Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Հոկտեմբերի 2018

  • Ուր 19

    Բորիս Բելկինը և Դավիթ Աբրահամյանը ՀԱՖՆ-ի հետ

    19 Հոկտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Մոցարտ՝ Սիմֆոնիա-կոնցերտ ջութակի, ալտի և նվագախմբի համար /28-30 ր./ Բրուխ՝ Շոտլանդական ֆանտազիա ջութակի և նվագախմբի համար /30-32 ր./ Մենակատարներ Բորիս Բելկին, ջութակ (Բելգիա) Դավիթ Աբրահամյան, ալտ (Իսպանիա) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Չրք 10

    Սթիվեն Իսերլիսը և Լևոն Չիլինկիրյանը ելույթ կունենան Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ

    10 Հոկտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Մոցարտ՝ Ջութակի կոնցերտ թիվ 3 /25-27 ր./ Դվորժակ՝ Թավջութակի կոնցերտ /40-42 ր./ Բրամս՝ Կրկնակի կոնցերտ ջութակի և թավջութակի համար, 2-րդ մաս /7-8 ր./ Մենակատարներ Սթիվեն Իսերլիս, թավջութակ (Մեծ Բրիտանիա) Լևոն Չիլինկիրյան, ջութակ (Մեծ Բրիտանիա) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Ուր 5

    Կամերային երաժշտության համերգ

    5 Հոկտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Մանսուրյան՝ «Տատանումներ» կվինտետ 2 թավջութակով Բրուքներ՝ Ալտի կվինտետ, Adagio Մենդելսոն՝ Օկտետ Կատարողներ Լևոն Չիլինկիրյան, ջութակ (Մեծ Բրիտանիա)  ՀԱՖՆ-ի երաժիշտներ

  • Չրք 3

    էմանուել Պայուն ՀԱՖՆ-ի հետ կկատարի Խաչատրյան

    3 Հոկտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Խաչատրյան՝ Ջութակի կոնցերտի փոխադրում ֆլեյտայի համար /33-35 ր./ Ընդմիջում Շոստակովիչ՝ Սիմֆոնիա թիվ 5 /48-50 ր./ Մենակատար՝ էմանուել Պայու, ֆլեյտա (Ֆրանսիա/Շվեյցարիա) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Սեպտեմբերի 2018

  • Հնգ 27

    Մենահամերգ. Նարա Ավետիսյան (դաշնամուր)

    27 Սեպտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Մոցարտ՝ Սոնատ դո մաժոր K.330  Բեթհովեն՝ Սոնատ, երկ 110 Ընդմիջում Շուման՝ Կրայսլերիանա Պրոկոֆև՝ Սարկազմներ, երկ 17  Բաբաջանյան՝ Պոեմ

  • Երք 25

    Սերգեյ Խաչատրյանը հանդես կգա պրեմիերայով

    25 Սեպտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Ալեքսանդր Հարությունյան՝ Նախերգանք (պրեմիերա) Վաղարշակ Զաքարյան՝ Ջութակի կոնցերտ (համաշխարհային պրեմիերա) Ընդմիջում Մոցարտ՝ Սիմֆոնիա թիվ 41 «Յուպիտեր» /28-30 ր./ Մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան, ջութակ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Հնգ 20

    Համերգ` նվիրված Հայաստանի Անկախության օրվան

    20 Սեպտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Բրամս՝ Կրկնակի կոնցերտ ջութակի, թավջութակի և նվագախմբի համար /31-33 ր./ Ռավել՝ Դաշնամուրի կոնցերտ սոլ մաժոր /20-23 ր./ Ընդմիջում Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 4 /42-44 ր./ Մենակատարներ Կլարա-Ջումի Կան, ջութակ (Գերմանիա) Վադիմ Խոլոդենկո, դաշնամուր (Ռուսաստան) Թիմ Փարք, թավջութակ (Գերմանիա) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Երք 18

    Կամերային երաժշտության երեկո

    18 Սեպտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Ռախմանինով — Տրիո թիվ 2 «Էլեգիական» — Թավջութակի սոնատ — Պրելուդ դո դիեզ մինոր, երկ 3 թիվ 2 — Պրելուդներ, երկ 23 Մենակատարներ Վադիմ Խոլոդենկո, դաշնամուր (Ռուսաստան)  Անուշ Նիկողոսյան, ջութակ (Հայաստան) Սևակ Ավանեսյան, թավջութակ (Բելգիա) Համերգի հասույթը կտրամադրվի Շիրակի երկրագիտական թանգարանի շենքի հիմնանորոգմանը

  • Երք 18

    Chamber Music Concert

    18 Սեպտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Program Rachmaninov - Trio Elegique No.2 - Cello Sonata - Prelude in C Sharp minor op.3 No.2 - Preludes op.23 Soloists Vadym Kholodenko, piano (Russia) Anush Nikogosyan, violin Sevak Avanesyan, cello (Belgium)

  • Երք 18

    Chamber Music Concert

    18 Սեպտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Program Rachmaninov - Trio Elegique No.2 - Cello Sonata - Prelude in C Sharp minor op.3 No.2 - Preludes op.23 Soloists Vadym Kholodenko, piano (Russia) Anush Nikogosyan, violin Sevak Avanesyan, cello (Belgium)

  • Երկ 10

    Sergey Khachatryan Opens the 12th Yerevan International Music Festival

    10 Սեպտեմբերի, 2018 @ 19:00 - 22:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Armenian National Philharmonic Orchestra (Artistic Director and Principal Conductor: Eduard Topchjan) National Academic Choir of Armenia (Artistic Director and Principal Conductor: Hovhannes Tchekidjian) Program Brahms: Violin Concerto /42-44 min./ Soloist: Sergey Khachatryan Intermission Beethoven: Symphony No.9 /1h. 15m./ Performers Anna Kasyan, soprano (France) Oliver Johnston, tenor (Great Britain) Narine Ananikyan, mezzo-soprano Evgeny Stavinsky, bass (Russia) Conductor: Eduard Topchjan […]

  • Երկ 10

    Sergey Khachatryan Opens the 12th Yerevan International Music Festival

    10 Սեպտեմբերի, 2018 @ 19:00 - 22:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Armenian National Philharmonic Orchestra (Artistic Director and Principal Conductor: Eduard Topchjan) National Academic Choir of Armenia (Artistic Director and Principal Conductor: Hovhannes Tchekidjian) Program Brahms: Violin Concerto /42-44 min./ Soloist: Sergey Khachatryan Intermission Beethoven: Symphony No.9 /1h. 15m./ Performers Anna Kasyan, soprano (France) Oliver Johnston, tenor (Great Britain) Narine Ananikyan, mezzo-soprano Evgeny Stavinsky, bass (Russia) Conductor: Eduard Topchjan […]

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ