Սոֆյա Վարդանյան, ջութակ

Ծնվել է 1999-ին Երևանում`երաժիշտների ընտանիքում: Կրթությունը ստացել է Երևանի Չայկովսկու անվ. ՄՄԵԴ-ում (2007-2014, 2014-2017 պրոֆ. Ալեքսանդր Կոսեմյան, պրոֆ. Արտաշես Մկրտչյան) և Գերմանիայում՝ Hochschule für Musik Detmold-ում (2017-2022,

Միքայել Նավասարդյան, թավջութակ

Ծնվել է 1992-ին Երևանում։ Արժանացել է (2007թ.) Կոմիտասի 140-ամյակին նվիրված երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի 1-ին կարգի մրցանակի և դափնեկրի կոչման: 2006թ. դարձել է Վ.Սպիվակովի անվան միջազգային բարեգործական ֆոնդի կրթաթոշակառու,

Նիկողայոս Վարդանյան, թավջութակ

Ծնվել է 1959-ին Երևանում` անվանի երաժիշտների ընտանիքում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ.Գերոնտի Թալալ յանի դասարան): 1986-ից Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի արտիստ է, որի կազմում մասնակցել է բազմաթիվ հյուրախաղերի և փառատոների` Հայաստանում և արտասահմանում: Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կազմակերպված՝ Միշել Լեգրանի 80-ամյակին նվիրված համերգում որպես մենակատար-կոնտրաբասահար հանդես է եկել հայտնի կոմպոզիտորի և ՀԱՖՆ-ի հետ (2012):
Որպես կամերային երաժիշտ համագործակցել է Դայշին Կաշիմոտոյի,

Հայկ Տեր-Հովհաննիսյան, ալտ

Ծնվել է 1978-ին Երևանում, երաժշտի ընտանիքում: Սովորել է Գ. Բուդաղյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 2001-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ`Ալեքսանդր Կոսեմյանի դասարան): 1999-2012թթ.

Յանա Դարյան, ալտ

Ավարտել է Երևանի Չայկովսկու անվ. ՄՄԵԴ-ը, Կոմիտասի անվ. կոնսերվատորիան և ասպիրանտուրան (պրոֆ. Սերգեյ Խաչատրյանի դասարան): Ուսումը շարունակել է Hochschule fur Musik und Theater Bern-ում՝ պրոֆ.

Կարմեն Թոսունյան, ջութակ

Հայաստանի վաստակավոր արտիստ, ջութակահարուհի Կարմեն Թոսունյանը պատանի տարիքում արժանացել է հանրապետական մրցույթի դափնեկրի կոչմանը: Նա սոովորել է Երևանի կոնսերվատորիայում Արա Բոգդանյանի դասարանում, իսկ ասպիրանտուրայում՝ պրոֆ.

Աննա Գյոգչ յան, ալտ

Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան և ասպիրանտուրան (պրոֆ. Ալբերտ Բրուտյանի դասարան): Ուսման տարիներին վարպետության դասեր է առել Քիմ Քաշքաշյանից, Փիթեր Ունջյանից և այլ հայտնի ալտահարներից:
Որպես մենակատար և ալտերի խմբի կոնցերտմայստեր հյուրախաղերով հանդես է եկել տարբեր անսամբլների կազմում` Հայաստանի,

Միքայել Ոսկանյան, թավջութակ

Ծնվել է 2003-ին Երևանում: Միքայելը միջազգային մրցույթների մրցանակակիր և դափնեկիր է. Anna Kull Cello Competition, AGBU Discovers Talents, King’s Peak մրցույթներ: 2020-ից սովորում է Նիդեռլանդների Conservatorium Maastricht-ում՝ Ալեքսանդր Չաուշյանի ղեկավարությամբ: Ելույթներ է ունեցել Եվրոպայում,

Ռոման Սիմովիչ, ջութակ

Ռոման Սիմովիչը հայտնի է իր ելույթներով աշխարհի հեղինակավոր համերգասրահներում. Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահ, Մարիինյան թատրոնի համերգասրահ, Թել Ավիվի օպերային թատրոն, Ժնևի Victoria Hall, Պրահայի Rudolfinum,

Շառոն Բեզալի, ֆլեյտա

Անգլիական The Times պարբերականը Շառոն Բեզալիին բնութագրել է որպես «Աստծո շնորհը ֆլեյտային»:
2019-ին Շառոն Բեզալին BBC Music Magazine-ի կողմից որակավորվել է որպես «Աշխարհի լավագույն ֆլեյտահար»: Նա Փարիզի կոնսերվատորիան ավարտելիս արժանացել է Առաջին մրցանակի: Նրա դասատուներն են եղել Ալեն Մարիոնը և Ռեյմոն Գիյոն: Շառոնը բազմակողմանի գործունեություն է վարում որպես մենակատար ֆլեյտահար՝ հանդես գալով նաև Camerata Salzburg նվագախմբի հետ Շանդոր Վեգի ղեկավարությամբ: Շառոնի Դեբյուտը կայացել է Israel Philharmonic Orchestra-ի հետ 14 տարեկանում Զուբին Մեթայի ղեկավարությամբ:
Լինելով BBC Radio 3-ի Նոր Սերնդի արտիստների թվում,

Սերգեյ Կռիլով, ջութակ

Առինքնող երաժշտականություն, վառ քնարականություն, երաժշտական երանգների գրավչություն – ահա այն հատկանիշները, որոնք ապահովեցին Սերգեյ Կռիլովի առաջատար տեղը ժամանակակից ամենահայտնի կատարողների շարքում:
Կռիլովը ելույթներ է ունեցել հեղինակավոր նվագախմբերի հետ.

Ագուստին Հադելիխ, ջութակ

Իր սերնդի ամենաճանաչված ջութակահարներից է: Հանդես է եկել Ամերիկայի, Եվրոպայի և Հեռավոր Արևելքի նշանավոր նվագախմբերի հետ. Symphonieorchester des Bayerischen Rundfunks, Concertgebouworkest, London Philharmonic Orchestra, Rotterdam Philharmonic Orchestra,

Էնրիկո Պաչե, դաշնամուր

Ծնվել է Ռիմինիում, Իտալիա՝ 1967-ին: Դաշնամուր սովորել է Ֆրանկո Սկալայի ղեկավարությամբ Պեզարոյի Ռոսսինի կոնսերվատորիայում: Հանդես է եկել նաև որպես դիրիժոր և կոմպոզիտոր: 1987-ին շահել է
Ստրեսայի միջազգային Յամահա մրցույթի 1-ին մրցանակը և Ֆրանց Լիստի անվան երկրորդ միջազգային դաշնամուրային մրցույթի 1-ին մրցանակը: Հետագայում Էնրիկո Պաչեն ելույթներ է ունեցել եվրոպական
քաղաքներում,

Ջինգ Ժաո, թավջութակ

Ջինգ Ժաոն Չինաստանի իր սերնդի առաջատար թավջութակահարներից է: 2005-ին արժանացել է Մյունխենի ARD International Competition-ի 1-ին մրցանակի, իսկ 2009-ին ստացել է Ճապոնիայի Exxon Mobil Music award մրցանակը: Մեծանուն մաեստրո Սեյջի Օզավան Ջինգ Ժաոյին ընտրել է որպես մենակատար՝ ջութակահար Վադիմ Ռեպինի,

Ռոզեն Ֆիլիպենս, ջութակ

2022/23 համերգաշրջանում նախատեսված են Ռոզեն Ֆիլիպենսի ելույթները Royal Philharmonic, SWR Konstanz, Ֆինլանդիայի Jyväskylä Sinfonia և Շվեդիայի Norrlandsoperans Symphony Orchestra, BBC Scottish Symphony, St Gallen Symphony,

Քրիստոֆ Բարաթի, ջութակ

Հունգար ջութակահար Քրիստոֆ Բարաթին միջազգային համբավ է ձեռք բերել շնորհիվ աչքի ընկնող երաժշտականության, անթերի կատարողական վարպետության և արտահայտչականության: Քննադատները ընդգծում են նրա մեկնաբանումների բանաստեղծականությունը և բնորոշում նրան որպես «բարձր կարգի հնչյունային էսթետ»: 2016-ին Verbier Festival-ում Բարաթին կատարել է Բախի մենանվագ սոնատների և պարտիտների ամբողջական ցիկլը: Նույն ցիկլը 2022-ին թողարկել է Deutsche Grammophon ֆիրման՝ նորաստեղծ Verbier Festival Gold label-ով: Նախորդ համերգաշրջաններում Բարաթին հանդես է եկել Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկի հետ Hollywood Bowl-ում,

Մարկո Պարիսոտտո, դիրիժոր

Ծնվել է Մոնրեալում: Մարկո Պարիսոտտոն իրավամբ համարվում է Կանադայի առաջատար դիրիժորներից մեկը, որն իր պատվավոր տեղն ունի միջազգային ասպարեզում: Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում՝ արժանանալով բարձր գնահատանքի: Պարիսոտտոն 7 միջազգային դիրիժորական մրցույթների Առաջին մրցանակակիր է: 1997-ին այս շարքը համալրվել է ևս մեկ մրցույթով.

Նիկոլայ Էլսբերգ, բաս

Նիկոլայ Էլսբերգը մեծ ուշադրություն է գրավել հատկապես իր բաս ձայնի եզակի երանգով, որը բնութագրվել է որպես Lyricher/Dramaticher Seriöser բաս:
Ժամանակակից կոմպոզիտորներ Կարստեն Ֆունդալը և Ռասմուս Ցվիկին հատուկ օպերա և օրատորիա են գրել՝ ի նկատի ունենալով Էլսբերգի 

Բելլա Ամարյան, մեցցո-սոպրանո

2019-ին գերազանց դիպլոմով ավարտել է Երևանի կոնսերվատորիան (դոց.Նոնա Մելքումովայի դասարան):
Բելլան «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի եռակի հաղթող է, «Ռոմանսիադա» միջազգային մրցույթի դափնեկիր (2020թ., 3-րդ մրցանակ): Նա Երևանի օպերային թատրոնի երիտասարդական ծրագրի անդամ է (ծրագրի ղեկավար՝ Լևոն Ջավադյան), որի բազմաթիվ միջացառումների մասնակից է եղել Հայաստանում և Ռուսաստանում:
Վարպետության դասեր է առել Հայաստանի և արտերկրի հայտնի արտիստներից: Նրա պատրաստած դերերգերի թվում են Ռոսինիի,