ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր
Մոսկվայի Չայկովսկու անվ. պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր
Ծնվել է 1949-ին` Երևանում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ.` Վիլլի Մոկացյանի դասարան) և Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդ Կոգանի ղեկավարությամբ:
1969-ին հաղթել է Անդրկովկասյան մրցույթում` ստանալով դափնեկրի կոչում:
Նույն թվականին արժանացել է Համամիութենական մրցույթի պատվոգրի:
1958-85-ին նվագել Չայկովսկու անվ. ՄՄԵԴ-ի, հետագայում՝ ՀՀ հեռուսատառադիոյի ջութակահարների անսամբլում:
1974-2007-ը դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1993-ից որպես պրոֆեսոր):
1984-2007՝ աշխարհի հնագույն քառյակներից մեկի, ՀՀ Վաստակավոր կոլեկտիվ՝ Կոմիտաս լարային քառյակի 2-րդ ջութակահար:
1977-ին պարգևատրվել է ԽՍՀՄ Հեռուստառադիո կոմիտեի Պատվոգրով:
2007-ին արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալի:
2008-ից՝ Մոսկվա տեղափոխվելուց հետո մինչ օրս հանդիսանում է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի և կից երաժշտական ուսումնարանի պրոֆեսոր:
2007-2016-ին դասավանդել է Մոսկվայի Շոպենի անվան կատարողական արվեստի պետական քոլեջում:
Մշտապես վարպետության դասընթացներ է անցկացնում Ռուսաստանում, Շոտլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Ռումինիայում, Հայաստանում և այլ երկրներում:
Հրավիրվում է մասնակցելու տարբեր մրցույթների՝ որպես ժյուրիի անդամ և նախագահ:
Որպես մենակատար և տարբեր անսամբլների կազմում հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 40 երկրներում (ԱՄՆ, Կանադա, Ավստրիա, Անգլիա, Արգենտինա, Բելգիա, Հունաստան, Գերմանիա, Եգիպտոս, Հնդկաստան, Իրան, Ուրուգվայ, Իսպանիա, Իտալիա, Հարավսլավիա, Եթովպիա, Շվեդիա…):
Սուրեն Հախնազարյանի կատարմամբ ձայնագրվել են CD-ներ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ուկրաինայում և Հայաստանում:
Սուրեն Հախնազարյանի սաներից շատերը հեղինակավոր մրցույթների դափնեկիրներ են և աշխատում են աշխարհի տարբեր երկրներում:
Սուրեն Հախնազարյանը հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողն է: Այդ գործերից շատերը նվիրված են ջութակահարին:
Գայանե Հախնազարյանի և Միքայել Հախնազարյանի հետ համատեղ հիմնել է «Հախնազարյան» տրիոն, որի ներկայիս թավջութակահարը Նարեկ Հախնազարյանն է: