Ծնվել է 1992-ին Երևանում։ Արժանացել է (2007թ.) Կոմիտասի 140-ամյակին նվիրված երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի 1-ին կարգի մրցանակի և դափնեկրի կոչման: 2006թ. դարձել է Վ.Սպիվակովի անվան միջազգային բարեգործական ֆոնդի կրթաթոշակառու, որի համերգային գործունեության շրջանակներում հանդես է եկել Հայաստանում և արտասահմանում: 2009-15թթ. սովորել է Երևանի կոնսերվատորիայում` պրոֆ: Մեդեա Աբրահամյանի դասարանում։ 2012թ. Շվեյցարիայում կայացած «3rd Classics in the Streets» միջազգային մրցույթ-փառատոնին կամերային անսամբլ անվանակարգում արժանացել է դափնեկրի կոչման։ 2013թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին` «Գործիքային կատարում» անվանակարգում: 2015 թվականից աշխատում է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում:
2017 թվականից որպես «Yerevan String Quartet»-ի համահիմնադիր թավջութակահար մասնակցում է տարբեր մշակութային, բարեգործական համերգների։ 2018 թվականից հանդես է գալիս «Ensemble Assonance» ժամանակակից երաժշտության անսամբլում որպես մենակատար թավջութակահար։ 2020թ. նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի թավջութակահարների խմբի կոնցերտմայստեր։