Մաքսիմ Նովիկով, ալտ

Մաքսիմ Նովիկովը իր սերնդի ամենահեռանկարային երաժիշտներից է: Նա դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների փայլուն մեկնաբանն է, որնցից շատերի պրեմիերաների իրագործողն է:

Մ. Նովիկովը երաժշտական կրթությունը ստացել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանում (1989-1993) և Մոսկվայի կոնսերվատորիայում (1993-1998) պրոֆ.

Գ.Մալեր: Սիմֆոնիա թիվ 5, cis-moll, 1902թ.

Առաջին կատարումը` 1904, Քյոլն, դիրիժոր` հեղինակ:

Ավստրիացի մեծ կոմպոզիտոր Մալերը երազում էր իր երաժշտությամբ վերափոխել աշխարհը, սակայն տեսնում էր իր ջանքերով ապարդյուն լինելը և խորապես հիասթափվում: Նրա երաժշտության մեջ ուժեղանում էին հոռետեսական տրամադրությունները,

Ս.Ռախմանինով: Դաշնամուրի կոնցերտ թիվ 2, դո մինոր, երկ 18 (1901թ.)

Առաջին կատարումը` Մոսկվա, 1901, մենակատար` հեղինակ, դիրիժոր` Ա. Զիլոտի: Գրված լինելով Ռախմանինովի ստեղծագործության վերելքի շրջանում, այս գործը պատկանում է համաշխարհային երաժշտության մեջ կոնցերտի ժանրի լավագույն նմուշների թվին: Կուռ կոմպոզիցիայի փոխլրացնող 3 մասերում մարմնավորվել է Ռախմանինովին բնորոշ կերպարների աշխարհը.

Ռոբերտ Մքդաֆի, ջութակ

Grammy մրցանակի առաջադրված ջութակահար Ռոբերտ Մքդաֆին հայտնի է իր հագեցած բազմակողմանի գործունեությամբ:

Որպես մենակատար նա հանդես է եկել համաշխարհային առաջատար նվագախմբերի հետ. Toronto Symphony,

Ա.Դվորժակ: Սիմֆոնիա թիվ 9 (ՙՆոր աշխարհ՚), 1893թ.

Չեխական երաժշտության մեծ դասական Դվորժակը 1891-ին մեկնել է Ամերիկա` Նյու Յորքի կոնսերվատորիան գլխավորելու համար: Ամերիկայում նա ուսումնասիրում էր տեղի նեգրերի և ամերիկյան հնդկացիների երաժշտությունը: Դա Արտացոլում գտավ Դվորժակի ամենահայտնի սիմֆոնիայում,

Յո. Բրամս: Ջութակի կոնցերտ ռե մաժոր, երկ 77 (1878թ.)

Առաջին կատարումը` 1879, Լայպցիգ, մենակատար` Յոզեֆ Յոախիմ: Այս գործը համաշխարհային ջութակի գրականության գլուխգործոցներից է: 1-ին մասի ողբերգական շնչով հագեցած երաժշտությունը, 2-րդ մասի քնարական կերպարները, հունգարական պարերի դարձվածքներով հարուստ ֆինալը կազմում են կուռ ամբողջություն: Հավասար իրավունքներով են հանդես գալիս մենակատար-ջութակահարը և նվագախումբը: Ստեղծագործությունը պատկանում է սիմֆոնիզացված կոնցերտների այն տեսակին,

Փիթեր Ունջյան, դիրիժոր (Կանադա)

Փիթեր Ունջյանը երաժշտական աշխարհում ճանաչված է իր բազմակողմանի գործունեությամբ որպես դիրիժոր, ջութակահար, պրոֆեսոր և գեղարվեստական խորհրդատու:

Նա հայտնի է իր երաժշտականությամբ, համագործակցության ձգտումով,

Ֆ. Շուբերտ: Սիմֆոնիա թիվ 6 C-dur (1818թ.

Ֆրանց Շուբերտին իրավամբ անվանում են ռոմանտիկական սիմֆոնիայի հայր: Հենվելով Հայդնի, Մոցարտի և Բեթհովենի մշակած՝ դասական սիմֆոնիայի քառամաս կառույցին, Շուբերտը բացահայտեց միանգամայն նոր կերպարային և հուզական ոլորտ՝ կապված հարազատ Վիեննայի կենցաղում տարածված երաժշտական ժանրերի հետ (երգ,

Վ.Ա.Մոցարտ: Կոնցերտ երկու դաշնամուրի և նվագախմբի համար, Es-dur, KV 365 (1779թ.)

Այս հռչակավոր կոնցերտը Մոցարտը գրել է 23 տարեկանում՝ հարազատ Զալցբուրգում՝ հերթական հյուրախաղերի կապակցությամբ:

Մենակատարներ էին դառնալու ինքը Վոլֆգանգը և նրա սիրելի քույր Նաներլը: Սակայն Մոցարտի նամակները վկայում են,

Ֆելիքս Մենդելսոն: Սիմֆոնիա թիվ 3, «Շոտլանդական» (1820-1842թթ.)

Գերմանացի մեծ կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնը պատմության մեջ հետք թողեց նաև որպես ականավոր դիրիժոր, դաշնակահար, Գերմանիայում առաջին կոնսերվատորիայի հիմնադիր-տնօրեն (Լայպցիգ) և աշխարհահռչակ Gewandhaus նվագախմբի հիմնադիր դիրիժոր: Լինելով ռոմանտիզմի դարաշրջանի փայլուն ներկայացուցիչ,

Ֆ.Շոպեն: Դաշնամուրի կոնցերտ թիվ 1, մի մինոր, երկ 11 (1830թ.):

Առաջին կատարումը` Վարշավա, 1830, մենակատար` հեղինակ: Դասական եռամաս կոնցերտի ձևում գրված այս գործն ի հայտ է բերում Շոպենի արվեստի ամենաբնորոշ կողմերը` կերպարների բազմազանություն, սերտ կապը լեհական ժողովրդական երաժշտության հետ,

Վահագն Պապյան, դաշնակահար, դիրիժոր

Ծնվել է 1956-ին Երևանում` ՀՀ Ժողովրդական նկարիչ Անատոլի Պապյանի և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Ամալյա Բայբուրդյանի ընտանիքում: Որպես դաշ­նա­կահար ավարտել է Երևանի Չայկովսկու անվ. ՄՄԵԴ-ը (պրոֆ.

Նիկոլայ Լուգանսկի, դաշնամուր

Ն. Լուգանսկին ՌԴ Ժողովրդական արտիստ է, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ: Նա Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար է և Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր: Յուրաքանչյուր տարի նա շուրջ 100 համերգ է նվագում բոլոր մայրցամաքների հեղինակավոր համերգասրահներում:

Լուգանսկին ծվել է 1972-ին՝ Մոսկվայում: Մոսկվայի կոնսերվատորիայում և ասպիրանտուրայում նրա դասատուներն էին պրոֆեսորներ Տատյանա Նիկոլաևան և Սերգեյ Դորենսկին: Նա հինգ հեղինակավոր մրցույթների դափնեկիր է և Չայկովսկու անվ.

Վադիմ Ռուդենկո, դաշնամուր

Ծնվել է Կրասնոդարում: Դաշնամուր սկսել է նվագել 4 տարեկանում, իսկ առաջին համերգը կայացել է 7 տարեկանում:

1982-ին Վադիմը դարձել է “Concertino Prague” միջազգային մրցույթի դափնեկիր: Նրա ուսուցիչներն են եղել Աննա Արտոբոլևսկայան,

Ջոշուա Բելլ, ջութակ

GRAMMY-ի մրցանակակիր Ջոշուա Բելլը, քառասուն տարի ի վեր իր պատվավոր տեղն է զբաղեցնում դարաշրջանի ամենահայտնի արտիստների թվում: Որպես ջութակահար Բելլը հանդես է եկել մենահամերգներով, կամերային ծրագրերով և աշխարհի հեղինակավոր նվագախմբերի հետ: Միաժամանակ նա հանդիսանում է Academy of St.

Լյուդվիգ վան Բեթհովեն: Սիմֆոնիա թիվ 3 («Հերոսական»), Es-dur, երկ 55 (1804թ.)

Առաջին կատարումը` 1805, Վիեննա, դիրիժոր` հեղինակ: Այս ստեղծագործությունը շրջադարձային էր սիմֆոնիայի ժանրում: Բեթհովենն այն նվիրել էր Նապոլեոն Բոնապարտին, որի կերպարը գրավիչ էր շատերի համար: Առավել ևս մեծ էր կոմպոզիտորի հիասթափությունը,

Լ.վ.Բեթհովեն: Ջութակի կոնցերտ, ռե մաժոր, երկ 61 (1806թ.)

Առաջին կատարումը` 1806, Վիեննա: Այս կոնցերտը համաշխարհային նվագացանկի գլուխգործոցներից է: Ոչ այնքան տեխնիկական հագեցվածությունը, որքան բովանդակության խորությունը ջութակահարից պահանջում են երաժշտական լիակատար հասունություն: Երաժշտության մեջ գերիշխում են քնարական կերպարները,

Թոբիաս Բերնդտ, բաս

Ծնվել է Բեռլինում: Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Դրեզդենի Սուրբ Խաչ եկեղեցու երգչախմբում:

Լայպցիգում սովորել է Քրիստիան Պոլցերի մոտ, Մանհայմում՝ Ռուդոլֆ Պիերնեյի մոտ: Հետագա ուսման ընթացքում համագործակցել է Դիտրիխ Ֆիշեր-Դիսկաուի և Թոմաս Քվաստհոֆի հետ:

Թոբիասը միջազգային մրցույթների հաղթող է.

Տիգրան Մելքոնյան, տենոր

Ծնվել է Երևանում: Երևանի օպերային թատրոնի մեներգիչ է: Համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում (Բրյուսելի քաղաքապետի պատմական նստավայր, Լյուքսեմբուրգի Բուրգլինսթերյան ամրոց, Կաունասի ֆիլհարմոնիա և այլն): Եղել է Վ.

Սոֆիա Թումանյան, մեցցո սոպրանո

Սոֆիա Թումանյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանում և միջազգային հարթակներում. Վիեննայի Musikverein Golden Hall,

Աննա Սամուիլ, սոպրանո

Աննա Սամուիլը իր սերնդի ամենապահանջված երգչուհիներից է:

2004-ից Բեռլինի Staatsoper Unter den Linden-ի մենակատար է:

Աննան ելույթներ է ունեցել ամենահայտնի բեմերում.

Գյունտեր Նոյհոլդ, դիրիժոր

Ծնվել է 1947-ին Գրացում (Ավստրիա): Ավարտել է Գրացի կոնսերվատորիան: Կատարելագործվել է Հռոմում՝ Ֆրանկո Ֆեռարայի և Վիեննայում՝ պրոֆ. Հանս Սվարովսկու ղեկավարությամբ:

1972-1980-ը աշխատել է Գերմանիայի տարբեր օպերային թատրոններում՝ մինչ Հանովերում և Դորտմունդում առաջին կապելմայստերի պաշտոն ստանձնելը:

Նոյհոլդը միջազգային մրցույթների դափնեկիր է.

Վ. Ա. Մոցարտ: Requiem (1781թ.)

Ռեքվիեմը հոգեհանգստյան պատարագ է, որը գրվում և կատարվում է սգո արարողությունների կապակցությամբ: Ավանդական լատիներեն տեքստը կանոնակարգված է և փոփոխման ենթակա չէ: Տարիների ընթացքում Ռեքվիեմը իբրև երաժշտական ժանր դուրս է եկել հոգևոր արարողության շրջանակներից և հաճախ հնչում է համերգներում: Աչքի ընկնող ռեքվիեմներ են գրել Մոցարտը,

Այլեն Պրիտչին, ջութակ

«Այլեն Պրիտչինը ակնհայտորեն օժտված է և հատուկ ասելիք ունի: Նա բարձր երաժշտական կուլտուրայի տեր երաժիշտ է»:
Բրունո Մոնսենժոն

Այլեն Պրիտչինը ծնվել է Սանկտ Պետերբուրգում: Սովորել է պրոֆ.

Պավել Կոգան, դիրիժոր

40 տարի ի վեր Պավել Կոգանի անունը ճանաչում է ստացել հինգ մայրցամաքներում: Բրիտանական հեղինակավոր British Classical TV հեռուստաալիքը 2011 թվականին Կոգանին դասել է XX-րդ դարի 10 լավագույն դիրիժորների շարքին:

Պավել Կոգանի ծնողները՝ Լեոնիդ Կոգանը և Ելիզավետա Գիլելսը հռչակավոր ջութակահարներ էին,

Յո.Բրամս: Սիմֆոնիա թիվ 2, ռե մաժոր, երկ 73 (1877թ.)

Առաջին կատարումը ` 1877, Վիեննա, դիրիժոր` Հանս Ռիխտեր: Ժամանակակիցները Բրամսի թիվ 2 սիմֆոնիան անվանել են «Հովվերգական» (այս անվանումը ավելի քան պայմանական է) : Ստեղծագործությունը գրվել է Բրամսի կյանքի երջանիկ օրերին,

Յո.Բրամս: Ջութակի կոնցերտ ռե մաժոր, երկ 77 (1878թ.)

Յո.Բրամս: Ջութակի կոնցերտ ռե մաժոր, երկ 77 (1878թ.)

Առաջին կատարումը` 1879, Լայպցիգ, մենակատար` Յոզեֆ Յոախիմ: Այս գործը համաշխարհային ջութակի գրականության գլուխգործոցներից է: 1-ին մասի ողբերգական շնչով հագեցած երաժշտությունը,

Զոհրաբ Զոհրաբյան, բաս

Զոհրաբ Զոհրաբյանը ծնվել է Երևանում: Երաժշտական կրթությունը սկսել է Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում՝ շեփորի, կիթառի, դաշնամուրի և կոմպոզիցիայի դասարաններում:

Ավարտել է Երևանի կոնսերվատորիայի վոկալ բաժինը:

2010-ից Երևանի Օպերային թատրոնի մեներգիչ է: Դերերի թվում.

Միքայել Գրիգորյան, տենոր

Ծնվել է 1989-ին: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (2011):

Երևանի օպերային թատրոնում նրա դերակատարումներից են. Կոմս Լիբենսկոֆ (Ռոսինի՝ «Ճամփորդություն դեպի Ռեյմս»), Երիտասարդ գնչու (Ռախմանինով՝ «Ալեկո»),

Քրիստինե Սահակյան, մեցցո-սոպրանո

Քրիստինե Սահակյան, մեցցո-սոպրանո
ՀՀ վաստակավոր արտիստ

Ծնվել է Երևանում: Երաժշտական կրթությունը ստացել է Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգչախմբային ընկերությունում: 1999-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան,

Սոֆյա Սայադյան, սոպրանո

Ծնվել է Երևանում: 2005-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան, իսկ 2010-ին ասպիրանտուրան (պրոֆ. Նելլի Փիրումյանի դասարան): Հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է:

2013-2017-ին աշխատել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում,

Ջ.Ռոսինի: Stabat Mater (1842)

STABAT MATER- ը եկեղեցական երաժշտության հիմնական ժանրերից մեկն է՝ մեսսայի, ռեքվիեմի և մագնիֆիկատի կողքին: Գրվում է լատինական աղոթքի տեքստով, որը պատկերում է Աստվածամոր ողբը իր խաչված որդու մարմնի առաջ: STABAT MATER-ի օրատորիալ տիպի երաժշտությունը,

Պ.Ի. Չայկովսկի: «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ պոեմ, երկ 32 (1876թ.), նվիրված է Ս.Տանեևին

Առաջին կատարումը` 1877, Մոսկվա, դիրիժոր` Ն.Ռուբինշտեյն: Գրվել է ըստ Դանթեի «Աստվածային կատակերգության»: Պարտիտուրի առաջին էջում Չայկովսկին զետեղել է մանրամասն գրական ծրագիր, որի համառոտ շարադրանքը հետևյալն է:

«Դժոխային անդունդում շրջելիս Դանթեն և Վերգիլիոսը տեսնում են Ֆրանչեսկայի և Պաոլոյի գրկախառնված ստվերները: Ֆրանչեսկան պատմում է,

Էդուարդ Էլգար: Թավջութակի կոնցերտ (1919թ.)

Անգլիացի կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ և հասարակական գործիչ Էլգարը ճանաչում է ստացել նախ և առաջ իր «Էնիգմա վարիացիաներով»: Թավջութակի կոնցերտը նրա ստեղծագործության ուշ շրջանի գլուխգործոցն է: Կոմպոզիտորն ընտրել է քառամաս ցիկլի սխեման,

Պ.Դյուկա: «Հրաշագործի աշակերտը» սիմֆոնիկ սկերցո

Պոլ Դյուկան ֆրանսիական երաժշտության պատմության մեջ մնաց որպես նշանավոր կոմպոզիտոր, ականավոր մանկավարժ և եռանդուն հասարակական գործիչ: Նրա ամենահայտնի գործն է «Հրաշագործի աշակերտը» սիմֆոնիկ սկերցոն՝ գրված ըստ Գյոթեի համանուն բալլադի: Սյուժետային առանցքը հետևյալն է.

Յո.Բրամս: Սիմֆոնիա թիվ 4, մի մինոր, երկ 98 (1885թ.)

«Ես երբեք չեմ կարողանա գրել սիմֆոնիա», — ասել է Բրամսը` ի նկատի ունենալով Բեթհովենի սիմֆոնիաների հսկա հաջողությունը և իր պատասխանատվությունը սիմֆոնիայի նման բարդ ժանրի զարգացման ասպարեզում: Հակառակ այս հայտարարության,

Ռ.Շուման: Ջութակի կոնցերտ d-moll (1853թ.)

Ռոմանտիզմի դարաշրջանի աչքի ընկնող ներկայացուցիչ Ռոբերտ Շումանը իր դաշնամուրային և վոկալ աշխարհահռչակ ստեղծագործությունների կողքին ուշադրություն է հատկացրել նաև գործիքային կոնցերտի ժանրին (դաշնամուրային, թավջութակի, ջութակի կոնցերտներ, Konzertstuck չորս գալարափողերի համար և այլ գործեր): Հենվելով դասական եռամաս կոնցերտի ավանդույթներին,

Սերգեյ Խաչատրյան, ջութակ

Ծնվել է Երևանում: 2000-ին Սիբելիուսի անվան VIII միջազգային մրցույթում շահել է Առաջին մրցանակը՝ դառնալով այդ մրցույթի պատմության մեջ ամենաերիտասարդ հաղթողը: 2005-ին արժանացել է Թագուհի Էղիսաբեթի անվան միջազգային մրցույթի (Բրյուսել) 1-ին մրցանակը:

Վերջին համերգաշրջաններում Սերգեյը ելույթներ է ունեցել մի շարք անվանի նվագախմբերի հետ.