Ծնվել է Ռուսաստանում: Գալարափող սկսել է նվագել 12 տարեկանում Տալովի ՄԵԴ-ում: 13 տարեկանում դարձել է Փողային գործիքների համառուսաստանյան երիտասարդական բաց մրցույթի դափնեկիր (“PIFFERARI”, Մոսկվա): 2008-ին ընդունվել է Գնեսսինների անվան պետական քոլեջ՝ պրոֆ. Վ. Շիշի դասարան: 2011-ին դարձել է Թ. Դոկշիցերի անվան New Life Brass անսմբլի մասնակից: 2012-ին փողային կվինտետի կազմում դարձել է Համամիութենական երաժշտական 1-ին մրցույթի դափնեկիր՝ «Պղնձյափողային գործիքների կվինտետներ» անվանակարգում: 2013-ին Վլադիմիրը դարձել է Դոկշիցերի անվան 2-րդ միջազգային մրցույթի դափնեկիր: Նույն թվականին հայտարարվել է Ռուսաստանում Yamaha ֆիրմայի արտիստ: 2016-ին բրաս կվինտետի կազմում դարձել է Համառուսաստանյան երաժշտական 2-րդ մրցույթի դափնեկիր «Պղնձյափողային նվագարանների անսամբլներ» անվանակարգում:
2020-ին Մեզենցևը դարձել է Համառուսաստանյան 3-րդ մրցույթի դափենեկիր՝ փայտյափողային կվինտետի կազմում «փայտյափողային անսամբլներ» անվանակարգում, ինչպես և պղնձյափողային կվինտետի կազմում՝ «պղնձյափողային նվագարանների անսամբլներ» անվանակարգում:
Հանդիսանում է Համամիութենական 3-րդ մրցույթի դափնեկիր «մենանվագային կատարողական արվեստ» անվանակարգում:
Վլադիմիր Մեզենցևը Ռուսաստանի Ազգային երիտասարդական նվագախմբի (РНМСО) մրցույթի դափնեկիր է (2021թ.):
2013-2022-ը Վլադիմիրը եղել է Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ կապելլայի մենակատար (դիրիժոր՝ Վալերի Պոլյանսկի):
Ներկայումս Վլադիմիր Մեզենցևը ՀԱՖՆ-ի գալարափողահարների խմբի կոնցերտմայստերն է: