Վասիլի Պետրենկոն Լոնդոնի Royal Philharmonic Orchestra-ի գեղարվեստական ղեկավարն է և Եվրոմիության Երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը: 2021/22 համերգաշրջանում նա ստանձնել է Royal Liverpool Philharmonic Orchestra-ի Դափնեկիր դիրիժորի պաշտոնը և Ռուսաստանի <Եվգենի Սվետլանով> պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:
2006-ից մինչև 2021-ի օգոստոսը Վ.Պետրենկոն եղել է Royal Liverpool Philharmonic Orchestra գլխավոր դիրիժորը, 2013-2020-ին Օսլոյի Ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորը, 2009-2013-ին Մեծ Բրիտանիայի Ազգային երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը, 1994–1997-ին Սանկտ Պետերբուրգի Միխայլովսկի թատրոնի գլխավոր հրավիրյալ դիրիժորը, որտեղ և սկսել է իր կարիերան որպես մշտական դիրիժոր:
Վ.Պետրենկոն ծնվել է 1976-ին: Երաժշտական կրթությունը սկսել է Պետերբուրգի Տղաների կապելլայի երաժշտական դպրոցում: Սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում, մասնակցելով ականավոր դիրիժորներ Իլյա Մուսինի, Մարիս Յանսոնսի և Յուրի Տեմիրկանովի վարպետության դասերին:
Պետրենկոն համագործակցել է աշխարհի ամենահեղինակավոր նվագախմբերի հետ. Berlin Philharmonic, Leipzig Gewandhaus, London Symphony, London Philharmonic, Philharmonia, Accademia Nazionale di Santa Cecilia (Հռոմ), Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Orchestre National de France, Czech Philharmonic, NHK Symphony, Sydney Symphony և այլ նվագախմբեր:
Մասնակցել է Edinburgh Festival, Grafenegg Festival և հաճախակի ելույթներ ունեցել BBC Proms փառատոնում:
Վերջերս տեղի է ունեցել նրա Հյուսիս Ամերկյան հյուրախաղերը ամերիկյան մի շարք անվանի նվագախմբերի հետ, դրանց թվում. Philadelphia Orchestra, Los Angeles Philharmonic Orchestra, Cleveland Orchestra, Սան Ֆրանցիսկոյի, Բոստոնի, Չիկագոյի, Մոնրեալի և Սենթ Լուիսի սիմֆոնիկ նվագախմբեր:
Որպես օպերային դիրիժոր Վասիլի Պետրենկոն իր երկացանկու ունի ավելի քան 30 օպերային ստեղծագործություն: 2010-ին կայացել է նրա դեբյուտը Glyndebourne Festival Opera-ում (<Մակբեթ>), Opéra de Paris-ում (<Եվգենի Օնեգին>) և վերջին համերգաշրջաններում Միխայլովսկի թատրոնում, Zurich Opera-ում և Bayerische Staatsoper-ում:
2019-20 համերգաշրջանում տեղի է ունեցել Պետրենկոյի բեմելը Նյու Յորքի Metropolitan Opera-ում՝ <Պիկ թագուհի> օպերայի բեմադրությամբ:
Վ.Պետրենկոն կատարել է ձայնագրություններ և ունի հարուստ դիսկոգրաֆիա: Դրանց թվում են համաշխարհային գնահատանքի արժանացած՝ Շոստակովիչի սիմֆոնիաների շարքը Royal Liverpool Philharmonic Orchestra-ի հետ (Naxos Records): Օսլոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ թողարկել է Սկրյաբինի սիմֆոնիաները և Ռ. Շտրաուսի Սիմֆոնիկ պոեմները:
2017-ին Պետրենկոն արժանացել է ամենամյա հեղինակավոր Gramophone Awards-ի <Տարվա արտիստ> մրցանակին, որը ստացվեց իր Young Artist of the Year առաջին մրցանակից ուղիղ տասնամյակ անց (2007):
2010-ին Վ.Պետրենկոն հաղթել է Classical BRIT Awards մրցանակաբաշխությունում <Տարվա տղամարդ արտիստ> մրցանակաբաշխությունում:
Պետրենկոն Լիվերփուլի համալսարանի և Լիվերփուլի Hope համալսարանի Պատվավոր դոկտոր է (2009): Նա նաև Լիվերփուլի Ջոն Մուրս համալսարանի Պատվավոր անդամ է: Սրանք այն մրցանակներն են, որոնք փաստում են Պետրենկոյի մեծ ներդրումը Royal Liverpool Philharmonic Orchestra-ի գործունեության մեջ և քաղաքի մշակութային կյանքում: