Ծնվել է 1989-ին: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (2011):
Երևանի օպերային թատրոնում նրա դերակատարումներից են. Կոմս Լիբենսկոֆ (Ռոսինի՝ «Ճամփորդություն դեպի Ռեյմս»), Երիտասարդ գնչու (Ռախմանինով՝ «Ալեկո»), Էռնեստո (Դոնիձետի՝ «Դոն Պասկուալե»):
Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախմբի ծրագրերում որպես մեներգիչ մասնակցել է Բեռլիոզի, Դվորժակի, Ռոսինիի և այլ կոմպոզիտորների գործերի կատարմանը:
2019-ին մասնակցել է Լոնդոնի Հայկական Օպերայի կազմակերպած՝ Ստեփանոս Հարոյանի «Քաջ Նազար» օպերայի պրեմիերային՝ Տիրացուի դերերգով:
2021-ին որպես մեներգիչ մասնակցել է Բախի “Magnificat”-ի, Կոմիտասի Պատարագի և Մեյխանաջյանի Պատարագի կատարմանը: