Ֆ.Շոպեն: Դաշնամուրի թիվ 2 կոնցերտ, f-moll (1830թ.)
Առաջին կատարումը` 1830, Վարշավա, մենակատար` հեղինակ: Սա Շոպենի փաստորեն թիվ 1 կոնցերտն է, սակայն որոշ պատճառներով համարակալվել է որպես թիվ 2: Կոմպոզիտորի պատմական ծառայությունն այն է,
Առաջին կատարումը` 1830, Վարշավա, մենակատար` հեղինակ: Սա Շոպենի փաստորեն թիվ 1 կոնցերտն է, սակայն որոշ պատճառներով համարակալվել է որպես թիվ 2: Կոմպոզիտորի պատմական ծառայությունն այն է,
Նիկոլայ Լուգանսկին մի դաշնակահար է, ով զգացմունքն ու նրբագեղությունը համատեղում է հզոր վիրտուոզության հետ: Ճանաչված լինելով որպես ռուսական և ուշ ռոմանտիկական երկացանկի վարպետ, Լուգանսկին աչքի է ընկնում Ռախմանինովի,
Շառլ Դյություան 2017-ին արժանացել է դասական երաժշտության բարձրագույն մրցանակների, որոնց թվում է հեղինակավոր Royal Philharmonic Society-ի Ոսկե մեդալը:
Ներկայումս հանդիսանում է Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիկի հրավիրյալ դիրիժորը:
Եղել է London Royal Philharmonic Orchestra-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը:
32 տարի շարունակ համագործակցել է Philadelphia Orchestra-ի հետ և յուրաքանչյուր համերգաշրջանում հանդես է եկել Չիկագոյի,
Դանիելե դի Բոնավենտուրան կոմպոզիտոր է, երաժշտական փոխադրումների հեղինակ և դաշնակահար-բանդոնեոնահար:
Ծնվել է 1966-ին Իտալիայի Մարկե շրջանի Ֆեռմո քաղաքում: Դասական երաժշտության ասպարեզում կրթությունը սկսել է 8 տարեկանում՝ ընտրելով դաշնամուր,
Ծնվել է 1999-ին Երևանում`երաժիշտների ընտանիքում: Կրթությունը ստացել է Երևանի Չայկովսկու անվ. ՄՄԵԴ-ում (2007-2014, 2014-2017 պրոֆ. Ալեքսանդր Կոսեմյան, պրոֆ. Արտաշես Մկրտչյան) և Գերմանիայում՝ Hochschule für Musik Detmold-ում (2017-2022,
Ծնվել է 1992-ին Երևանում։ Արժանացել է (2007թ.) Կոմիտասի 140-ամյակին նվիրված երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի 1-ին կարգի մրցանակի և դափնեկրի կոչման: 2006թ. դարձել է Վ.Սպիվակովի անվան միջազգային բարեգործական ֆոնդի կրթաթոշակառու,
Ծնվել է 1959-ին Երևանում` անվանի երաժիշտների ընտանիքում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ.Գերոնտի Թալալ յանի դասարան): 1986-ից Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի արտիստ է, որի կազմում մասնակցել է բազմաթիվ հյուրախաղերի և փառատոների` Հայաստանում և արտասահմանում: Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կազմակերպված՝ Միշել Լեգրանի 80-ամյակին նվիրված համերգում որպես մենակատար-կոնտրաբասահար հանդես է եկել հայտնի կոմպոզիտորի և ՀԱՖՆ-ի հետ (2012):
Որպես կամերային երաժիշտ համագործակցել է Դայշին Կաշիմոտոյի,
Ծնվել է 1978-ին Երևանում, երաժշտի ընտանիքում: Սովորել է Գ. Բուդաղյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 2001-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ`Ալեքսանդր Կոսեմյանի դասարան): 1999-2012թթ.
Ավարտել է Երևանի Չայկովսկու անվ. ՄՄԵԴ-ը, Կոմիտասի անվ. կոնսերվատորիան և ասպիրանտուրան (պրոֆ. Սերգեյ Խաչատրյանի դասարան): Ուսումը շարունակել է Hochschule fur Musik und Theater Bern-ում՝ պրոֆ.
Հայաստանի վաստակավոր արտիստ, ջութակահարուհի Կարմեն Թոսունյանը պատանի տարիքում արժանացել է հանրապետական մրցույթի դափնեկրի կոչմանը: Նա սոովորել է Երևանի կոնսերվատորիայում Արա Բոգդանյանի դասարանում, իսկ ասպիրանտուրայում՝ պրոֆ.
Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան և ասպիրանտուրան (պրոֆ. Ալբերտ Բրուտյանի դասարան): Ուսման տարիներին վարպետության դասեր է առել Քիմ Քաշքաշյանից, Փիթեր Ունջյանից և այլ հայտնի ալտահարներից:
Որպես մենակատար և ալտերի խմբի կոնցերտմայստեր հյուրախաղերով հանդես է եկել տարբեր անսամբլների կազմում` Հայաստանի,
Ծնվել է 2003-ին Երևանում: Միքայելը միջազգային մրցույթների մրցանակակիր և դափնեկիր է. Anna Kull Cello Competition, AGBU Discovers Talents, King’s Peak մրցույթներ: 2020-ից սովորում է Նիդեռլանդների Conservatorium Maastricht-ում՝ Ալեքսանդր Չաուշյանի ղեկավարությամբ: Ելույթներ է ունեցել Եվրոպայում,
Ռոման Սիմովիչը հայտնի է իր ելույթներով աշխարհի հեղինակավոր համերգասրահներում. Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահ, Մարիինյան թատրոնի համերգասրահ, Թել Ավիվի օպերային թատրոն, Ժնևի Victoria Hall, Պրահայի Rudolfinum,
Անգլիական The Times պարբերականը Շառոն Բեզալիին բնութագրել է որպես «Աստծո շնորհը ֆլեյտային»:
2019-ին Շառոն Բեզալին BBC Music Magazine-ի կողմից որակավորվել է որպես «Աշխարհի լավագույն ֆլեյտահար»: Նա Փարիզի կոնսերվատորիան ավարտելիս արժանացել է Առաջին մրցանակի: Նրա դասատուներն են եղել Ալեն Մարիոնը և Ռեյմոն Գիյոն: Շառոնը բազմակողմանի գործունեություն է վարում որպես մենակատար ֆլեյտահար՝ հանդես գալով նաև Camerata Salzburg նվագախմբի հետ Շանդոր Վեգի ղեկավարությամբ: Շառոնի Դեբյուտը կայացել է Israel Philharmonic Orchestra-ի հետ 14 տարեկանում Զուբին Մեթայի ղեկավարությամբ:
Լինելով BBC Radio 3-ի Նոր Սերնդի արտիստների թվում,
Առինքնող երաժշտականություն, վառ քնարականություն, երաժշտական երանգների գրավչություն – ահա այն հատկանիշները, որոնք ապահովեցին Սերգեյ Կռիլովի առաջատար տեղը ժամանակակից ամենահայտնի կատարողների շարքում:
Կռիլովը ելույթներ է ունեցել հեղինակավոր նվագախմբերի հետ.
Իր սերնդի ամենաճանաչված ջութակահարներից է: Հանդես է եկել Ամերիկայի, Եվրոպայի և Հեռավոր Արևելքի նշանավոր նվագախմբերի հետ. Symphonieorchester des Bayerischen Rundfunks, Concertgebouworkest, London Philharmonic Orchestra, Rotterdam Philharmonic Orchestra,
Ծնվել է Ռիմինիում, Իտալիա՝ 1967-ին: Դաշնամուր սովորել է Ֆրանկո Սկալայի ղեկավարությամբ Պեզարոյի Ռոսսինի կոնսերվատորիայում: Հանդես է եկել նաև որպես դիրիժոր և կոմպոզիտոր: 1987-ին շահել է
Ստրեսայի միջազգային Յամահա մրցույթի 1-ին մրցանակը և Ֆրանց Լիստի անվան երկրորդ միջազգային դաշնամուրային մրցույթի 1-ին մրցանակը: Հետագայում Էնրիկո Պաչեն ելույթներ է ունեցել եվրոպական
քաղաքներում,
Ջինգ Ժաոն Չինաստանի իր սերնդի առաջատար թավջութակահարներից է: 2005-ին արժանացել է Մյունխենի ARD International Competition-ի 1-ին մրցանակի, իսկ 2009-ին ստացել է Ճապոնիայի Exxon Mobil Music award մրցանակը: Մեծանուն մաեստրո Սեյջի Օզավան Ջինգ Ժաոյին ընտրել է որպես մենակատար՝ ջութակահար Վադիմ Ռեպինի,
2022/23 համերգաշրջանում նախատեսված են Ռոզեն Ֆիլիպենսի ելույթները Royal Philharmonic, SWR Konstanz, Ֆինլանդիայի Jyväskylä Sinfonia և Շվեդիայի Norrlandsoperans Symphony Orchestra, BBC Scottish Symphony, St Gallen Symphony,
Հունգար ջութակահար Քրիստոֆ Բարաթին միջազգային համբավ է ձեռք բերել շնորհիվ աչքի ընկնող երաժշտականության, անթերի կատարողական վարպետության և արտահայտչականության: Քննադատները ընդգծում են նրա մեկնաբանումների բանաստեղծականությունը և բնորոշում նրան որպես «բարձր կարգի հնչյունային էսթետ»: 2016-ին Verbier Festival-ում Բարաթին կատարել է Բախի մենանվագ սոնատների և պարտիտների ամբողջական ցիկլը: Նույն ցիկլը 2022-ին թողարկել է Deutsche Grammophon ֆիրման՝ նորաստեղծ Verbier Festival Gold label-ով: Նախորդ համերգաշրջաններում Բարաթին հանդես է եկել Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկի հետ Hollywood Bowl-ում,
Ծնվել է Մոնրեալում: Մարկո Պարիսոտտոն իրավամբ համարվում է Կանադայի առաջատար դիրիժորներից մեկը, որն իր պատվավոր տեղն ունի միջազգային ասպարեզում: Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում՝ արժանանալով բարձր գնահատանքի: Պարիսոտտոն 7 միջազգային դիրիժորական մրցույթների Առաջին մրցանակակիր է: 1997-ին այս շարքը համալրվել է ևս մեկ մրցույթով.
Նիկոլայ Էլսբերգը մեծ ուշադրություն է գրավել հատկապես իր բաս ձայնի եզակի երանգով, որը բնութագրվել է որպես Lyricher/Dramaticher Seriöser բաս:
Ժամանակակից կոմպոզիտորներ Կարստեն Ֆունդալը և Ռասմուս Ցվիկին հատուկ օպերա և օրատորիա են գրել՝ ի նկատի ունենալով Էլսբերգի
2019-ին գերազանց դիպլոմով ավարտել է Երևանի կոնսերվատորիան (դոց.Նոնա Մելքումովայի դասարան):
Բելլան «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի եռակի հաղթող է, «Ռոմանսիադա» միջազգային մրցույթի դափնեկիր (2020թ., 3-րդ մրցանակ): Նա Երևանի օպերային թատրոնի երիտասարդական ծրագրի անդամ է (ծրագրի ղեկավար՝ Լևոն Ջավադյան), որի բազմաթիվ միջացառումների մասնակից է եղել Հայաստանում և Ռուսաստանում:
Վարպետության դասեր է առել Հայաստանի և արտերկրի հայտնի արտիստներից: Նրա պատրաստած դերերգերի թվում են Ռոսինիի,
Հիմնադրվել է 2000-ին «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ: Գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանն է:
Հյուրախաղերով ելույթներ է ունեցել Լոնդոնում,
1996թ. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի հիմնադրած Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակում գտել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում՝ ճանաչվելով որպես Հայաստանի երգչախմբային հեղինակավոր կոլեկտիվ: 2009թ.
Ծնվել է 2004-ին: Ներկայումս սովորում է պրոֆ.Ստանիսլավ Յուդենիչի մոտ՝ Մադրիդի Reina Sofia School of Music-ում և Նատալյա Տրուլի ղեկավարությամբ Մոսկվայի կոնսերվատորիայում:
Yamaha ֆիրման Եվային շնորհել է Young Yamaha Artist կոչումը:
Եվգենի Կիսինի նախաձեռնությամբ Եվան դարձել է 2020-ի Klavier-Festival Ruhr-ի մասնակից:
2019-ին Եվան արժանացել է ICMA (միջազգային դասական երաժշտության մրցանակաբաշխություն)
2018/19-ին Ալեքսանդր Լիբրայխը դարձել է Պրահայի Ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Մինչ այդ, 2012-2019-ին նա նույն պաշտոնում ղեկավարել է Լեհաստանի Ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը (NOSPR):
Այդ նվագախմբի հետ նրա թողարկած CD-ն՝ Շիմանովսկու և Լյուտոսլավսկու գործերի ձայնագրությամբ ճանաչվել է 2017-ի International Classical Music Awards մրցանակաբաշխության հաղթող՝ «Լավագույն հավաքածու» անվանակարգում:
2018-ին Ալեքսանդր Լիբրայխը դարձել է Գարմիշ-Պարտենկիրխենի Richard Strauss Festival-ի գեղարվեստական ղեկավարը: Մինչև 2023 թվականը նա ընտրվեց Ռիխարդ Շտրաուս միության ղեկավար,
Ռեքվիեմը (մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար) գրել եմ 2010-2011թթ.-ին։ Ռեքվիեմի հիմքում լատիներեն կանոնական տեքստն է։ Երկը գրելու առաջարկը ստացել եմ Մյունխենի կամերային նվագախմբի և Բեռլինի ՌԻԱՍ երգչախմբի կողմից։ Ռեքվիեմը նվիրված է 1915-1917թթ.
Առաջին կատարումը` Մոսկվա, 1901, մենակատար` հեղինակ, դիրիժոր` Ա. Զիլոտի: Գրված լինելով Ռախմանինովի ստեղծագործության վերելքի շրջանում, այս գործը պատկանում է համաշխարհային երաժշտության մեջ կոնցերտի ժանրի լավագույն նմուշների թվին: Կուռ կոմպոզիցիայի փոխլրացնող 3 մասերում մարմնավորվել է Ռախմանինովին բնորոշ կերպարների աշխարհը.
Պերճ Քարազյան, տենոր
ՀՀ Վաստակավոր արտիստ
Ծնվել է 1978-ին Երևանում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան և ասպիրանտուրան (պրոֆ. Տ. Սազանդարյանի և պրոֆ.
Ծնվել է 1982-ին՝ Էջմիածնում: 2009-ից ուսանել է անվանի բաս Բարսեղ Թումանյանի ղեկավարությամբ: 2015-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ. Ռաֆայել Հակոբյանցի և պրոֆ. Սուսաննա Մարտիրոսյանի դասարաններ): 2018-ին Հայկ Թոնգուրյանը արժանացել է Ղրիմի միջազգային մրցույթ-փառատոնի Գրան Պրիին: Հայկը նաև մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է.
Սերխիո Տիեմպոն իր սերնդի անհատական ստեղծագործական ձեռագիր ունեցող դաշնակահարներից է: Նրա բեմելը կայացել է 14 տարեկանում՝ Ամստերդամի Concertgebouw նվագախմբի հետ, որին հաջորդեց նրա սրընթաց միջազգային ճանաչումը իր բացառիկ եռանդի և երաժշտական բազմակողմանիության շնորհիվ: Նրա ընդարձակ երկացանկն ընդգրկում է դասական ստեղծագործմություններից մինչև ժամանակակից կոմպոզիտորների երկերը:
Սերխիոն ծնվել է Կարակասում՝ Վենեսուելա: Դաշնամուրի առաջին դասերը առել է իր մորից՝ Լիլ Տիեմպոյից: Fondazione per il Pianoforte (Կոմո,
Մաքսիմ Նովիկովը իր սերնդի ամենահեռանկարային երաժիշտներից է: Նա դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների փայլուն մեկնաբանն է, որնցից շատերի պրեմիերաների իրագործողն է:
Մ. Նովիկովը երաժշտական կրթությունը ստացել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանում (1989-1993) և Մոսկվայի կոնսերվատորիայում (1993-1998) պրոֆ.
Առաջին կատարումը` 1904, Քյոլն, դիրիժոր` հեղինակ:
Ավստրիացի մեծ կոմպոզիտոր Մալերը երազում էր իր երաժշտությամբ վերափոխել աշխարհը, սակայն տեսնում էր իր ջանքերով ապարդյուն լինելը և խորապես հիասթափվում: Նրա երաժշտության մեջ ուժեղանում էին հոռետեսական տրամադրությունները,
Առաջին կատարումը` Մոսկվա, 1901, մենակատար` հեղինակ, դիրիժոր` Ա. Զիլոտի: Գրված լինելով Ռախմանինովի ստեղծագործության վերելքի շրջանում, այս գործը պատկանում է համաշխարհային երաժշտության մեջ կոնցերտի ժանրի լավագույն նմուշների թվին: Կուռ կոմպոզիցիայի փոխլրացնող 3 մասերում մարմնավորվել է Ռախմանինովին բնորոշ կերպարների աշխարհը.
Grammy մրցանակի առաջադրված ջութակահար Ռոբերտ Մքդաֆին հայտնի է իր հագեցած բազմակողմանի գործունեությամբ:
Որպես մենակատար նա հանդես է եկել համաշխարհային առաջատար նվագախմբերի հետ. Toronto Symphony,
Չեխական երաժշտության մեծ դասական Դվորժակը 1891-ին մեկնել է Ամերիկա` Նյու Յորքի կոնսերվատորիան գլխավորելու համար: Ամերիկայում նա ուսումնասիրում էր տեղի նեգրերի և ամերիկյան հնդկացիների երաժշտությունը: Դա Արտացոլում գտավ Դվորժակի ամենահայտնի սիմֆոնիայում,
Առաջին կատարումը` 1879, Լայպցիգ, մենակատար` Յոզեֆ Յոախիմ: Այս գործը համաշխարհային ջութակի գրականության գլուխգործոցներից է: 1-ին մասի ողբերգական շնչով հագեցած երաժշտությունը, 2-րդ մասի քնարական կերպարները, հունգարական պարերի դարձվածքներով հարուստ ֆինալը կազմում են կուռ ամբողջություն: Հավասար իրավունքներով են հանդես գալիս մենակատար-ջութակահարը և նվագախումբը: Ստեղծագործությունը պատկանում է սիմֆոնիզացված կոնցերտների այն տեսակին,
Փիթեր Ունջյանը երաժշտական աշխարհում ճանաչված է իր բազմակողմանի գործունեությամբ որպես դիրիժոր, ջութակահար, պրոֆեսոր և գեղարվեստական խորհրդատու:
Նա հայտնի է իր երաժշտականությամբ, համագործակցության ձգտումով,
Ֆրանց Շուբերտին իրավամբ անվանում են ռոմանտիկական սիմֆոնիայի հայր: Հենվելով Հայդնի, Մոցարտի և Բեթհովենի մշակած՝ դասական սիմֆոնիայի քառամաս կառույցին, Շուբերտը բացահայտեց միանգամայն նոր կերպարային և հուզական ոլորտ՝ կապված հարազատ Վիեննայի կենցաղում տարածված երաժշտական ժանրերի հետ (երգ,
Այս հռչակավոր կոնցերտը Մոցարտը գրել է 23 տարեկանում՝ հարազատ Զալցբուրգում՝ հերթական հյուրախաղերի կապակցությամբ:
Մենակատարներ էին դառնալու ինքը Վոլֆգանգը և նրա սիրելի քույր Նաներլը: Սակայն Մոցարտի նամակները վկայում են,
Գերմանացի մեծ կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնը պատմության մեջ հետք թողեց նաև որպես ականավոր դիրիժոր, դաշնակահար, Գերմանիայում առաջին կոնսերվատորիայի հիմնադիր-տնօրեն (Լայպցիգ) և աշխարհահռչակ Gewandhaus նվագախմբի հիմնադիր դիրիժոր: Լինելով ռոմանտիզմի դարաշրջանի փայլուն ներկայացուցիչ,
Առաջին կատարումը` Վարշավա, 1830, մենակատար` հեղինակ: Դասական եռամաս կոնցերտի ձևում գրված այս գործն ի հայտ է բերում Շոպենի արվեստի ամենաբնորոշ կողմերը` կերպարների բազմազանություն, սերտ կապը լեհական ժողովրդական երաժշտության հետ,
Ծնվել է 1956-ին Երևանում` ՀՀ Ժողովրդական նկարիչ Անատոլի Պապյանի և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Ամալյա Բայբուրդյանի ընտանիքում: Որպես դաշնակահար ավարտել է Երևանի Չայկովսկու անվ. ՄՄԵԴ-ը (պրոֆ.
Ն. Լուգանսկին ՌԴ Ժողովրդական արտիստ է, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ: Նա Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար է և Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր: Յուրաքանչյուր տարի նա շուրջ 100 համերգ է նվագում բոլոր մայրցամաքների հեղինակավոր համերգասրահներում:
Լուգանսկին ծվել է 1972-ին՝ Մոսկվայում: Մոսկվայի կոնսերվատորիայում և ասպիրանտուրայում նրա դասատուներն էին պրոֆեսորներ Տատյանա Նիկոլաևան և Սերգեյ Դորենսկին: Նա հինգ հեղինակավոր մրցույթների դափնեկիր է և Չայկովսկու անվ.
Ծնվել է Կրասնոդարում: Դաշնամուր սկսել է նվագել 4 տարեկանում, իսկ առաջին համերգը կայացել է 7 տարեկանում:
1982-ին Վադիմը դարձել է “Concertino Prague” միջազգային մրցույթի դափնեկիր: Նրա ուսուցիչներն են եղել Աննա Արտոբոլևսկայան,
GRAMMY-ի մրցանակակիր Ջոշուա Բելլը, քառասուն տարի ի վեր իր պատվավոր տեղն է զբաղեցնում դարաշրջանի ամենահայտնի արտիստների թվում: Որպես ջութակահար Բելլը հանդես է եկել մենահամերգներով, կամերային ծրագրերով և աշխարհի հեղինակավոր նվագախմբերի հետ: Միաժամանակ նա հանդիսանում է Academy of St.
Առաջին կատարումը` 1805, Վիեննա, դիրիժոր` հեղինակ: Այս ստեղծագործությունը շրջադարձային էր սիմֆոնիայի ժանրում: Բեթհովենն այն նվիրել էր Նապոլեոն Բոնապարտին, որի կերպարը գրավիչ էր շատերի համար: Առավել ևս մեծ էր կոմպոզիտորի հիասթափությունը,
Առաջին կատարումը` 1806, Վիեննա: Այս կոնցերտը համաշխարհային նվագացանկի գլուխգործոցներից է: Ոչ այնքան տեխնիկական հագեցվածությունը, որքան բովանդակության խորությունը ջութակահարից պահանջում են երաժշտական լիակատար հասունություն: Երաժշտության մեջ գերիշխում են քնարական կերպարները,
Ծնվել է Բեռլինում: Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Դրեզդենի Սուրբ Խաչ եկեղեցու երգչախմբում:
Լայպցիգում սովորել է Քրիստիան Պոլցերի մոտ, Մանհայմում՝ Ռուդոլֆ Պիերնեյի մոտ: Հետագա ուսման ընթացքում համագործակցել է Դիտրիխ Ֆիշեր-Դիսկաուի և Թոմաս Քվաստհոֆի հետ:
Թոբիասը միջազգային մրցույթների հաղթող է.
Ծնվել է Երևանում: Երևանի օպերային թատրոնի մեներգիչ է: Համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում (Բրյուսելի քաղաքապետի պատմական նստավայր, Լյուքսեմբուրգի Բուրգլինսթերյան ամրոց, Կաունասի ֆիլհարմոնիա և այլն): Եղել է Վ.
Սոֆիա Թումանյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանում և միջազգային հարթակներում. Վիեննայի Musikverein Golden Hall,
Աննա Սամուիլը իր սերնդի ամենապահանջված երգչուհիներից է:
2004-ից Բեռլինի Staatsoper Unter den Linden-ի մենակատար է:
Աննան ելույթներ է ունեցել ամենահայտնի բեմերում.
Ծնվել է 1947-ին Գրացում (Ավստրիա): Ավարտել է Գրացի կոնսերվատորիան: Կատարելագործվել է Հռոմում՝ Ֆրանկո Ֆեռարայի և Վիեննայում՝ պրոֆ. Հանս Սվարովսկու ղեկավարությամբ:
1972-1980-ը աշխատել է Գերմանիայի տարբեր օպերային թատրոններում՝ մինչ Հանովերում և Դորտմունդում առաջին կապելմայստերի պաշտոն ստանձնելը:
Նոյհոլդը միջազգային մրցույթների դափնեկիր է.
Ռեքվիեմը հոգեհանգստյան պատարագ է, որը գրվում և կատարվում է սգո արարողությունների կապակցությամբ: Ավանդական լատիներեն տեքստը կանոնակարգված է և փոփոխման ենթակա չէ: Տարիների ընթացքում Ռեքվիեմը իբրև երաժշտական ժանր դուրս է եկել հոգևոր արարողության շրջանակներից և հաճախ հնչում է համերգներում: Աչքի ընկնող ռեքվիեմներ են գրել Մոցարտը,
«Այլեն Պրիտչինը ակնհայտորեն օժտված է և հատուկ ասելիք ունի: Նա բարձր երաժշտական կուլտուրայի տեր երաժիշտ է»:
Բրունո Մոնսենժոն
Այլեն Պրիտչինը ծնվել է Սանկտ Պետերբուրգում: Սովորել է պրոֆ.
40 տարի ի վեր Պավել Կոգանի անունը ճանաչում է ստացել հինգ մայրցամաքներում: Բրիտանական հեղինակավոր British Classical TV հեռուստաալիքը 2011 թվականին Կոգանին դասել է XX-րդ դարի 10 լավագույն դիրիժորների շարքին:
Պավել Կոգանի ծնողները՝ Լեոնիդ Կոգանը և Ելիզավետա Գիլելսը հռչակավոր ջութակահարներ էին,
Առաջին կատարումը ` 1877, Վիեննա, դիրիժոր` Հանս Ռիխտեր: Ժամանակակիցները Բրամսի թիվ 2 սիմֆոնիան անվանել են «Հովվերգական» (այս անվանումը ավելի քան պայմանական է) : Ստեղծագործությունը գրվել է Բրամսի կյանքի երջանիկ օրերին,
Յո.Բրամս: Ջութակի կոնցերտ ռե մաժոր, երկ 77 (1878թ.)
Առաջին կատարումը` 1879, Լայպցիգ, մենակատար` Յոզեֆ Յոախիմ: Այս գործը համաշխարհային ջութակի գրականության գլուխգործոցներից է: 1-ին մասի ողբերգական շնչով հագեցած երաժշտությունը,
Զոհրաբ Զոհրաբյանը ծնվել է Երևանում: Երաժշտական կրթությունը սկսել է Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում՝ շեփորի, կիթառի, դաշնամուրի և կոմպոզիցիայի դասարաններում:
Ավարտել է Երևանի կոնսերվատորիայի վոկալ բաժինը:
2010-ից Երևանի Օպերային թատրոնի մեներգիչ է: Դերերի թվում.
Ծնվել է 1989-ին: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (2011):
Երևանի օպերային թատրոնում նրա դերակատարումներից են. Կոմս Լիբենսկոֆ (Ռոսինի՝ «Ճամփորդություն դեպի Ռեյմս»), Երիտասարդ գնչու (Ռախմանինով՝ «Ալեկո»),
Քրիստինե Սահակյան, մեցցո-սոպրանո
ՀՀ վաստակավոր արտիստ
Ծնվել է Երևանում: Երաժշտական կրթությունը ստացել է Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգչախմբային ընկերությունում: 1999-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան,
Ծնվել է Երևանում: 2005-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան, իսկ 2010-ին ասպիրանտուրան (պրոֆ. Նելլի Փիրումյանի դասարան): Հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է:
2013-2017-ին աշխատել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում,
STABAT MATER- ը եկեղեցական երաժշտության հիմնական ժանրերից մեկն է՝ մեսսայի, ռեքվիեմի և մագնիֆիկատի կողքին: Գրվում է լատինական աղոթքի տեքստով, որը պատկերում է Աստվածամոր ողբը իր խաչված որդու մարմնի առաջ: STABAT MATER-ի օրատորիալ տիպի երաժշտությունը,
Առաջին կատարումը` 1877, Մոսկվա, դիրիժոր` Ն.Ռուբինշտեյն: Գրվել է ըստ Դանթեի «Աստվածային կատակերգության»: Պարտիտուրի առաջին էջում Չայկովսկին զետեղել է մանրամասն գրական ծրագիր, որի համառոտ շարադրանքը հետևյալն է:
«Դժոխային անդունդում շրջելիս Դանթեն և Վերգիլիոսը տեսնում են Ֆրանչեսկայի և Պաոլոյի գրկախառնված ստվերները: Ֆրանչեսկան պատմում է,
Անգլիացի կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ և հասարակական գործիչ Էլգարը ճանաչում է ստացել նախ և առաջ իր «Էնիգմա վարիացիաներով»: Թավջութակի կոնցերտը նրա ստեղծագործության ուշ շրջանի գլուխգործոցն է: Կոմպոզիտորն ընտրել է քառամաս ցիկլի սխեման,
Պոլ Դյուկան ֆրանսիական երաժշտության պատմության մեջ մնաց որպես նշանավոր կոմպոզիտոր, ականավոր մանկավարժ և եռանդուն հասարակական գործիչ: Նրա ամենահայտնի գործն է «Հրաշագործի աշակերտը» սիմֆոնիկ սկերցոն՝ գրված ըստ Գյոթեի համանուն բալլադի: Սյուժետային առանցքը հետևյալն է.
«Ես երբեք չեմ կարողանա գրել սիմֆոնիա», — ասել է Բրամսը` ի նկատի ունենալով Բեթհովենի սիմֆոնիաների հսկա հաջողությունը և իր պատասխանատվությունը սիմֆոնիայի նման բարդ ժանրի զարգացման ասպարեզում: Հակառակ այս հայտարարության,
Ռոմանտիզմի դարաշրջանի աչքի ընկնող ներկայացուցիչ Ռոբերտ Շումանը իր դաշնամուրային և վոկալ աշխարհահռչակ ստեղծագործությունների կողքին ուշադրություն է հատկացրել նաև գործիքային կոնցերտի ժանրին (դաշնամուրային, թավջութակի, ջութակի կոնցերտներ, Konzertstuck չորս գալարափողերի համար և այլ գործեր): Հենվելով դասական եռամաս կոնցերտի ավանդույթներին,
Ծնվել է Երևանում: 2000-ին Սիբելիուսի անվան VIII միջազգային մրցույթում շահել է Առաջին մրցանակը՝ դառնալով այդ մրցույթի պատմության մեջ ամենաերիտասարդ հաղթողը: 2005-ին արժանացել է Թագուհի Էղիսաբեթի անվան միջազգային մրցույթի (Բրյուսել) 1-ին մրցանակը:
Վերջին համերգաշրջաններում Սերգեյը ելույթներ է ունեցել մի շարք անվանի նվագախմբերի հետ.
Ս.Տրպչեսկու գործունեությունը սկսվել է քսան տարի առաջ որպես BBC New-Generation Artist: Նրա կարիերան ընթացավ չափազանց արագ՝ ընդգրկելով ելույթներ աշխարհի չորս ծագերում հարյուրից ավելի լավագույն նվագախմբերի հետ.
Վասիլի Պետրենկոն Լոնդոնի Royal Philharmonic Orchestra-ի գեղարվեստական ղեկավարն է և Եվրոմիության Երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը: 2021/22 համերգաշրջանում նա ստանձնել է Royal Liverpool Philharmonic Orchestra-ի Դափնեկիր դիրիժորի պաշտոնը և Ռուսաստանի <Եվգենի Սվետլանով>
Քննադատմներից մեկի արտահայտությամբ. «Ներկայիս դասական երաժշտության ասպարեզում Լուսինե Խաչատրյանին կարելի է անվանել «դաշնամուրի պոետ»:
Լուսինեի միջազգային ելույթները ջերմորեն են ընդունվել հայտնի համերգասրահներում. Ֆրանկֆուրտի Alte Oper,
«Արտերկրի և ոչ մի դաշնակահար չի առաջացրել այդպիսի հիացմունք՝ սկսած այն ժամանակից, երբ Գլեն Գուլդը այցելեց Մոսկվա, իսկ Վան Կլիբերնը հաղթող ճանաչվեց Չայկովսկու անվան մրցույթում»
THE HUFFINGTON POST
«Լյուկա Դեբարգի արվեստը դուրս է դաշնամուրային նվագի արվարպետությունից: Այն հնչյունի իսկական փիլիսոփայություն է»
LE DEVOIR
Լյուկա Դեբարգը այսօր հանդես է գալիս աշխարհահռչակ նվագախմբերի հետ,
Բարրի Դուգլասի միջազգային լայն ճանաչումը սկսվել է 1986-ին, Չայկովսկու անվան միջազգային մրցույթում (Մոսկվա) հաղթող դառնալուց հետո:
Դուգլասը համաիռլանդական Camerata Ireland-ի և Clandeboye Festival-ի գեղարվեստական ղեկավարն է: Իր բազմակողմանի գործունեությամբ նա նպաստում է Իռլանդիայի արվեստի միջազգային տարածմանն ու ճանաչմանը: Հագեցած են նրա միջազգային հյուրախաղերի ծրագրերը: Բրիտանիային մատուցած երաժշտական ծառայությունների համար Բարրի Դուգլասը 2021-ի հունվարին պարգևատրվել է Commander of the Order շքանշանով:
Վերջին համերգաշրջանների ընթացքում դաշնակահարը ելույթներ է ունեցել London Symphony,
Ծնվել է Մոսկվայում: 2011-ից ապրում և սովորում է Վենետիկում: Երաժշտական կրթությունը սկսել է Գնեսինների անվ. ակադեմիայում (պրոֆ. Ալեքսանդր Մայկապարի դասարան): 2015-ին ընդունվել է Վենետիկի “Benedetto Marcello” կոնսերվատորիան,
Ավարտել է Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալ ստուդիան: Ներկայումս սովորում է Երևանի կոնսերվատորիայի դասական երգեցողության բաժնի մագիստրատուրայում (պրոֆ. Ս.Կոլոսարյանի դասարան): 2018-ից Երևանի օպերային թատրոնի Երիտասարդ օպերային երգիչների ծրագրի մենակատար է:
Վարպետության դասեր է առել Teatr Wielki-ի վոկալի հայտնի դասատու Դեյլ Ֆինդլինգից,
Սվետլանա Նավասարդյանը, «Հայ մեծ դաշնակահարուհին», ինչպես նրան անվանում է արտասահմանյան մամուլը, դափնեկիր է Շումանի, Բախի, Եղիսաբեթ թագուհու անվան և Սիդնեյի միջազգային մրցույթների: Պատահական չէ, որ նրա առջև շատ վաղ են բացվել աշխարհի ամենահեղինակավոր փառատոների և համերգասրահների դռները,
«Ինչպե՞ս կարելի է բնորոշել Աշոտ Խաչատուրյանին. Ուժ, եռանդ, կիրք, տաղանդ առանց սահմանների: Իսկական երաժիշտ»:
Մարիա Ժոաո Պիրեշ
Աշոտ Խաչատուրյանը իր սերնդի ամենահեռանկարային երաժիշտներից է:
Աշոտն իր առաջին դասերն առել է Վալենտինա Մելիքյանից և Ելենա Գալուստովայից՝ Շարլ Ազնավուրի անվ.
Ծնվել է Մերձմոսկովյան Դուբնա քաղաքում՝ երաժիշտների ընտանիքում: 2003-ին ավարտել է Մոսկվայի՝ Վիկտոր Պոպովի հիմնած Երգչախմբայի արվեստի ակադեմիան որպես երգիչ և խմբավար:
2004-2005-ը կատարելագործվել է Ֆլորենցիայի Maggio Musicale Fiorentino-ում: Մասնակցել է Մոցարտի «Դոն Ժուան»,
Վարդուհի Երիցյանը յուրահատուկ տեղ է գրավում ժամանակակից դաշնամուրային արվեստի շրջանակներում: Լինելով երկու մշակույթների կրող, որոնք նա ժառանգել է Բրիջիտ Անժերերի, Մստիսլավ Ռոստրոպովիչի, Դընի Պասկալի, Կլեր Դեզերի և Մարկ Կոպեի նման մեծ վարպետներից,
Բրունո Մանտովանին ծնվել է 1974-ին: նա բազմակողմանի երաժիշտ է, կոմպոզիտոր և դիրիժոր: 2010-2019 թվականը եղել է Փարիզի երաժշտության և պարի ազգային կոնսերվատորիայի տնօրենը, այնուհետև նույն հաստատությունում աշխատել է որպես ժամանակակից երկացանկի պրոֆեսոր: Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում,
Օլլի Մուստոնենը ծնվել է Հելսինկիում: 5 տարեկանից սովորել է դաշնամուր, կլավեսին և կոմպոզիցիա: Որպես դաշնակահար կրթությունը ստացել է Ռալֆ Գոտոնիից և Էէրո Հայնոնենից, իսկ կոմպոզիցիա սովորել է Էինոյուհանի Ռաուտավաարայի մոտ:
Օլլի Մուստոնենը ուրույն տեղ է գրավում ժամանակակից երաժշտության ասպարեզում: Ռախմանինովի,
Ծնվել է 1982-ին Ռոտերդամում: Նրա պապը Իսրայել ֆիլհարմոնիկի տրոմբոնահարն էր, որից և Թոմերն առել է իր առաջին դասերը: Մասնագիտական կրթությունն ստացել է Ռոտերդամի Codarts համալսարանում և Բեռլինի UdK Արվեստների համալսարանում: Կատարողական գործունեությունը սկսել է Բեռլինի Staatskapelle Akademie-ում և West-Eastern Divan նվագախմբում` Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ:
2012-ից Թոմերը Բեռլինի Deutsches Symphonie Orchester-ի բաս տրոմբոնահարն է: Նրան հաճախ հրավիրում են մասնակցելու ճանաչված նվագախմբերի համերգներին.
Խուան Պարդոն եղել է Մեքսիկայի Orquestra Filarmónica de Jalisco-ի (2010-2017), Orquesta Sinfónica de la Universidad Autónoma de Nuevo León-ի (2008-2009), Orquesta Sinfónica de la
Universidad de Guanajuato (2009-2010) նվագախմբերի տրոմբոնահարների կոնցերտմայստերը: 2018-ից նա Հայաստանի Ազգային ֆիհարմոնիկ նվագախմբի տրոմբոնահարների կոնցերտմայստերն է:
Տարբեր նվագախմբերի կազմում հանդես է եկել աշխարհի տարբեր նվագախմբերի հետ՝ Հեսուս Ամիգոյի,
Ծնվել է 1991-ին Գետաֆեում (Իսպանիա): Որպես տրոմբոնահար ավարտել է Գետաֆեի և Արագոնի կոնսերվատորիաները: Որպես դիրիժոր սովորել է Արագոնի կոնսերվատորիայում և մասնակցել Խոսե Ռաֆայել
Պասկուալ Վիլապլանայի վարպետության դասերին: Ներկայումս Սանտյագոն Nineties Trombone Ensemble-ի դիրիժորի ասիստենտ է և Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար բաս
տրոմբոնահարը (2018-ից): Որպես դիրիժոր ղեկավարել է Հայաստանի,
Ջորջ Կրիմպերիսը Աթենքի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի (NSO) տրոմբոննեևի խմբի կոնցերտմայստերն է (2011-ից) և Աթենքի կոնսերվատորիայի պրոֆեսոր: Ավարտել է Ռոտերդամի Codarts Արվեստների համալսարանը (պրոֆեսորներ՝ Յորգեն վան Ռյեն,
Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբ / ՀՊԿՆ
Վահան Մարտիրոսյան
գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հիմնվել է 1962թ. ականավոր ջութակահար Զարեհ Սահակյանցի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ: Շնորհիվ իր վառ անհատականության և հեղինակության` Զարեհ Սահակյանցը կարողացավ իր շուրջը համախմբել մի խումբ նվիրյալ երաժիշտների,
Գերմանացի դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը սովորել է Շտեֆան Աշկենազիի և Վիտալի Մարգուլիսի մոտ Ֆրայբուրգում և Պավել Գիլիլովի մոտ՝ Քյոլնում: Նա մի քանի միջազգային մրցույթների դափնեկիր է.
Ռայնհարդ Զեեհաֆերը ծնվել է Մագդեբուրգում: Իբրև դիրիժոր, կոմպոզիտոր և դաշնակահար սովորել է Լայպցիգում և Վայմարում` Կուրտ Մազուրի և Ռոլֆ Ռոյտերի ղեկավարությամբ: Որպես դիրիժոր կատարելագործվել է Լեոնարդ Բերնսթայնի և Օտմար Սյուտների մոտ: 1980-ին արժանացել է «Ֆելիքս Մենդելսոն» մրցանակի: Բեռլինի Komische Oper թատրոնում նրա բեմելը կայացել է «Մադամ Բաթերֆլայ» օպերայով,
Ջութակահար և պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանը ճանաչում գտած Almazian Symphony-ի գեղարվեստական ղեկավարն է և մենակատարը: Այս անսամբլը նա հիմնել է 2017-ին՝ սերբ թավջութակահար Տամարա Սավիչի հետ համատեղ: Խմբում ներգրավված են բարձրակարգ երաժիշտներ:
2013-ին Almazyan Symphony-ն և նրա ղեկավարը,
2011 թվականին, 22 տարեկան հասակում, փայլուն հաղթանակ է տարել Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթում: Նրա ելույթները նոր թափով շարունակվեցին բազմաթիվ երկրներում որպես մենակատար, կամերային երաժիշտ և սիմֆոնիկ նվագախմբերի ընկերակցությամբ: Նարեկը առինքնող արտիստ է,
Ծնվել է Երևանում 1978-ին:
Գերազանցությամբ ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ջութակի` պրոֆ. Սուրեն Հախնազարյանի դասարան և դիրիժորության բաժինը՝ պրոֆ. Էմին Խաչատրյանի դասարան: Կատարելագործվել է Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվ.
Դաշնակահար, պրոֆեսոր
Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ. Է. Մամաևի դասարան):
«Հախնազարյան» տրիոյի հիմնադիր դաշնակահարն է: Որպես ժյուրիի անդամ և նախագահ պարբերաբար հրավիրվում է մասկակցելու միջազգային մրցույթների:
Որպես մենակատար,
ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր
Մոսկվայի Չայկովսկու անվ. պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր
Ծնվել է 1949-ին` Երևանում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ.` Վիլլի Մոկացյանի դասարան) և Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդ Կոգանի ղեկավարությամբ:
1969-ին հաղթել է Անդրկովկասյան մրցույթում` ստանալով դափնեկրի կոչում:
Նույն թվականին արժանացել է Համամիութենական մրցույթի պատվոգրի:
1958-85-ին նվագել Չայկովսկու անվ.
Ծնվել է Երևանում՝ 1999-ին: Ուսումը սկսելով Երևանի Չայկովսկու անվ. ՄՄԵԴ-ում (պրոֆ. Գագիկ Սմբատյանի դասարան), 2015-ից այն շարունակել է Գրացի համալսարանում՝ պրոֆ. Բորիս Կուշնիրի ղեկավարությամբ:
Արեգ Նավասարդյանը միջազգային մրցույթների դափնեկիր է.
Գերազանցությամբ ավարտել է Վալենսիայի Joaquin Rodrigo Superior կոնսերվատորիան` արժանանալով մի շարք մրցանակների: Ասպիրանտուրան ավարտել է Նյու Յորքի Manhattan School of Music-ում (Ռոբերտ Լանգեվինի դասարան):
Սարա Ուռենյան ունի նաև Լոնդոնի Guildhall School-ի դիպլոմ: Մասնակցել է Էմանուել Պայուի,
Ծնվել է Ֆաուրայում (Իսպանիա)` 1984-ին: Որպես դիրիժոր և տուբահար ավարտել է Վալենսիայի Superior de Música “Joaquín Rodrigo” կոնսերվատորիան: Դիրիժորության վարպետության դասեր է առել Մանուել Գալդուֆից, Սիլվեյն Քամբերլինգից,
Ծնվել է Թբիլիսիում: Վեց տարեկանում Թբիլիսիի Կամերային նվագախմբի հետ բեմելին հաջորդեցին նրանց համատեղ հյուրախաղերը տարբեր երկրներում: Նրա դասատուների թվում են Թենգիզ Ամիրեջիբին (Թբիլիսի) և Օլեգ Մայսենբերգը (Վիեննա):
Խատիա Բունիաթիշվիլին ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում.
Ալեքսանդր Լիբրայխը Պրահայի Ռադիո-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է, ինչպես և Ռիխարդ Շտրաուս փառատոնի գեղարվեստական ղեկավարը: Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել Japan Philharmonic,