Ծնվել է Մոսկվայում: 2011-ից ապրում և սովորում է Վենետիկում: Երաժշտական կրթությունը սկսել է Գնեսինների անվ. ակադեմիայում (պրոֆ. Ալեքսանդր Մայկապարի դասարան): 2015-ին ընդունվել է Վենետիկի “Benedetto Marcello” կոնսերվատորիան, արտեղ նրա դասատուներն էին պրոֆեսորներ Մասսիմո Սոմենցիի, Մյուրիել Չեմինի և Օլաֆ Ջոն Լաներիի ղեկավարությամբ:
Մայան մի շարք ազգային և միջազգային երիտասարդական մրցույթների հաղթող է:
Առաջին նշանակալի բեմելը տեղի է ունեցել 12 տարեկանում Վենետիկի La Fenice թատրոնի Musikàmera 2017 առաջին կամերային երաշտության համերգաշրջանի բացման համերգին, որտեղ հանդես է եկել Դեբյուսիի և Բարտոկի ստեղծագործությունների կատարմամբ:
2021-ին Մայան հանդես է եկել Երևանում՝ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, կատարելով Բեթհովենի թիվ 3 Դաշնամուրի կոնցերտը (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան): Կատարումը անց էր կացվում Ռավեննա փառատոնի «Բարեկամության ուղիներ» նախագծի առիթով և նվիրված էր մաեստրո Ռիկարդո Մուտիին, որն էլ ներկա էր համերգին:
Նույն ծրագիրը կրկնվել է Վենետիկի Toniolo Theater-ում՝ Պադուայի և Վենետիկի նվագախմբի ընկերակցությամբ և Ֆլորենցիայի Verdi Theater-ում՝ ՀԱՖՆ-ի հետ, մաեստրո Է. Թոփչյանի ղեկավարությամբ:
2021-ին Հռոմի Quirinale պալատում Մայան հանդես է եկել Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Մոցարտի թիվ 23 դաշնամուրի կոնցերտի կատարումով (դիրիժոր՝ Է. Թոփչյան): Համերգը տեղի է ունեցել ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի Իտալիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում: Ներկա էին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը և Իտալիայի Նախագահ Սերջիո Մատտարելլան:
2021 և 2022 թվականներին Մայա Օհանյանը մասնակցել է Լիլյա Զիլբերշտայնի վարպետության դասընթացներին՝ Սիենայի Accademia Chigiana-ում: Այստեղ նա սկսել է համագործակցությունը երիտասարդ իտալացի թավջութակահար՝ Արամ Խաչատրյանի անվան մրցույթի (2022) հաղթող Էտտորե Պագանոյի հետ:
Այս դուետը արդեն երկու համերգ է ունեցել Թուրինում և Վենետիկում: Նախատեսվում են նրանց համերգներ 2023-ին:
Նույն թվականին ծրագրված է Մայա Օհանյանի ելույթը Վենետիկի Sala Grande of Teatro La Fenice թատրոնի նվագախմբի հետ: