Խուան Անտոնիո Ռամիրեսը իրավամբ համարվում է բազմակողմանի արտիստ: Դրա վկայությունն է նրա երեսունամյա արգասավոր գործունեությունը:
Ռամիրեսը աշխատել է բազմաթիվ աչքի ընկնող նվագախմբերի հետ. Soloists of London’s Covent Garden, Academy of Europe, Timisoara Philharmonic Orchestra, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Հայաստանի պետական կամերային նվագախումբ, Վալենսիայի, Բիլբաոյի Տեներիֆեի սիմֆոնիկ նվագախմբեր, Վալենսիայի Orchestra Palau de les Arts Community of Valencia, և այլ նվագախմբեր: Ավելի քանի մեկ տասնամյակ նա եղել է Symphony Orchestra of the Mediterranean-ի գեղարվեստական ղեկավար՝ իրականացնելով ընդարձակ երկացանկ՝ Հենդելից մինչև Մալեր, այդ թվում նաև օպերային կատարումներ:
Խուան Անտոնիո Ռամիրեսը համագործակցել է Լորին Մաազելի, Զուբին Մետայի, Յարոն Տրաուբի, Մանուել Գալդուֆի, Միշել Պլասոնի, Վալերի Գերգիևի և այլ հայտնի դիրիժորների հետ: Վարպետության դասեր է առել մաեստրո Գոմես Մարտինեսից, Սըր Մարկ Էլդերից և Անտոնիո Պապպանոյից: Վիեննայի University of Musik und Performing Arts համալսարանում սովորել է Սիմեոն Պիրոնկովի ղեկավարությամբ:
2000-2012թթ. Ռամիրեսը որպես գեղարվեստական և երաժշտական ղեկավար իրականացրել է մի շարք նշանակալի գալա համերգներ, որոնց ներկա են եղել շուրջ 12.000 հանդիսատեսներ (See You in Valencia, Finale Mondiale Ferrari և այլ նախագծեր):
Խուան Անտոնիո Ռամիրեսը Վալենսիայի Music Palau-ում եղել է “Jesus Christ Superstar” ռոք օպերայի գեղարվեստական ղեկավարը: Նույն համերգասրահում նա ղեկավարել է նաև Ընտանեկան համերգների շարք և իրականացրել է մյուզիքլների ներկայացումներ. Ձյունանուշը, Փիթեր Փեն, Կենդանիների կառնավալ, Շեհերազադե և այլն:
Խ.Ա. Ռամիրեսը համագործակցել է միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների հետ. Պլասիդո Դոմինգո, Մոնսերատ Կաբալյե, Ուինթոն Մարսալես, Գլորիա Գեյնոր, Փարիզի օպերայի մենակատարներ, Ժոակին Կորտես, Կուբայի Ազգային բալետ, Միգել Բոսե, Ֆառուկիտո, Անտոնիո Կանալես, Ռենե Ֆլեմինգ և այլ հանրաճանաչ արտիստներ: