2019-ին գերազանց դիպլոմով ավարտել է Երևանի կոնսերվատորիան (դոց.Նոնա Մելքումովայի դասարան):
Բելլան «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի եռակի հաղթող է, «Ռոմանսիադա» միջազգային մրցույթի դափնեկիր (2020թ., 3-րդ մրցանակ): Նա Երևանի օպերային թատրոնի երիտասարդական ծրագրի անդամ է (ծրագրի ղեկավար՝ Լևոն Ջավադյան), որի բազմաթիվ միջացառումների մասնակից է եղել Հայաստանում և Ռուսաստանում:
Վարպետության դասեր է առել Հայաստանի և արտերկրի հայտնի արտիստներից: Նրա պատրաստած դերերգերի թվում են Ռոսինիի, Չուխաջյանի, Ա.Տիգրանյանի և Սեն-Սանսի օպերաների դերերգեր:
Բելլան ելույթներ է ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախմբի, «Հովեր» կամերային երգչախմբի և Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Էմիլիայի դերերգով մասնակցել է Վերդիի «Օթելլո» օպերայի համերգային կատարմանը (2022թ.): Բելլան մասնակցել է Փարիզի օպերայի լսումներին (2022թ.), որտեղ 400 մասնակիցների շարքում տեղ է զբաղեցրել առաջին ութնյակում: