Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Հունիսի 2018

  • Ուր 29

    ԵրազԱրտ ամառային երաժշտական դպրոց 2018

    29 Հունիսի, 2018 @ 15:00 - 17:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ Մասնակիցների համերգ Մասնագետ-երաժիշտներ Արման Աբրահամյան, ֆլեյտա Նարեկ Ավագյան, ֆլեյտա Հարություն Շախկյան, հոբոյ Անդրանիկ Քոչար, ֆագոտ Ջուզեպպե Չաբոկի, ֆագոտ Պաոլո Ռիցուտո, գալարափող Խուան Պարդո Խիլ, տրոմբոն Արաիկ Ռուբինյան, տուբա Ծրագիր Մարե՝ “Le Basque” Արշակ Սարիբեկյան, ֆլեյտա (10) Դասատու՝ Նարեկ Ավագյան Նվագակցող՝ Անահիտ Գևորգյան Վիվալդի՝ “II Gardelino” Ավետիս Էսկենյան, ֆլեյտա (10) […]

  • Հնգ 28

    Lianna Haroutounian in Armenia

    28 Հունիսի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Within the frames of “Yerevan Perspectives” 19th International Music Festival. The Festival Is held under the patronage of the Prime Minister of Armenia Nikol Pashinyan. Program VERDI 1) “La Forza del Destino” (Sinfonia) 2) “La Forza del Destino” (“Pace, pace mio Dio”) 3) “Don Carlo” (“Tu, che le vanita”) 4) “I Vespri Siciliani” (Sinfonia) 5) […]

  • Չրք 27

    Armen Aharonyan and Friends

    27 Հունիսի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Part 1 Morning ritual The formula of “Очи черные” song Suite on themes of Gershwin The color palette of Constantine Orbelian Reminicences about Artemi Ayvazyan Alone with Charles Aznavour Legrand’s signature Part 2 A Panorama of musical styles Latin American sketches Arno Babajanian American Golden Oldies Robert Amirkhanyan

  • Ուր 15

    ANPO New Camerata 10th Anniversary

    15 Հունիսի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Works by: W. A. Mozart, A. Uhl, I. Dunayevsky, G. Hovhannisyan Anna Margaryan, violin Ivetta Korkina, violin Gor Hovhannisyan, viola Mikayel Navasardyan, cello Arman Abrahamian, flute Andranik Kochar, bassoon Shahen Gevorgyan, trumpet Armen Hovakimyan, double bass Varduhi Minasyan, conductor, piano

  • Մայիսի 2018

  • Հնգ 10

    An Evening of Chamber Music

    10 Մայիսի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    In memory of Petros Haykazyan Beethoven: Sonata for Violin and Piano No. 5 Schumann: Fantasy Pieces, op. 73 Shostakovich: Preludes for Violin and Piano, op. 34 Babajanian: Sonata for Violin and Piano Anush Nikogosyan, violin (Armenia) Vag Papian, piano (Israel)

  • Մարտի 2018

  • Ուր 23

    Violinist Asi Matathias under the baton of Lior Shambadal

    23 Մարտի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Schumann: “Manfred” Overture Tchaikovsky: Violin Concerto Schumann: Symphony No.1

  • Ուր 16

    ANPO under the baton of Polish conductor Antoni Wit

    16 Մարտի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Mozart: Symphony No.41 (“Jupiter”) Bruckner: Symphony No.3 (1889 edition)

  • Ուր 9

    Young violinist Sofya Vardanyan under the baton of Ruben Asatryan for the Francophonie season

    9 Մարտի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Berlioz: Overture to the opera “Beatrice et Benedict” /8-9 min./ Mirzoyan: “Introduction and Perpetuum Mobile” for violin and orchestra /9-10 min./ Ravel: “Tzigane” Concert Rhapsody for violin and orchestra /10-11 min./ Intermission Franck: Symphony in d-minor /38-40 min

  • Ուր 2

    The Violist Luca Ranieri with the ANPO

    2 Մարտի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Tchaikovsky: “Romeo and Juliet” overture-fantasy /19-21 min./ Saint-Saens: Danse Macabre /7-8 min./ Intermission Berlioz: Harold in Italy /44-46 min./

  • Փետրվարի 2018

  • Հնգ 22

    Armenian Low Brass Meeting and Concert 2018

    22 Փետրվարի, 2018 @ 15:00 - 20:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    For further information please contact Email: philharmonic@apo.am Program 1. Rachmaninov: Vocalise Araik Rubinyan, tuba Accompanist: Varduhi Minasyan 2. Pryor: "Thoughts of love" Juan Pardo Jil, trombon Accompanist: Varduhi Minasyan 3. Babajanian: "Serenade" Mariam Vardanyan, trombone (16) Accompanist: Hasmik Safaryan 4. Tchaikovsky՝ Neapolitan dance Emil Barkhudaryan, baritone (13) Accompanist: Hasmik Safaryan 5. Arban: Etude No.11 Gor […]

  • Հնգ 22

    Armenian Low Brass Meeting and Concert 2018

    22 Փետրվարի, 2018 @ 15:00 - 20:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    For further information please contact Email: philharmonic@apo.am Program 1. Rachmaninov: Vocalise Araik Rubinyan, tuba Accompanist: Varduhi Minasyan 2. Pryor: "Thoughts of love" Juan Pardo Jil, trombon Accompanist: Varduhi Minasyan 3. Babajanian: "Serenade" Mariam Vardanyan, trombone (16) Accompanist: Hasmik Safaryan 4. Tchaikovsky՝ Neapolitan dance Emil Barkhudaryan, baritone (13) Accompanist: Hasmik Safaryan 5. Arban: Etude No.11 Gor […]

  • Հնգ 22

    Հայ պղնձափողային երաժիշտների հանդիպում-համերգ 2018

    22 Փետրվարի, 2018 @ 15:00 - 17:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Հայ պղնձափողային երաժիշտների հանդիպում-համերգ Տեղեկությունների համար դիմել՝ philharmonic@apo.am Ծրագիր 1. Ռախմանինով՝ Վոկալիզ Արաիկ Ռուբինյան, տուբա Նվագակցող՝ Վարդուհի Մինասյան 2. Փրայըր՝ «Սիրո մտածմունքներ» Խուան Պարդո Խիլ, տրոմբոն Նվագակցող՝ Վարդուհի Մինասյան 3. Բաբաջանյան` «Սերենադ» Մարիամ Վարդանյան, տրոմբոն (16) Նվագակցող` Հասմիկ Սաֆարյան 4. Չայկովսկի՝ Նեապոլիտանական պար Էմիլ Բարխուդարյան, բարիտոն (13) Նվագակցող` Հասմիկ Սաֆարյան 5. Արբան՝ Էտյուդ թիվ 11 […]

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ