Յո.Բրամս: Ջութակի կոնցերտ ռե մաժոր, երկ 77 (1878թ.)
Առաջին կատարումը` 1879, Լայպցիգ, մենակատար` Յոզեֆ Յոախիմ: Այս գործը համաշխարհային ջութակի գրականության գլուխգործոցներից է: 1-ին մասի ողբերգական շնչով հագեցած երաժշտությունը, 2-րդ մասի քնարական կերպարները, հունգարական պարերի դարձվածքներով հարուստ ֆինալը կազմում են կուռ ամբողջություն: Հավասար իրավունքներով են հանդես գալիս մենակատար-ջութակահարը և նվագախումբը: Ստեղծագործությունը պատկանում է սիմֆոնիզացված կոնցերտների այն տեսակին, որի հիմնադիրն էր Բեթհովենը: