Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան և ասպիրանտուրան (պրոֆ. Ա. Սարաջյանի դասարան): Վ. Բելինիի անվ. (1998, Սիցիլիա), Ե. Օբրազցովայի անվ. (2001, Սանկտ-Պետերբուրգ) մրցույթների դափնեկիր է:
Երևանի օպերային թատրոնի մեներգչուհի է և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի արտիստ: Մասնակցել է ՀԱՖՆ-ի օրատորիալ գործերի և օպերային բեմադրությունների կատարումներին: Դերերգերի թվում՝ Անուշ, Շուշան, Վիոլետա, Ջիլդա, Բաթերֆլայ, Գիշերվա թագուհի և այլ դերերգեր: Ելույթներ է ունեցել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Վրաստանում, Բեյրութում, Ստամբուլում և այլուր: Արծվիկ Դեմուրչյանի երգացանկում մեծ տեղ ունեն հայ կոմպոզիտորների գործերը: