«Մարտինեսի գործիքի հնչողությունն աչքի է ընկնում ջերմությամբ և նրբերանգների հարստությամբ…» Melomano Magazine
Իսաբել Մարտինեսը Իսպանիայի իր սերնդի առաջատար կիթառահարներից է: Ելույթներ է ունեցել բազմաթիվ երկրների հեղինակավոր համերգասրահներում. Լոնդոնի Barbican Centre, Կոստա Ռիկայի Teatro Nacional, Մադրիդի Ateneo, Չինաստանի Hangzhou Grand Theater, և այլ համերգասրահներ:
Իսաբելը դասական երաժշտության այն կատարողներից է, ով արժանացել է մեծ հեղինակության և ունի միլիոնավոր հետևորդներ սոցիալական մեդիայում:
“Noche Andaluza” անվանումով նրա առաջին ալբոմը թողարկվել է 2019-ին և մեծ հետաքրքրություն է առաջացրել:
Իսաբելը ծնվել է Իսպանիայի Կարտախենա քաղաքում: Երաժշտական կրթությունը ստացել է Ալիկանտեի Conservatorio Superior Oscar Espla-ում՝ Իգանսիո Ռոդեսի ղեկավարությամբ: Ուսումը շարունակել է Լոնդոնի Guildhall School of Music & Drama-ում՝ Ռոբերտ Բրայթմորի դասարանում:
Իսաբելը ստացել է Master in Performance աստիճանը Ալիկանտեի համալսարանում՝ սովորելով Դեվիդ Ռասսելի, Մանուել Բարուեկոյի, Հոփկինս Սմիթի, Փոլ Օդետտի, Ռոբերտո Աուսելի, Ֆաբիո Զանոնի և Շին-Իչի Ֆուկուդայի մոտ: Ստացել է նաև Master in Guitar Performance և Music Research աստիճանը Ալիկանտեի Conservatorio Superior-ից:
Իսաբել Մարտինեսը միջազգային փառատոների պահանջված արտիստներից է: Նրան են նվիրված ժամանակակից կոմպոզիտորների մի քանի ստեղծագործություններ:
Ներկայումս Իսաբելը կատարողական գործունեությանը զուգընթաց դասավանդում է Իսպանիայի Conservatorio de MOsica de San Javier հաստատությունում:
Իսաբել Մարտինեսը նվագում է Պակո Սանտիագո Մարինի կերտած կիթառով և օգտագործում է բացառապես Augustine ֆիրմայի լարեր: