Ն.Ռիմսկի-Կորսակով: Իսպանական կապրիչո, երկ 34, 1887թ.
Առաջին կատարումը՝ Սանկտ Պետերբուրգ, 1887թ., դիրիժոր՝ հեղինակ: Այս ստեղծագործությունը իր կայուն տեղն ունի սիմֆոնիկ նվագախմբերի երկացանկում: Սկզբնական տարբերակում ծրագրված էր իբրև «Ֆանտազիա» մենանվագող ջութակի և նվագախմբի համար: Հիմքում ընկած են բուն իսպանական մեղեդիներ՝ «Իսպանական ժողովրդական պարեր» ժողովածուից: Վերջնական տարբերակում նույն նյութը օգտագործվել է նվագախմբային հնգամաս սյուիտում.