Գրվել է մեկ օրվա ընթացքում`1786թ. մարտի 2-ին: Կատարվել է Մոցարտի`երեք երեկո տևողությամբ հեղինակային համերգում: Պատկանում է կոմպոզիտորի ստեղծագործական ուշ շրջանի
լավագույն և հաճախ կատարվող կոնցերտների թվին: Եռամաս կառույցում հիմնական թեմատիզմից բացի հաճախակի մեջբերվում են լրացուցիչ թեմաներ, որոնցով պայմանավորված է ստեղծագործության
կերպարային բազմազանությունը: Ակնհայտ են կապերը ժողովրդական երաժշտության հետ (միջին դանդաղ մասը գրված է իտալական սիցիլիանա պարի ոճով):
1.Allegro
2.Adagio
3.Allegro assai