Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
6 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Հոկտեմբերի 2026

  • Ուր 30

    Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոն։ Անահիտ Ցիցիկյան 100

    30 Հոկտեմբերի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգ՝ նվիրված Անահիտ Ցիցիկյանի ծննդյան 100-ամյակին Ծրագիր՝ Էդուարդ Բաղդասարյան՝ Նոկտյուրն Անահիտ Ցիցիկյանի անվան ջութակահարների անսամբլ Ներածական խոսք՝ Օլյա Նուրիջանյան Արխիվային տեսանյութ «Կռունկ» (1964թ.) Գրիգոր Հախինյան՝ «Պոեմ» Սայաթ-Նովայի թեմայով, ջութակի և նվագախմբի համար Գրիգոր Հախինյան՝ Ադաջո «Ախթամար» բալետից, ջութակի և նվագախմբի համար Մարտին Վարդազարյան` «Մոմերով վալս» «Անավարտ օրագիր»՝ վավերագրական ֆիլմ Ռեժիսոր՝ Միքայել Մելիք-Շահնազարով Էդուարդ Բաղդասարյան՝ Ռապսոդիա […]

  • Նոյեմբերի 2026

  • Ուր 6

    Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոն։ Աննա Ագլատովա | ՀԱՖՆ

    6 Նոյեմբերի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ՝ Կոնցերտային արիաներ սոպրանոյի համար I. Bella Mia Fiamma II. Ch'io mi scordi di te Մենակատար՝ Աննա Ագլատովա, սոպրանո (Ռուսաստան) Ընդմիջում Յոզեֆ Հայդն՝ Սիմֆոնիաներ - Le matin, le Midi, Le Soir /68-70 ր․/ Դիրիժոր՝ Այվըր Բոլթոն (Իսպանիա) Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Երկ 9

    Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոն: Պենե Պատի | ՀԱՖՆ

    9 Նոյեմբերի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ Առաջին բաժին՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ՝ «Առևանգում հարեմից» օպերայի նախերգանք Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ՝ Se Di Lauri արիան «Միտրիդատ» օպերայից Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ՝ Il mio Tesoro արիան «Դոն Ջովաննի» օպերայից Ջուզեպե Վերդի՝ «Ռիգոլետտո» օպերայի նախերգանք Ջուզեպե Վերդի՝ Questa o Quella արիան «Ռիգոլոտո» օպերայից Ջուզեպե Վերդի՝ O figli…ah la paterna Mano «Մակբեթ» օպերայից Տևողություն՝ 30-32 ր․   […]

  • Հնգ 12

    ABBA-ի լավագույն հիթերը | ՀԱՖՆ

    12 Նոյեմբերի @ 19:00 - 20:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ Աշխարհահռչակ ABBA փոփ խմբի լավագույն հիթերը՝ սիմֆոնիկ մշակումներով Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Շբթ 14

    Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման համերգ։ Մենահամերգ՝ Գրիգորի Սոկոլով

    14 Նոյեմբերի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ Ֆրանց Շուբերտ՝ Դաշնամուրի սոնատ սի բեմոլ մաժոր, D.960 I. Molto moderato II. Andante sostenuto III. Scherzo: Allegro vivace con delicatezza - Trio IV. Allegro ma non troppo Ընդմիջում Յոհաննես Բրամս՝ Դաշնամուրի սոնատ թիվ 3, ֆա մինոր, երկ 5 I. Allegro maestoso II. Andante III. Scherzo. Allegro energico avec trio IV. Intermezzo V. Finale. Allegro […]

  • Դեկտեմբերի 2026

  • Ուր 18

    ՄԻՔԱՅԵԼ ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎ 95` Ճակատագրի երաժշտությունն ու կինոյի մեղեդիները

    18 Դեկտեմբերի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Երաժշտություն, որը վերածվել է հիշողության, զգացմունքի ու մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշի։ Դեկտեմբերի 18-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հրավիրում է բացառիկ համերգային երեկոյի՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի ծննդյան 95-ամյակին։ Այս երեկոն յուրահատուկ երաժշտական ճանապարհորդություն է դեպի կինոյի և երաժշտության աշխարհ, որտեղ յուրաքանչյուր մեղեդի պատմություն է, յուրաքանչյուր հնչյուն՝ զգացմունք։ Բացահայտեք և վերապրեք Միքայել Թարիվերդիևի անմահ երաժշտությունը […]

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ