Ավարտել է Երևանի Չայկովսկու անվ. ՄՄԵԴ-ը, Կոմիտասի անվ. կոնսերվատորիան և ասպիրանտուրան (պրոֆ. Սերգեյ Խաչատրյանի դասարան): Ուսումը շարունակել է Hochschule fur Musik und Theater Bern-ում՝ պրոֆ. Հարթմութ Ռոդեի և Քրիստոֆ Շիլլերի ղեկավարությամբ: Ուսման տարիներին վարպետության դասեր է առել Վալտեր Լեվինից, Թոմաս Կակուշկայից, Բրունո Կանինոյից: Մասնակցել է տարբեր փառատոների. Բեռլինի, Զալցբուրգի, Սենթ Մորիցի, Շլոս Վալդեգի, Բեռնի, Երևանի (Ազգային պատկերասրահ, Բարոկկո, ՀԱՖՆ-ի Երևանյան միջազգային երաժշտական փառատոն) և այլ փառատոներ: 1990-2010-ը եղել է «Սերենադ» կամերային նվագախմբի մենակատար ալտահարը: Ալտի համար գրված մի շարք ստեղծագործությունների առաջին կատարողն է: Տարբեր անսամբլների կազմում` («Սերենադ», «Նարեկացի», Շվեյցարիայի “Esprit”, “Trio EGrazia”) ելույթներ է ունեցել Եվրոպայի բեմերում: Հանդես է եկել Berner Kammerorchester, Schweizer Kammerorchester, Orchestre Symphonique Neuchatelois, Berner Sinfonietta և այլ նվագախմբերի կազմում: ՀԱՖՆ-ի արտիստ է, աշխատել է նաև Sinfonieorchester Bochum և Philharmonie Essen նվագախմբերում: Համագործակցել է Տիգրան Մանսուրյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Վոլֆգանգ Մայերի, Դիմուտ Պոպպենի, Դայշին Կաշիմոտոյի, Ալեքսանդր Չաուշյանի, Յուրի Ժիսլինի, Նատալ յա Լոմեյկոյի, Ալեքսանդր Սիտկովեցկու, Արամ Թալալ յանի, Սուրեն Շահիջանյանի, Լևոն Չիլինկիրեանի և այլ անվանի երաժիշտների հետ: 2020 թվականից համավարակի ժամանակաշրջանում մասնակցել է կամերային երաժշտության նախագծերի. «Դասականը բոլորի համար»,
Tet-A-Tet, Արամ Խաչատրյան տուն-թանգարանի կամերային համերգաշար և այլ ծրագրեր: 2020-ից Յանա Դարյանը դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում: