Նիկոլայ Էլսբերգը մեծ ուշադրություն է գրավել հատկապես իր բաս ձայնի եզակի երանգով, որը բնութագրվել է որպես Lyricher/Dramaticher Seriöser բաս:
Ժամանակակից կոմպոզիտորներ Կարստեն Ֆունդալը և Ռասմուս Ցվիկին հատուկ օպերա և օրատորիա են գրել՝ ի նկատի ունենալով Էլսբերգի ձայնի վերը նշված հատկությունը:
2016-ին ավարտել է Կոպենհագենի Rhythmic Music Conservatory-ն և ուսումը շարունակել Դանիայի Թագավորական Ակադեմիայում, (պրոֆեսոր՝ Սյուզաննա Էկեն):
2020-ին դարձել է The Royal Danish Opera-ի մենակատարների անսամբլի անդամ: 2021-22թթ. Նիկոլայը կատարել է Քոլինի դերերգը՝ «Բոհեմում», Կոմանդորի դերերգը «Դոն Ժուանում» (Royal Danish Opera), մի քանի դերերգեր Շոստակովիչի «Քիթը» օպերայում, ինչպես և Կոպենհագենի ֆիլհարմոնիկի հետ մասնակցել է Մոցարտի և Վերդիի Ռեքվիեմների կատարմանը:
2021-ին Էլսբերգը մասնակցել է BBC Cardiff Singer համաշխարհային մրցույթին` արժանանալով բարձր գնահատանքի: 2020-ին նա արժանացել է Կոպենհագենի օպերային փառատոնի Talent Prize-ին, Léonie Sonning Talent Prize-ին և Queen Ingrid Honorary Grant-ին: