«Այլեն Պրիտչինը ակնհայտորեն օժտված է և հատուկ ասելիք ունի: Նա բարձր երաժշտական կուլտուրայի տեր երաժիշտ է»:
Բրունո Մոնսենժոն
Այլեն Պրիտչինը ծնվել է Սանկտ Պետերբուրգում: Սովորել է պրոֆ. Ելենա Զայցևայի մոտ: Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆ. Էդուարդ Գրաչի դասարան):
Միջազգային մրցույթների դափնեկիր է. Լոնգ-Տիբո մրցույթ (2014, 1-ին մրց.), Վենյավսկու անվ. մրցույթ, Չայկովսկու անվ. մրցույթ, Սիոն-Վալաս մրցույթ, Կրեյսլերի և Օյստրախի անվ. մրցույթ: Ելույթներ է ունեցել Ռուսաստանում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում, Իսրայելում, Լեհաստանում, Բելգիայում, Բուլղարիայում, Շվեդիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Վիետնամում և Ճապոնիայում՝ հեղինակավոր համերգասրահներում. Վիեննայի Konzerthaus, Ամստերդամի Concertgebouw, Ստոկհոլմի Musikaliska, Զալցբուրգի Mozarteum, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճ, Փարիզի Champs-Elysées Theatre և այլ համերգասրահներ:
Այլեն Պրիտչինը հանդես է եկել հայտնի նվագախմբերի հետ. Մարիինյան թատրոնի նվագախումբ, Մոսկվայի Ֆիլհարմոնիկ նվագախումբ, Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Վիեննայի Ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբ, Սվետլանովի անվ.սիմֆոնիկ նվագախումբ, Թաթարստանի Ազգային նվագախումբ, MusicAeterna Orchestra, Orchestre National de Lille, Orchestre National des Pays de la Loire, Poznan Philharmonic Orchestra, Transylvanian Philharmonic, I Pomeriggi Orchestra, Orchestre de Cannes, Toulouse Orchestre National du Capitole, Royal Liverpool Orchestra, Orquesta Filarmonica de Gran Canaria, Hiroshima Symphony Orchestra, Osaka Philharmonic Orchestra և այլ նվագախմբեր (դիրիժորներ՝ Վլադիմիր Ֆեդոսեև, Վլադիմիր Պետրենկո, Թեոդոր Կունենտզիս, Մաքսիմ Եմելյանիչև, Կորնելիուս Մայստեր, Միխայիլ Գերտս, Վալենտին Ուրյուպին, Յուրի Սիմոնով, Դորիան Ուիլսոն, Շլոմո Մինց, Քրիստիան Արմինգ և այլք):
Որպես կամերային երաժիշտ Այլեն Պրիտչինը համագործակցել է Լուկաս Գենյուշասի, Յուրի Ֆավորինի, Ալեքսանդր Մելնիկովի, Մաքսիմ Ռիզանովի, Վլադիմիր Մենդելսոնի և Դավիդ Գերինգասի հետ:
Ա.Պրիտչինը մի շարք փառատոների մասնակից է: Ձայնագրություններ է կատարել Melodiya, Ad Vitam Records և այլ հեղինակավոր ֆիրմաներում (Բրամսի, Չայկովսկու, Պրոկոֆևի, Ստրավինսկու,Դեսյատնիկովի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ):
Այլեն Պրիտչինի և Մաքսիմ Եմելյանիչևի ալբոմը` նվիրված Բրամսի Ջութակի սոնատներին թողարկվել է 2021-ին Aparté ֆիրմայում:
Այլենը դասավանդում է Անտվերպենի և Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիաներում: