Արամ Խաչատրյան համերգասրահ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1936թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

1978-1980թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչտրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ