Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Սեպտեմբերի 2018

  • Հնգ 27

    Մենահամերգ. Նարա Ավետիսյան (դաշնամուր)

    27 Սեպտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Մոցարտ՝ Սոնատ դո մաժոր K.330  Բեթհովեն՝ Սոնատ, երկ 110 Ընդմիջում Շուման՝ Կրայսլերիանա Պրոկոֆև՝ Սարկազմներ, երկ 17  Բաբաջանյան՝ Պոեմ

  • Երք 25

    Սերգեյ Խաչատրյանը հանդես կգա պրեմիերայով

    25 Սեպտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Ալեքսանդր Հարությունյան՝ Նախերգանք (պրեմիերա) Վաղարշակ Զաքարյան՝ Ջութակի կոնցերտ (համաշխարհային պրեմիերա) Ընդմիջում Մոցարտ՝ Սիմֆոնիա թիվ 41 «Յուպիտեր» /28-30 ր./ Մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան, ջութակ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Հնգ 20

    Համերգ` նվիրված Հայաստանի Անկախության օրվան

    20 Սեպտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Բրամս՝ Կրկնակի կոնցերտ ջութակի, թավջութակի և նվագախմբի համար /31-33 ր./ Ռավել՝ Դաշնամուրի կոնցերտ սոլ մաժոր /20-23 ր./ Ընդմիջում Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 4 /42-44 ր./ Մենակատարներ Կլարա-Ջումի Կան, ջութակ (Գերմանիա) Վադիմ Խոլոդենկո, դաշնամուր (Ռուսաստան) Թիմ Փարք, թավջութակ (Գերմանիա) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Երք 18

    Կամերային երաժշտության երեկո

    18 Սեպտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Ռախմանինով — Տրիո թիվ 2 «Էլեգիական» — Թավջութակի սոնատ — Պրելուդ դո դիեզ մինոր, երկ 3 թիվ 2 — Պրելուդներ, երկ 23 Մենակատարներ Վադիմ Խոլոդենկո, դաշնամուր (Ռուսաստան)  Անուշ Նիկողոսյան, ջութակ (Հայաստան) Սևակ Ավանեսյան, թավջութակ (Բելգիա) Համերգի հասույթը կտրամադրվի Շիրակի երկրագիտական թանգարանի շենքի հիմնանորոգմանը

  • Երք 18

    Chamber Music Concert

    18 Սեպտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Program Rachmaninov - Trio Elegique No.2 - Cello Sonata - Prelude in C Sharp minor op.3 No.2 - Preludes op.23 Soloists Vadym Kholodenko, piano (Russia) Anush Nikogosyan, violin Sevak Avanesyan, cello (Belgium)

  • Երք 18

    Chamber Music Concert

    18 Սեպտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Program Rachmaninov - Trio Elegique No.2 - Cello Sonata - Prelude in C Sharp minor op.3 No.2 - Preludes op.23 Soloists Vadym Kholodenko, piano (Russia) Anush Nikogosyan, violin Sevak Avanesyan, cello (Belgium)

  • Երկ 10

    Sergey Khachatryan Opens the 12th Yerevan International Music Festival

    10 Սեպտեմբերի, 2018 @ 19:00 - 22:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Armenian National Philharmonic Orchestra (Artistic Director and Principal Conductor: Eduard Topchjan) National Academic Choir of Armenia (Artistic Director and Principal Conductor: Hovhannes Tchekidjian) Program Brahms: Violin Concerto /42-44 min./ Soloist: Sergey Khachatryan Intermission Beethoven: Symphony No.9 /1h. 15m./ Performers Anna Kasyan, soprano (France) Oliver Johnston, tenor (Great Britain) Narine Ananikyan, mezzo-soprano Evgeny Stavinsky, bass (Russia) Conductor: Eduard Topchjan […]

  • Երկ 10

    Sergey Khachatryan Opens the 12th Yerevan International Music Festival

    10 Սեպտեմբերի, 2018 @ 19:00 - 22:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Armenian National Philharmonic Orchestra (Artistic Director and Principal Conductor: Eduard Topchjan) National Academic Choir of Armenia (Artistic Director and Principal Conductor: Hovhannes Tchekidjian) Program Brahms: Violin Concerto /42-44 min./ Soloist: Sergey Khachatryan Intermission Beethoven: Symphony No.9 /1h. 15m./ Performers Anna Kasyan, soprano (France) Oliver Johnston, tenor (Great Britain) Narine Ananikyan, mezzo-soprano Evgeny Stavinsky, bass (Russia) Conductor: Eduard Topchjan […]

  • Երկ 10

    Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի հանդիսավոր բացում

    10 Սեպտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ (Գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ (Գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) Ծրագիր Բրամս՝ Ջութակի կոնցերտ /42-44ր./ Մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան Ընդմիջում Բեթհովեն՝ Սիմֆոնիա թիվ 9 /1ժ. 15ր./ Մեներգիչներ Աննա Կասյան, սոպրանո (Ֆրանսիա) Օլիվեր Ջոնսթոն, տենոր (Մեծ Բրիտանիա) Նարինե Անանիկյան, մեձո սոպրանո Եվգենի Ստավինսկի, բաս (Ռուսաստան) Դիրիժոր՝ Էդուարդ […]

  • Օգոստոսի 2018

  • Չրք 29

    Պուչինի՝ «Թիկնոցը» և Լեոնկավալո` «Պայացներ»

    29 Օգոստոսի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ջակոմո Պուչինի՝ «Թիկնոցը» Կատարողներ Ժորժետա` Մարինե Դեինյան (սոպրանո) Միքելե` Դավիթ Բաբայանց (բարիտոն) Լուիջի` Հովհաննես Անդրեասյան (տենոր) Տալպա` Հովհաննես Ներսեսյան (բաս) Տինգա` Պերճ Քարազյան (տենոր) Երգ վաճառող` Հայկ Թոնգուրյան (տենոր) Ֆռուգոլա` Նարինե Անանիկյան (մեցցո սոպրանո) Սիրահար անցորդներ՝ Արտակ Մելքոնյան (տենոր) Ջուլիետտա Ալեքսանյան (սոպրանո) – – – – – – – – – – – – – […]

  • Կիր 12

    ANPO New Camarata

    12 Օգոստոսի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Program I.Dunayevsky: Suite K.Weill / Youkali: Tango-Habanera W.A.Mozart: Flute Quartet KV 285 (2nd mov.) D.Buxtehude: Sonata P.Ortiz: Le vrai tango argentin G.Hovhannisyan: Praeludium e Fantasia Anna Margaryan, violin Gor Hovhannisyan, viola Mikayel Navasardyan, cello Arman Abrahamian, flute Suren Khorozyan, clarinet Andranik Kochar, bassoon Shahen Gevorgyan, trumpet Armen Hovakimyan, contrabass Vardan Papikyan, trombone Arusyak Hekimyan, violin […]

  • Հուլիսի 2018

  • Կիր 1

    The Pianist Andreas Frölich with the ANPO

    1 Հուլիսի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Program Mozart: Piano Concerto No. 23 /27-28 min/ Beethoven: Symphony No. 7 /40-42 min./   Soloist: Andreas Frölich (piano,Germany) Conductor: Eduard Topchjan (Armenia)

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ