկ օրերին,

Յո.Բրամս: Ջութակի կոնցերտ ռե մաժոր, երկ 77 (1878թ.)

Յո.Բրամս: Ջութակի կոնցերտ ռե մաժոր, երկ 77 (1878թ.)

Առաջին կատարումը` 1879, Լայպցիգ, մենակատար` Յոզեֆ Յոախիմ: Այս գործը համաշխարհային ջութակի գրականության գլուխգործոցներից է: 1-ին մասի ողբերգական շնչով հագեցած երաժշտությունը,

Զոհրաբ Զոհրաբյան, բաս

Զոհրաբ Զոհրաբյանը ծնվել է Երևանում: Երաժշտական կրթությունը սկսել է Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում՝ շեփորի, կիթառի, դաշնամուրի և կոմպոզիցիայի դասարաններում:

Ավարտել է Երևանի կոնսերվատորիայի վոկալ բաժինը:

2010-ից Երևանի Օպերային թատրոնի մեներգիչ է: Դերերի թվում.

Միքայել Գրիգորյան, տենոր

Ծնվել է 1989-ին: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (2011):

Երևանի օպերային թատրոնում նրա դերակատարումներից են. Կոմս Լիբենսկոֆ (Ռոսինի՝ «Ճամփորդություն դեպի Ռեյմս»), Երիտասարդ գնչու (Ռախմանինով՝ «Ալեկո»),

Քրիստինե Սահակյան, մեցցո-սոպրանո

Քրիստինե Սահակյան, մեցցո-սոպրանո
ՀՀ վաստակավոր արտիստ

Ծնվել է Երևանում: Երաժշտական կրթությունը ստացել է Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգչախմբային ընկերությունում: 1999-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան,

Սոֆյա Սայադյան, սոպրանո

Ծնվել է Երևանում: 2005-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան, իսկ 2010-ին ասպիրանտուրան (պրոֆ. Նելլի Փիրումյանի դասարան): Հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է:

2013-2017-ին աշխատել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում,

Ջ.Ռոսինի: Stabat Mater (1842)

STABAT MATER- ը եկեղեցական երաժշտության հիմնական ժանրերից մեկն է՝ մեսսայի, ռեքվիեմի և մագնիֆիկատի կողքին: Գրվում է լատինական աղոթքի տեքստով, որը պատկերում է Աստվածամոր ողբը իր խաչված որդու մարմնի առաջ: STABAT MATER-ի օրատորիալ տիպի երաժշտությունը,

Պ.Ի. Չայկովսկի: «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ պոեմ, երկ 32 (1876թ.), նվիրված է Ս.Տանեևին

Առաջին կատարումը` 1877, Մոսկվա, դիրիժոր` Ն.Ռուբինշտեյն: Գրվել է ըստ Դանթեի «Աստվածային կատակերգության»: Պարտիտուրի առաջին էջում Չայկովսկին զետեղել է մանրամասն գրական ծրագիր, որի համառոտ շարադրանքը հետևյալն է:

«Դժոխային անդունդում շրջելիս Դանթեն և Վերգիլիոսը տեսնում են Ֆրանչեսկայի և Պաոլոյի գրկախառնված ստվերները: Ֆրանչեսկան պատմում է,

Էդուարդ Էլգար: Թավջութակի կոնցերտ (1919թ.)

Անգլիացի կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ և հասարակական գործիչ Էլգարը ճանաչում է ստացել նախ և առաջ իր «Էնիգմա վարիացիաներով»: Թավջութակի կոնցերտը նրա ստեղծագործության ուշ շրջանի գլուխգործոցն է: Կոմպոզիտորն ընտրել է քառամաս ցիկլի սխեման,

Պ.Դյուկա: «Հրաշագործի աշակերտը» սիմֆոնիկ սկերցո

Պոլ Դյուկան ֆրանսիական երաժշտության պատմության մեջ մնաց որպես նշանավոր կոմպոզիտոր, ականավոր մանկավարժ և եռանդուն հասարակական գործիչ: Նրա ամենահայտնի գործն է «Հրաշագործի աշակերտը» սիմֆոնիկ սկերցոն՝ գրված ըստ Գյոթեի համանուն բալլադի: Սյուժետային առանցքը հետևյալն է.

Յո.Բրամս: Սիմֆոնիա թիվ 4, մի մինոր, երկ 98 (1885թ.)

«Ես երբեք չեմ կարողանա գրել սիմֆոնիա», — ասել է Բրամսը` ի նկատի ունենալով Բեթհովենի սիմֆոնիաների հսկա հաջողությունը և իր պատասխանատվությունը սիմֆոնիայի նման բարդ ժանրի զարգացման ասպարեզում: Հակառակ այս հայտարարության,

Ռ.Շուման: Ջութակի կոնցերտ d-moll (1853թ.)

Ռոմանտիզմի դարաշրջանի աչքի ընկնող ներկայացուցիչ Ռոբերտ Շումանը իր դաշնամուրային և վոկալ աշխարհահռչակ ստեղծագործությունների կողքին ուշադրություն է հատկացրել նաև գործիքային կոնցերտի ժանրին (դաշնամուրային, թավջութակի, ջութակի կոնցերտներ, Konzertstuck չորս գալարափողերի համար և այլ գործեր): Հենվելով դասական եռամաս կոնցերտի ավանդույթներին,

Սերգեյ Խաչատրյան, ջութակ

Ծնվել է Երևանում: 2000-ին Սիբելիուսի անվան VIII միջազգային մրցույթում շահել է Առաջին մրցանակը՝ դառնալով այդ մրցույթի պատմության մեջ ամենաերիտասարդ հաղթողը: 2005-ին արժանացել է Թագուհի Էղիսաբեթի անվան միջազգային մրցույթի (Բրյուսել) 1-ին մրցանակը:

Վերջին համերգաշրջաններում Սերգեյը ելույթներ է ունեցել մի շարք անվանի նվագախմբերի հետ.

Սիմոն Տրպչեսկի, դաշնամուր

Ս.Տրպչեսկու գործունեությունը սկսվել է քսան տարի առաջ որպես BBC New-Generation Artist: Նրա կարիերան ընթացավ չափազանց արագ՝ ընդգրկելով ելույթներ աշխարհի չորս ծագերում հարյուրից ավելի լավագույն նվագախմբերի հետ.

Վասիլի Պետրենկո, դիրիժոր

Վասիլի Պետրենկոն Լոնդոնի Royal Philharmonic Orchestra-ի գեղարվեստական ղեկավարն է և Եվրոմիության Երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը: 2021/22 համերգաշրջանում նա ստանձնել է Royal Liverpool Philharmonic Orchestra-ի Դափնեկիր դիրիժորի պաշտոնը և Ռուսաստանի <Եվգենի Սվետլանով>

Լուսինե Խաչատրյան, դաշնամուր

Քննադատմներից մեկի արտահայտությամբ. «Ներկայիս դասական երաժշտության ասպարեզում Լուսինե Խաչատրյանին կարելի է անվանել «դաշնամուրի պոետ»:

Լուսինեի միջազգային ելույթները ջերմորեն են ընդունվել հայտնի համերգասրահներում. Ֆրանկֆուրտի Alte Oper,

Լյուկա Դեբարգ, դաշնամուր

«Արտերկրի և ոչ մի դաշնակահար չի առաջացրել այդպիսի հիացմունք՝ սկսած այն ժամանակից, երբ Գլեն Գուլդը այցելեց Մոսկվա, իսկ Վան Կլիբերնը հաղթող ճանաչվեց Չայկովսկու անվան մրցույթում»
THE HUFFINGTON POST
«Լյուկա Դեբարգի արվեստը դուրս է դաշնամուրային նվագի արվարպետությունից: Այն հնչյունի իսկական փիլիսոփայություն է»
LE DEVOIR

Լյուկա Դեբարգը այսօր հանդես է գալիս աշխարհահռչակ նվագախմբերի հետ,

Բարրի Դուգլաս, դաշնամուր

Բարրի Դուգլասի միջազգային լայն ճանաչումը սկսվել է 1986-ին, Չայկովսկու անվան միջազգային մրցույթում (Մոսկվա) հաղթող դառնալուց հետո:

Դուգլասը համաիռլանդական Camerata Ireland-ի և Clandeboye Festival-ի գեղարվեստական ղեկավարն է: Իր բազմակողմանի գործունեությամբ նա նպաստում է Իռլանդիայի արվեստի միջազգային տարածմանն ու ճանաչմանը: Հագեցած են նրա միջազգային հյուրախաղերի ծրագրերը: Բրիտանիային մատուցած երաժշտական ծառայությունների համար Բարրի Դուգլասը 2021-ի հունվարին պարգևատրվել է Commander of the Order շքանշանով:

Վերջին համերգաշրջանների ընթացքում դաշնակահարը ելույթներ է ունեցել London Symphony,

Մայա Օհանյան, դաշնամուր

Ծնվել է Մոսկվայում: 2011-ից ապրում և սովորում է Վենետիկում: Երաժշտական կրթությունը սկսել է Գնեսինների անվ. ակադեմիայում (պրոֆ. Ալեքսանդր Մայկապարի դասարան): 2015-ին ընդունվել է Վենետիկի “Benedetto Marcello” կոնսերվատորիան,

Նավասարդ Հակոբյան, բարիտոն

Ավարտել է Հայաստանի Երգի պե­տա­կան թատրոնի վոկալ ստուդիան: Ներկայումս սովորում է Երևանի կոն­սերվատորիայի դասական երգե­ցո­ղության բաժնի մագիս­տրա­տու­րա­յում (պրոֆ. Ս.Կոլոսարյանի դասա­րան): 2018-ից Երևանի օպերային թատրոնի Երիտասարդ օպերային երգիչների ծրագրի մենակատար է:

Վարպետության դասեր է առել Teatr Wielki-ի վոկալի հայտնի դասատու Դեյլ Ֆինդլինգից,

Սվետլանա Նավասարդյան, դաշնամուր

Սվետլանա Նավասարդյանը, «Հայ մեծ դաշնակահարուհին», ինչպես նրան անվանում է արտասահմանյան մամուլը, դափնեկիր է Շումանի, Բախի, Եղիսաբեթ թագուհու անվան և Սիդնեյի միջազգային մրցույթների: Պատահական չէ, որ նրա առջև շատ վաղ են բացվել աշխարհի ամենահեղինակավոր փա­ռատոների և համերգասրահների դռները,

Աշոտ Խաչատուրյան, դաշնամուր

«Ինչպե՞ս կարելի է բնորոշել Աշոտ Խաչատուրյանին. Ուժ, եռանդ, կիրք, տաղանդ առանց սահմանների: Իսկական երաժիշտ»:
Մարիա Ժոաո Պիրեշ

Աշոտ Խաչատուրյանը իր սերնդի ամենահեռանկարային երաժիշտներից է:

Աշոտն իր առաջին դասերն առել է Վալենտինա Մելիքյանից և Ելենա Գալուստովայից՝ Շարլ Ազնավուրի անվ.

Եվգենի Ստավինսկի, բաս

Ծնվել է Մերձմոսկովյան Դուբնա քաղաքում՝ երաժիշտների ընտանիքում: 2003-ին ավարտել է Մոսկվայի՝ Վիկտոր Պոպովի հիմնած Երգչախմբայի արվեստի ակադեմիան որպես երգիչ և խմբավար:

2004-2005-ը կատարելագործվել է Ֆլորենցիայի Maggio Musicale Fiorentino-ում: Մասնակցել է Մոցարտի «Դոն Ժուան»,

Վարդուհի Երիցյան, դաշնամուր

Վարդուհի Երիցյանը յուրահատուկ տեղ է գրավում ժամանակակից դաշնամուրային արվեստի շրջանակներում: Լինելով երկու մշակույթների կրող, որոնք նա ժառանգել է Բրիջիտ Անժերերի, Մստիսլավ Ռոստրոպովիչի, Դընի Պասկալի, Կլեր Դեզերի և Մարկ Կոպեի նման մեծ վարպետներից,

Բրունո Մանտովանի, դիրիժոր

Բրունո Մանտովանին ծնվել է 1974-ին: նա բազմակողմանի երաժիշտ է, կոմպոզիտոր և դիրիժոր: 2010-2019 թվականը եղել է Փարիզի երաժշտության և պարի ազգային կոնսերվատորիայի տնօրենը, այնուհետև նույն հաստատությունում աշխատել է որպես ժամանակակից երկացանկի պրոֆեսոր: Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում,

Օլլի Մուստոնեն, դաշնամուր

Օլլի Մուստոնենը ծնվել է Հելսինկիում: 5 տարեկանից սովորել է դաշնամուր, կլավեսին և կոմպոզիցիա: Որպես դաշնակահար կրթությունը ստացել է Ռալֆ Գոտոնիից և Էէրո Հայնոնենից, իսկ կոմպոզիցիա սովորել է Էինոյուհանի Ռաուտավաարայի մոտ:

Օլլի Մուստոնենը ուրույն տեղ է գրավում ժամանակակից երաժշտության ասպարեզում: Ռախմանինովի,

Թոմեր Մաշկովսկի, բաս տրոմբոն

Ծնվել է 1982-ին Ռոտերդամում: Նրա պապը Իսրայել ֆիլհարմոնիկի տրոմբոնահարն էր, որից և Թոմերն առել է իր առաջին դասերը: Մասնագիտական կրթությունն ստացել է Ռոտերդամի Codarts համալսարանում և Բեռլինի UdK Արվեստների համալսարանում: Կատարողական գործունեությունը սկսել է Բեռլինի Staatskapelle Akademie-ում և West-Eastern Divan նվագախմբում` Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ:
2012-ից Թոմերը Բեռլինի Deutsches Symphonie Orchester-ի բաս տրոմբոնահարն է: Նրան հաճախ հրավիրում են մասնակցելու ճանաչված նվագախմբերի համերգներին.

Խուան Մանուել Պարդո Խիլ, տրոմբոն

Խուան Պարդոն եղել է Մեքսիկայի Orquestra Filarmónica de Jalisco-ի (2010-2017), Orquesta Sinfónica de la Universidad Autónoma de Nuevo León-ի (2008-2009), Orquesta Sinfónica de la
Universidad de Guanajuato (2009-2010) նվագախմբերի տրոմբոնահարների կոնցերտմայստերը: 2018-ից նա Հայաստանի Ազգային ֆիհարմոնիկ նվագախմբի տրոմբոնահարների կոնցերտմայստերն է:
Տարբեր նվագախմբերի կազմում հանդես է եկել աշխարհի տարբեր նվագախմբերի հետ՝ Հեսուս Ամիգոյի,

Սանտիագո Դիաս Ագիռե, տրոմբոն / դիրիժոր

Ծնվել է 1991-ին Գետաֆեում (Իսպանիա): Որպես տրոմբոնահար ավարտել է Գետաֆեի և Արագոնի կոնսերվատորիաները: Որպես դիրիժոր սովորել է Արագոնի կոնսերվատորիայում և մասնակցել Խոսե Ռաֆայել
Պասկուալ Վիլապլանայի վարպետության դասերին: Ներկայումս Սանտյագոն Nineties Trombone Ensemble-ի դիրիժորի ասիստենտ է և Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար բաս
տրոմբոնահարը (2018-ից): Որպես դիրիժոր ղեկավարել է Հայաստանի,

Ջորջ Կրիմպերիս, տրոմբոն

Ջորջ Կրիմպերիսը Աթենքի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի (NSO) տրոմբոննեևի խմբի կոնցերտմայստերն է (2011-ից) և Աթենքի կոնսերվատորիայի պրոֆեսոր: Ավարտել է Ռոտերդամի Codarts Արվեստների համալսարանը (պրոֆեսորներ՝ Յորգեն վան Ռյեն,

Հայաստանի պետական կամերային նվագախումբ /ՀՊԿՆ

Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբ / ՀՊԿՆ
Վահան Մարտիրոսյան
գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հիմնվել է 1962թ. ականավոր ջութակահար Զարեհ Սահակյանցի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ: Շնորհիվ իր վառ անհատականության և հեղինակության` Զարեհ Սահակյանցը կարողացավ իր շուրջը համախմբել մի խումբ նվիրյալ երաժիշտների,

Անդրեաս Ֆրյոլիխ, դաշնամուր

Գերմանացի դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը սովորել է Շտեֆան Աշկենազիի և Վիտալի Մարգուլիսի մոտ Ֆրայբուրգում և Պավել Գիլիլովի մոտ՝ Քյոլնում: Նա մի քանի միջազգային մրցույթների դափնեկիր է.

Ռայնհարդ Զեեհաֆեր, դիրիժոր

Ռայնհարդ Զեեհաֆերը ծնվել է Մագդեբուրգում: Իբրև դիրի­ժոր, կոմպոզիտոր և դաշնակահար սովորել է Լայպցիգում և Վայ­մարում` Կուրտ Մազուրի և Ռոլֆ Ռոյտերի ղեկա­վա­րու­թյամբ: Որպես դիրիժոր կատարելագործվել է Լեոնարդ Բերն­սթայ­նի և Օտմար Սյուտների մոտ: 1980-ին արժանացել է «Ֆե­լիքս Մենդելսոն» մրցանակի: Բեռլինի Komische Oper թատ­րո­նում նրա բեմելը կայացել է «Մադամ Բաթերֆլայ» օպերայով,

Խաչատուր Ալմազյան, ջութակ

Ջութակահար և պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանը ճանաչում գտած Almazian Symphony-ի գեղարվեստական ղեկավարն է և մենակատարը: Այս անսամբլը նա հիմնել է 2017-ին՝ սերբ թավջութակահար Տամարա Սավիչի հետ համատեղ: Խմբում ներգրավված են բարձրակարգ երաժիշտներ:

2013-ին Almazyan Symphony-ն և նրա ղեկավարը,

Նարեկ Հախնազարյան, թավջութակ

2011 թվականին, 22 տարեկան հասակում, փայլուն հաղթանակ է տարել Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթում: Նրա ելույթները նոր թափով շարունակվեցին բազմաթիվ երկրներում որպես մենակատար, կամերային երաժիշտ և սիմֆոնիկ նվագախմբերի ընկերակցությամբ: Նարեկը առինքնող արտիստ է,

Տիգրան Հախնազարյան, դիրիժոր

Ծնվել է Երևանում 1978-ին:
Գերազանցությամբ ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ջութակի` պրոֆ. Սուրեն Հախնազարյանի դասարան և դիրիժորության բաժինը՝ պրոֆ. Էմին Խաչատրյանի դասա­րան: Կատարելագործվել է Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվ.

Գայանե Հախնազարյան, դաշնամուր

Դաշնակահար, պրոֆեսոր
Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ. Է. Մամաևի դասարան):
«Հախնազարյան» տրիոյի հիմնադիր դաշնակահարն է: Որպես ժյուրիի ան­դամ և նախագահ պարբերաբար հրա­վիր­վում է մասկակցելու միջազգային մրցույթների:
Որպես մենակատար,

Սուրեն Հախնազարյան, ջութակ

ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր
Մոսկվայի Չայկովսկու անվ. պետական կոնսեր­վա­տո­րի­ա­յի պրոֆեսոր

Ծնվել է 1949-ին` Երևանում: Ավարտել է Երևանի կոն­սեր­վա­­տորիան (պրոֆ.` Վիլլի Մո­կաց­յա­նի դասարան) և Մոս­կվա­յի կոնսերվատորիայի ասպի­րան­տուրան՝ աշխար­հա­հռչակ ջութակահար Լեոնիդ Կոգանի ղեկավարությամբ:
1969-ին հաղթել է Անդրկովկասյան մրցույթում` ստանալով դափնեկրի կոչում:
Նույն թվականին արժանացել է Համամիութենական մրցույ­թի պատվոգրի:
1958-85-ին նվագել Չայկովսկու անվ.

Արեգ Նավասարդյան, ջութակ

Ծնվել է Երևանում՝ 1999-ին: Ուսումը սկսելով Երևանի Չայկովսկու անվ. ՄՄԵԴ-ում (պրոֆ. Գագիկ Սմբատյանի դասարան), 2015-ից այն շարունակել է Գրացի համալսարանում՝ պրոֆ. Բորիս Կուշնիրի ղեկավարությամբ:

Արեգ Նավասարդյանը միջազգային մրցույթների դափնեկիր է.

Սարա Ուռենյա Կաբրերա, ֆլեյտա

Գերազանցությամբ ավարտել է Վալենսիայի Joaquin Rodrigo Superior կոնսերվատորիան` արժանանալով մի շարք մրցա­նակ­­ների: Ասպիրանտուրան ավարտել է Նյու Յորքի Man­hat­tan School of Music-ում (Ռոբերտ Լանգեվինի դասարան):

Սարա Ուռենյան ունի նաև Լոնդոնի Guildhall School-ի դիպլոմ: Մասնակցել է Էմանուել Պայուի,

Ռոբերտ Ֆեռեր, դիրիժոր

Ծնվել է Ֆաուրայում (Իսպանիա)` 1984-ին: Որպես դիրիժոր և տուբահար ավարտել է Վալենսիայի Superior de Música “Joaquín Rodrigo” կոնսերվատորիան: Դիրիժորության վարպետության դասեր է առել Մանուել Գալդուֆից, Սիլվեյն Քամբերլինգից,

Խատիա Բունիաթիշվիլի, դաշնամուր

Ծնվել է Թբիլիսիում: Վեց տարեկանում Թբիլիսիի Կամերային նվագախմբի հետ բեմելին հաջորդեցին նրանց համատեղ հյուրախաղերը տարբեր երկրներում: Նրա դասատուների թվում են Թենգիզ Ամիրեջիբին (Թբիլիսի) և Օլեգ Մայսենբերգը (Վիեննա):
Խատիա Բունիաթիշվիլին ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում.

Ալեքսանդր Լիբրայխ, դիրիժոր

Ալեքսանդր Լիբրայխը Պրահայի Ռադիո-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է, ինչպես և Ռիխարդ Շտրաուս փառատոնի գեղարվեստական ղեկավարը: Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել Japan Philharmonic,

Զդենեկ Կլաուդա, դաշնամուր

Դաշնակահար, դիրիժորի ասիստենտ և կոմպոզիտոր Զդենեկ Կլաուդան 2005-ին ավարտել է Պրահայի Արվեստների ակադեմիան:
Ներկայումս նա Պրահայի Ազգային օպերային թատրոնի դիրիժորի ասիստենտ է: 2008-ին հրավիրվել Salzburger Festspiele,

Շտեպանկա Պուչալկովա, մեցցո սոպրանո

Ծնվել է Բեռլինում: Ավարտել է Պրահայի Յան Ներուդայի անվան երգեցողության բարձրագույն դպրոցը: Ուսումը շարունակել Զալցբուրգի Մոցարտեումում: 2012-ին ստացել է Master’s մասնագիտացում օպերայի ասպարեզում: Դասատուների թվում են Էլիզաբեթ Վիլկեն,

Սլավկա Զամեչնիկովա, սոպրանո

Ծնվել է 1991-ին Սլովակիայում: 2017/2018 և 2018/2019-ին եղել է Բեռլինի պետական օպերայի միջազգային ստուդիայի անդամ, որտեղ կայացել է նրա բեմելը հետևյալ օպերաներում. Առաջին տիկին («Կախարդական սրինգը»),