Հայաստանի վաստակավոր արտիստ, ջութակահարուհի Կարմեն Թոսունյանը պատանի տարիքում արժանացել է հանրապետական մրցույթի դափնեկրի կոչմանը: Նա սոովորել է Երևանի կոնսերվատորիայում Արա Բոգդանյանի դասարանում, իսկ ասպիրանտուրայում՝ պրոֆ. Վիլլի Մոկացյանի մոտ: Շուրջ 25 տարի Կարմենը աշխատում է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում, որից վերջին տասներկու տարիներին հանդիսանում է նվագախմբի գլխավոր կոնցերտմայստերը:
Կարմեն Թոսունյանը հանդես է եկել Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, ԱՊՀ երկրների, Մերձավոր Արևելքի և Ասիական երկրների լավագույն բեմերում:
Նա ելույթներ է ունեցել համերգներում՝ բազմաթիվ կամերային կազմերով: Քսան տարուց ավելի նա պատվով ներկայացնում է Հայաստանը Վալերի Գերգիևի ղեկավարած «Համաշխարհային նվագախումբ հանուն խաղաղության» նախագծում, որի համար նրան շնորհվել է UNESCO-ի «Արտիստ հանուն խաղաղության» կոչումը: