Սոֆիա Թումանյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանում և միջազգային հարթակներում. Վիեննայի Musikverein Golden Hall, Զալցբուրգի Mozarteum Great Hall, Լոնդոնի Leighton House Hall, Զագրեբի Croatian Music Hall, Վենետո տարածաշրջանի Villa Badoer, Լուգանոյի LAC theatre, Լյուբլյանայի Cankar Hall և այլ համերգասրահներում: Մասնակցել է Իտալիայում անցկացված “Festival della Valle d’Itria”, “Souni dal Golfo”, Շվեյցարիայի Բեթհովենյան փառատոներին, ելույթ ունեցել Նեապոլի Teatro di San Carlo օպերային թատրոնում:
Սոֆիա Թումանյանը Իտալիայում կայացած “Angelo Affinita” միջազգային մրցույթի մրցանակակիր է, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում Ռիչարդ Ռոդինսկու կողմից արժանացել է Հատուկ մրցանակի:
Որպես մենակատար հայրենիքում և արտերկրի օպերային թատրոններում հանդես է եկել Վերդիի «Տրուբադուր», Բելլինիի «Նորմա», Չայկովսկու «Պիկովայա դամա», Յանաչեկի «Կատյա Կաբանովա»,Ստեփանյանի «Սասունցի Դավիթ», Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե», Վերդիի «Տրավիատա» և Բիզեի «Կարմեն» օպերաներում:
Սոֆիան համերգներով բազմիցս հանդես է եկել Երևանի Օպերային թատրոնի նվագախմբի, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Croatian Chamber Orchestra-ի, Orchestra Excellence, Orchestra della Svizzera Italiana և այլ նվագախմբերի հետ: