Ծնվել է Ֆաուրայում (Իսպանիա)` 1984-ին: Որպես դիրիժոր և տուբահար ավարտել է Վալենսիայի Superior de Música “Joaquín Rodrigo” կոնսերվատորիան: Դիրիժորության վարպետության դասեր է առել Մանուել Գալդուֆից, Սիլվեյն Քամբերլինգից, Զցոլտ Նեգիից, Յարոն Թրաուբից, Էնրիկե Ասենսիոյից և Քևիստոբալ Սոլերից:
2008-2009-ին IVM կրթաթոշակով կատարելագործվել է չեխ անվանի դիրիժոր Ի. Բելոհլավեկի մոտ՝ Մադրիդում, Փարիզում և Լոնդոնում:
2010-2011-ին Caja Madrid Foundation-ի կրթաթոշակով սովորել է Պրահայի HAMU համալսարանի ասպիրանտուրայում՝ Տոմաշ Կուտնիկի և Լյուբոմիր Մաթլի մոտ: Ներկայումս դոկտորական ատենախոսություն է պատրաստում JAMU համալսարանում (դիրիժորություն) և Բռնոյի Masaryk համալսարանում (երաժշտագիտություն):
2017-2018-ին Ֆեռերը դասավանդել է Վալենսիայի միջազգային համալսարնում: Նա Բռնոյի Czech Philharmonic Choir-ի անդամ է: Որպես գլխավոր և հրավիրյալ դիրիժոր ղեկավարել է տարբեր նվագախմբեր. Վալենսիայի Orchestra Mare Nostrum, Youth Symphony Orchestra of FSMCV, Վալենսիայի կոնսերվատորիայի «Խոակին Ռոդրիգո» նվագախումբ, Վալենսիայի Երիտասարդական նվագախումբ (JOGV), Բռնոյի Philharmonic Choir, Moravian Philharmonic Orchestra, Բռնոյի Ensemble Opera Diversa, Czech Virtuosi, Malta Philharmonic Orchestra և այլ
նվագախմբեր:
Հանդես է եկել բազմաթիվ փառատոներում. International Contemporary Music Festival “Ensems”, Cycle “Las Artesen Paralelo” from Palau de la Música (Վալենսիա), Festival International de Musique Universitaire (Բելֆորտ), Biennale de la Méditerranée (Թեսալոնիկ) և այլ փառատոներ:
Նրա ելույթները կայացել են հեղինակավոր համերգասրահներում, ինչպես Թեսալինիկի Municipal Centre for Musical Activities, Մալթայի Mediterranean Conference Center, Բռնոյի Reduta թատրոնի Besednídům և Mozart´s Hall, Պրահայի Martinů´s Hall, Մադրիդի Teatros del Canal, Վալենսիայի Palau de les Arts և Palau de la Música և այլ համերգասրահներ:
2006-ին հիմնել է Ensemble Col legno-ն և որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր իրականացրել է բազմաթիվ նոր ստեղծագործությունների պրեմիերաներ Վալենսիայում և այլուր: Այս անսամբլի հետ Ռոբերտ Ֆեռերը ձայնագրել է մի քանի CD, որոնց թվում Լեոնարդո Բալադայի կամերային ստեղծագործությունները՝ NAXOS ֆիրմայում:
Ռոբերտ Ֆեռերը տարբեր կազմակերպությունների անդամ է. M.I. Academy of Valencian Music, Spanish Society of Musicology (SEdeM), Spanish Association of Conductors (AESDO) և այլն:
2017-2018 համերգաշրջանում որպես դիրիժորի ասիստենտ համագործակցել է Բռնոյի Ազգային թատրոնի հետ:
Նախատեսված են Ռ. Ֆեռերի ելույթները PKF — Prague Philharmonia-ի, Malta Philharmonic Orchestra-ի և այլ նվագախմբերի հետ: