Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Դեկտեմբերի 2018

  • Կիր 9

    Դվորժակ՝ Ռեքվիեմ

    9 Դեկտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Դվորժակ՝ Ռեքվիեմ Մենակատարներ Աննա Կասյան, սոպրանո (Ֆրանսիա) Օլեսյա Պետրովա, մեձո սոպրանո (Ռուսաստան) Լիպարիտ Ավետիսյան, տենոր Եվգենի Ստավինսկի, բաս (Ռուսաստան) Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Երկ 3

    Բարսեղ Թումանյանը տոնում է իր 60-ամյա հոբելյանը ՀԱՖՆ-ի հետ

    3 Դեկտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգ՝ նվիրված Բարսեղ Թումանյանի 60-ամյակին Ծրագիր Ա բաժին Core ‘ngrato (Սալվատորե Կարդիլլո) Ti voglio tanto bene (Էռնեստո դե Կուրտիս) Do not go, my love (Ռիչարդ Հագեման) Music I heard with you (Ռիչարդ Հագեման) Ol ´jim (Կլարա Էդվարդս) And so goodbye (Էռնեստ Չարլզ) The last waltz (Բարրի Մեյսըն) Love walked in (Ջորջ Գերշվին) That’s life (Ջոն […]

  • Նոյեմբերի 2018

  • Երկ 26

    Բաց փորձ ՀԱՖՆ-ի՝ Գերմանիայում հյուրախաղերից առաջ

    26 Նոյեմբերի, 2018 @ 18:00 - 20:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Խաչատրյան՝ Սյուիտ «Սպարտակ» բալետից — Էգինայի վարիացիան և բաքոսատոն — Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն — Գադիտացի աղջիկների պարը և Սպարտակի հաղթանակը Խաչատրյան՝ Ջութակի կոնցերտ Ընդմիջում Շոստակովիչ՝ Սիմֆոնիա թիվ 5 Մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան, ջութակ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Ուր 16

    Արվո Պյարտի Lamentate-ն Հայկ Մելիքյանի կատարմամբ

    16 Նոյեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Արվո Պյարտ՝ Lamentate դաշնամուրի և նվագախմբի համար (հայաստանյան պրեմիերա) Ընդմիջում Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 5 Մենակատար՝ Հայկ Մելիքյան, դաշնամուր Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան

  • Ուր 9

    Ալեքսեյ Մազուրը հանդես կգա Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ

    9 Նոյեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Մոցարտ՝ Կոնցերտ ֆլեյտայի և նվագախմբի համար թիվ 1, սոլ մաժոր /23-25ր./ Ռ.Շտրաուս` «Մենամարտ» ֆլեյտայի, ֆագոտի և կամերային նվագախմբի համար (հայաստանյան պրեմիերա) Ընդմիջում Բրամս՝ Սիմֆոնիա թիվ 1 /45-47ր./ Մենակատար՝ Ալեքսեյ Մազուր, ֆլեյտա (Ռուսաստան) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Հոկտեմբերի 2018

  • Հնգ 25

    Closing concert of the festival with Puccini’s “Madama Butterfly”

    25 Հոկտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Puccini: “Madama Butterfly” opera in 3 acts /2h. 20m. – 2h. 30m./ The cast and performers Madama Butterfly – Liana Aleksanyan, soprano (Germany) Suzuki – Olesya Petrova, mezzo-soprano (Russia) Pinkerton – Hovhannes Andreasyan, tenor Sharpless – Mkrtich Babajanyan, baritone (Germany) Goro – Berj Karazyan, tenor Bonzo – Hovhannes Nersesyan, bass Yamadori – Ashot Ghantarjyan, baritone The Imperial Commissioner – Gagik Vardanyan, baritone Kate – Silva […]

  • Երկ 22

    Դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը Երևանում

    22 Հոկտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    ՀԱՖՆ-ը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ներկայացնում են Համերգ՝ նվիրված Օլիվիե Մեսիանի ծննդյան 110-ամյակին Ծրագրում՝ ՕԼԻՎԻԵ ՄԵՍԻԱՆ, ՏՐԻՍՏԱՆ ՄՅՈՒՐԱՅ, ՊԻԵՌ ԲՈՒԼԵԶ, ՋՈՆԱԹԱՆ ՀԱՐՎԵՅ, ՏՈՐՈՒ ՏԱԿԵՄԻՑՈՒ, ՅԱՆԻՍ ՔՍԵՆԱԿԻՍ

  • Երկ 22

    Բորիս Բելկինը և Դավիթ Աբրահամյանը ՀԱՖՆ-ի հետ

    22 Հոկտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Մոցարտ՝ Սիմֆոնիա-կոնցերտ ջութակի, ալտի և նվագախմբի համար /28-30 ր./ Բրուխ՝ Շոտլանդական ֆանտազիա ջութակի և նվագախմբի համար /30-32 ր./ Մենակատարներ Բորիս Բելկին, ջութակ (Բելգիա) Դավիթ Աբրահամյան, ալտ (Իսպանիա) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Ուր 19

    Բորիս Բելկինը և Դավիթ Աբրահամյանը ՀԱՖՆ-ի հետ

    19 Հոկտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Մոցարտ՝ Սիմֆոնիա-կոնցերտ ջութակի, ալտի և նվագախմբի համար /28-30 ր./ Բրուխ՝ Շոտլանդական ֆանտազիա ջութակի և նվագախմբի համար /30-32 ր./ Մենակատարներ Բորիս Բելկին, ջութակ (Բելգիա) Դավիթ Աբրահամյան, ալտ (Իսպանիա) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Չրք 10

    Սթիվեն Իսերլիսը և Լևոն Չիլինկիրյանը ելույթ կունենան Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ

    10 Հոկտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Մոցարտ՝ Ջութակի կոնցերտ թիվ 3 /25-27 ր./ Դվորժակ՝ Թավջութակի կոնցերտ /40-42 ր./ Բրամս՝ Կրկնակի կոնցերտ ջութակի և թավջութակի համար, 2-րդ մաս /7-8 ր./ Մենակատարներ Սթիվեն Իսերլիս, թավջութակ (Մեծ Բրիտանիա) Լևոն Չիլինկիրյան, ջութակ (Մեծ Բրիտանիա) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Ուր 5

    Կամերային երաժշտության համերգ

    5 Հոկտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Մանսուրյան՝ «Տատանումներ» կվինտետ 2 թավջութակով Բրուքներ՝ Ալտի կվինտետ, Adagio Մենդելսոն՝ Օկտետ Կատարողներ Լևոն Չիլինկիրյան, ջութակ (Մեծ Բրիտանիա)  ՀԱՖՆ-ի երաժիշտներ

  • Չրք 3

    էմանուել Պայուն ՀԱՖՆ-ի հետ կկատարի Խաչատրյան

    3 Հոկտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Խաչատրյան՝ Ջութակի կոնցերտի փոխադրում ֆլեյտայի համար /33-35 ր./ Ընդմիջում Շոստակովիչ՝ Սիմֆոնիա թիվ 5 /48-50 ր./ Մենակատար՝ էմանուել Պայու, ֆլեյտա (Ֆրանսիա/Շվեյցարիա) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ