Ծնվել է Թբիլիսիում: Վեց տարեկանում Թբիլիսիի Կամերային նվագախմբի հետ բեմելին հաջորդեցին նրանց համատեղ հյուրախաղերը տարբեր երկրներում: Նրա դասատուների թվում են Թենգիզ Ամիրեջիբին (Թբիլիսի) և Օլեգ Մայսենբերգը (Վիեննա):
Խատիա Բունիաթիշվիլին ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում. Նյու Յորքի Carnegie Hall, Լոս Անջելեսի Walt Disney Concert Hall, Լոնդոնի Royal Festival Hall, Վիեննայի Musikverein և Konzerthaus, Ամստերդամի Concertgebouw, Berlin Philharmonie, Paris Philharmonie, Փարիզի Théâtre des Champs-Élysées, Միլանի La Scala, Վենետիկի Teatro La Fenice, Բարսելոնայի Palau de la Música Catalana, Ժնևի Victoria Hall, Ցյուրիխի Tonhalle, Պրահայի Rudolfinum, Շանհայի Grand Theater, Պեկինի NCPA, Մումբայի NCPA, Տոկիոյի Suntory Hall և Սինգապուրի Esplanade Theatre:
Խատիան մասնակցել է բազմաթիվ հայտնի փառատոների. Salzburg, Verbier, Gstaad Menuhin, La Roque d’Anthéron, iTunes festivals, Լոս Անջելեսի Hollywood Bowl, BBC Proms, Klavier-Festival Ruhr, Progetto Martha Argerich և այլ փառատոների:
Խ. Բունիաթիշվիլին համագործակցել է աշխարհահռչակ նվագախմբերի հետ. Israel Philharmonic, Los Angeles Philharmonic, San Francisco Symphony, Seattle Symphony, Philadelphia Orchestra, Toronto Symphony, São Paulo State Symphony, China Philharmonic, NHK Symphony, London Symphony, BBC Symphony, Orchestre de Paris, Orchestre National de France, Filarmonica della Scala, Vienna Symphony, Rotterdam Philharmonic, Munich Philharmonic և այլ նվագախմբեր (դիրիժորներ՝ Զուբին Մետա, Պլասիդո Դոմինգո, Քենթ Նագանո, Նեեմե Յարվի, Պաավո Յարվի, Միխայիլ Պլետնյով, Վլադիմիր Աշկենազի, Սեմյոն Բիչկով, Մունգ-Վուն Չունգ, Ֆիլիպ Ջորդան):
Խատիա Բունիաթիշվիլին ընդգրկված է սոցիալական, հասարակական և երաժշտական մի շարք կարևոր միջազգային ծրագրերում (DLDwomen13 Conference, “To Russia with Love”, “Charity Concert in Kiev”, ՄԱԿ-ի 70-ամյակին նվիրված համերգ և այլ ծրագրեր):
Խ. Բունիաթիշվին ձայնագրություններ է կատարել SONY Classical և այլ հայտնի ֆիրմաներում՝ համագործակցելով Եվգենի Կիսինի, Գիդոն Կրեմերի. Գիեդրե Դիրվանաուսկայտեի, Ռենե Կապյուսոնի և այլ անվանի արտիստների հետ: Խատիա Բունիթիշվիլին երկու անգամ արժանացել է ECHO Klassik մրցանակին: