Գոտիե Կապյուսոն, թավջութակ

Գոտիե Կապյուսոնը քսանմեկերորդ դարի թավջութակի իրական դեսպանն է: Նա Բեռլինի, Վիեննայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի, NHK Ճապոնիայի, Սիդնեյի, Լոնդոնի, Մյունխենի, Փարիզի սիմֆոնիկ նվագախմբերի մենակատարն է: 

Հայկ Մելիքյան, դաշնամուր

«Հայկ Մելիքյանն իր կատարողական զորությամբ և կենսականությամբ տրվում է ստեղծագործությանը` համակ ուշադրությամբ հետևելով իր ներքին ձայներին…»
“Fanfare” ամսագիր

Հայկ Մելիքյանը համաշխարհային ունկնդրի և քննադատների կողմից ճանաչված է որպես Հայաստանի առաջատար երաժիշտներից մեկը,

«Հովեր» պետական կամերային երգչախումբ

«Հովեր» պետական կամերային երգչախումբը բաց է կամերային խմբերգային ժանրի բոլոր դրսևորումների համար: Երգչախումբը հանդես է եկել խմբերգային ներկայացումներով, մեծակտավ վոկալ-սիմֆոնիկ, օպերային, կամերային ժանրերի ավանդական և փորձարարական նախագծերով: Համագործակցում է ՀՊՖՆ-ի,

Անուշ Նիկողոսյան, ջութակ

Ծնվել է Երևանում: Նրա առաջին ղեկավարն էր Հայաստանի վաստակավոր ուսուցիչ Պետրոս Հայկազյանը: Հետագայում ուսումը շարունակել է Երևանի կոնսերվատորիայում: Մի քանի տարի նրա դասատուն է եղել Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:

Մյուն­խենի University of Music and Performing Arts-ում Անուշը սովորել է պրոֆ.

Արծվիկ Դեմուրչյան, սոպրանո

Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան և ասպիրանտուրան (պրոֆ. Ա. Սարաջյանի դասարան): Վ. Բելինիի անվ. (1998, Սիցիլիա), Ե. Օբրազցովայի անվ. (2001, Սանկտ-Պետերբուրգ) մրցույթների դափնեկիր է:
Երևանի օպերային թատրոնի մեներգչուհի է և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի արտիստ: Մասնակցել է ՀԱՖՆ-ի օրատորիալ գործերի և օպերային բեմադրությունների կատարումներին: Դերերգերի թվում՝ Անուշ,

Ֆրեդդի Քեմփֆ, դաշնամուր (Մեծ Բրիտանիա)

Ծնվել է 1977-ին՝ Լոնդոնում: Բեմելը կայացել է Royal Philharmonic Orchestra-ի հետ ութ տարեկանում: 1992-ին նա հաղթող է հանդիսացել BBC-ի «Տարվա երիտասարդ երաժիշտ» մրցույթում: Ֆրեդդի Քեմփֆը Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր է (1998,

Քրիստոֆ Բարաթի, ջութակ (Հունգարիա)

Հունգար ջութակահար Քրիստոֆ Բարաթին 35 տարեկանում արժանացել է Հունգարիայի մշակութային բարձրագույն Kossuth Prize պարգևին` ի թիվս աշխարհահռչակ հունգար երաժիշտներ Անդրաշ Շիֆի, Գեորգի Լիգետիի և Իվան Ֆիշերի:
Նախորդ համերգաշրջաններում Քրիստոֆ Բարաթին ելույթներ է ունեցել հայտնի համերգասրահներում.

Պոլ-Էմանուել Թոմա (Ֆրանսիա)

Պոլ-Էմանուել Թոման 2010-ից Թուրինի Classica Italiana Orchestra-ի երաժշտական ղեկավարն է, իսկ 2012-ից՝ Ֆրանսիայի Menton Music Festival-ի գեղարվեստական ղեկավար: Նա Orchestra Filarmonica del Piemonte-ի Առաջին հրավիրյալ դիրիժորն է (Իտալիա):
2018-19-ին նշանակալի էին նրա ելույթները Toulouse National Orchestra-ի,

Անահիտ Չաուշյան, դաշնամուր (Մեծ Բրիտանիա)

Ծնվել է Երևանում, երաժշտական հարուստ ավանդույթներ ունեցող ընտանիքում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ. Վիլլի Սարգսյանի դասարան): Կատարելագործվել է Բրյուսելի Conservatoire Royal-ում՝ պրոֆ. Եվգենի Մոգիլևսկու ղեկավարությամբ և Լոնդոնի Royal Academy of Music-ում՝ պրոֆ.

Աննա Տիֆու, ջութակ (Իտալիա)

Աննա Տիֆուն 2007թ. Ջորջե Էնեսկուի անվ. միջազգային մրցույթի հաղթող է (Ռումինիա, 2007թ.):
Ծնվել է Կալիարիում՝ երաժշտի ընտանիքում: Բեմելը կայացել է ութ տարեկանում՝ Vittorio Veneto համերգաշարի շրջանակներում,

Բորիս Բրովցին, ջութակ (Մեծ Բրիտանիա)

Բրովցինի նվագացանկն ընդգրկում է 50-ից ավելի Ջութակի կոնցերտներ և հարյուրից ավելի կամերային ստեղծագործություններ, որոնց մի մասի առաջին կատարողն է հանդիսացել:
2008-ից Բրովցինը “Les Grands Interpretes” (Ժնև) և Spectrum Concerts (Բեռլին) կամերային համերգաշարերի մշտական մասնակիցն է:
Բորիս Բրովցինը ելույթներ է ունեցել Orchestre de la Suisse Romande,

Դավիթ Աբրահամյան, ալտ (Իսպանիա)

Դավիթ Աբրահամյանը Dakapp կազմակերպության համահիմնադիրն է և գեղարվեստական ղեկավարը: Նրա դասատուներն են եղել Օլեգ Լևը, Դիմուտ Պոպպենը և Բորիս Բելկինը:
Նվագել է Կլաուդիո Աբբադոյի Mozart Orchestra-ում:
2013-ին Դավիթ Աբրահամյանը հիմնել է “App” ծրագիրը,

Սևակ Ավանեսյան, թավջութակ (Բելգիա)

Բեռնարդ Գրինհաուսի բնորոշմամբ` «Սևակ Ավանեսյանը արտակարգ վիրտուոզությամբ և ձայնային մեծ հզորությամբ օժտված երաժիշտ է», իսկ Յանոշ Շտարկերի կարծիքով՝ «Սևակը, անկասկած, իր սերնդի ամենահեռանկարային երաժիշտներից է»:
Սևակը եղել է Բելգիայի Ազգային նվագախմբի թավջութակահարների կոնցերտմայստերը,

Անդրեյ Բորեյկո (Բելգիա)

Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար

Միլանի սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ դիրիժոր

2022/23 թթ. կլրանա Անդրեյ Բորեյկոյի Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը վարելու չորս տարին: Այս նվագախմբով Բորեյկոն վերջերս հանդես է եկել հանրահայտ՝ Բեթհովենի Զատկի փառատոնում: Սպասվում են նվագախմբի հյուրախաղերը Իսպանիայում,

Ռայնհոլդ Ֆրիդրիխ, շեփոր (Գերմանիա)

Ծնվել է Վայնգարտենում: Հաղթող է ճանաչվել 1986-ի ARD միջազգային մրցույթում: Նրա դասատուներն են եղել Էդվարդ Հ. Թարրը (Բազելի Schola Cantorum Basiliensis) և Պիեռ Տիբոն (Փարիզի Conservatoire Superieure de Musique):
Berliner Festwochen-ում նրա բեմելը կայացել է Լուչանո Բերիոյի “Sequenza X” ստեղծագործությամբ:
Ելույթներ է ունեցել Վիեննայի Ակադեմիա,

Եվգենի Սուդբին, դաշնամուր (Ռուսաստան)

Եվգենի Սուդբինը ծնվել է 1980-ին Սանկտ Պետերբուրում, որտեղ սովորել է կոնսերվատորիային կից Մասնագիտական երաժշտական դպրոցում (դասատու՝ Լյուբով Պեվսներ): 1990-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա և ուսումը շարունակել Hanns Eisler Musikhochschule-ում՝ Գալինա Իվանզովայի դասարանում: 1997-ին բնակություն է հաստատել Լոնդոնում՝ սովորելով Purcell School-ում,

Ալեքսանդր Չաուշյան, թավջութակ (Մեծ Բրիտանիա)

Ծնվել է Երևանում` երաժշտական հարուստ ավանդույթներ ունեցող ընտանիքում: Նրա դասատուներն էին պապը` ավագ Ալեքսանդր Չաուշյանը և պրոֆեսոր Զարեհ Սարգսյանը: Լոնդոնի Եհուդի Մենուհինի անվան դպրոցում սովորել է Մելիսսա Ֆելփսի մոտ,

Պիեր Կառլո Օրիցիո (Իտալիա)

Ծնվել է 1963-ին Բրեշիայում: Ավարտել է Սերջիո Մարինյոնիի դաշնամուրի դասարանը և Դոնատո Ռենցետտիի դիրիժորության դասարանը:
Մասնակցել է Էմիլ Չակարովի (Վենետիկ, 1988) և Լեոնարդ Բերնսթայնի (Հռոմ,

Սիմոն Տրպչեսկի, դաշնամուր (Մակեդոնիա)

Սիմոն Տրպչեսկին մշտապես հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի հետ. Քլիվլենդի և Ֆիլադելֆիայի նվագախմբեր, Նյու Յորք ֆիլհարմոնիկ, Լոս Անջելես Ֆիլհարմոնիկ, Սան Ֆրանցիսկոյի, Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբեր,