«Եվա Գևորգյանի նվագի արտահայտչականությունը և կատարելությունը հասնում են այն աստիճանի, որի մասին կարելի է միայն երազել…» — Gramophone ամսագիր
Եվա Գևորգյանը Yamaha ֆիրմայի «Երիտասարդ Արտիստ» է: Նա շուրջ քառասուն միջազգային մրցույթների դափնեկիր է, որոնց թվում են Քլիվլենդի միջազգային երիտասարդական մրցույթը (2018) և Վեն Քլայբերնի անվան երիտասարդական մրցույթ (2019): 2023-ին Եվան Շվեյցարիայում շահել է Prix du Bern մրցանակը, ինչպես նաև 2019 թվականի International Classical Music Awards մրցանակաբաշխության «Հայտնություն» մրցանակը: 2021-ին արժանացել է Ռուսաստանի ազգային նվագախմբի մրցույթի Գրան Պրիին: Բացի դրանից, հանդիսացել է Շոպենի անվան միջազգային մրցույթի ֆինալիստ և Հատուկ մրցանակի կրող (Վարշավա):
Եվա Գևորգյանը հանդես է եկել անվանի նվագախմբերի հետ.Դալլասի սիմֆոնիկ, Լյուցերնի սիմֆոնիկ, Վարշավայի Ֆիլհարմոնիկ, Պրահայի սիմֆոնիկ, Filarmonica de Bologna,Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Ռուսաստանի ազգային, Եվգենի Սվետլանովի անվան ակադեմիական պետական, Շտուտգարտի Ֆիլհարմոնիկ, Լայպցիգի սիմֆոնիկ, Մեքսիկայի ազգային սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Մալտայի ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբեր:
Միջազգային փառատոների մասնակից է. Verbier, Festival Internacional Cervantino, «Սպիտակ գիշերների» փառատոն, Բրեշիայի և Բերգամոյի դաշնամուրային փառատոն, Մոնրեալի Բախի անվան փառատոն, La Roque d’Antheron և Սերբիայի Bemus և Nomus փառատոներ:
2024/25 համերգաշրջանի հիշարժան ելույթներից է նրա մենահամերգային բեմելը Ամստերդամի Concertgebouw-ում և համագործակցությունը Yomiuri Symphony, Sapporo Symphony, Sydney Symphony, Kammeracademie Potsdam, George Enescu Philharmonic, Kristiansand Symphony, Gavle Symphony, Filarmonica de Malaga, Orquesta de les Illes Balears, Orchestra Filarmonica di Torino և այլ հատնի նվագախմբերի հետ:
Մենահամերգներով հանդես է եկել Ճապոնիայում, Չինաստանում, Ցյուրիխում, Բազելում, Բադենում, Միլանում, Պալերմոյում և այլուր:
Եվա Գևորգյանը սովորում է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցում՝ պրոֆ.Նատալյա Տրուլի ղեկավարությամբ: Զուգահեռաբար կատարելագործվում է Մադրիդի Escuela Superior de Música Reina Sofía կոնսերվատորիայում՝ պրոֆ.Ստանիսլավ Յուդենիչի դասարանում:
Տարիներ շարունակ Եվան հանդիսանում է Հայաստանի ԵրազԱրտ կրթական ծրագրի անդամ:
2020-ին Եվա Գևորգյանը Եվգենի Կիսինի կողմից արժանացել է Ռուռի Klavier-Festival-ի հեղինակավոր կրթաթոշակի:
2022 թվականին Мелодия ֆիրմայում թողարկվել է Եվա Գևորգյանի առաջին լազերային ձայնասկավառակը, որն արժանացել է բարձր գնահատանքի: