Ծնվել է 2004-ին: Ներկայումս սովորում է պրոֆ.Ստանիսլավ Յուդենիչի մոտ՝ Մադրիդի Reina Sofia School of Music-ում և Նատալյա Տրուլի ղեկավարությամբ Մոսկվայի կոնսերվատորիայում:
Yamaha ֆիրման Եվային շնորհել է Young Yamaha Artist կոչումը:
Եվգենի Կիսինի նախաձեռնությամբ Եվան դարձել է 2020-ի Klavier-Festival Ruhr-ի մասնակից:
2019-ին Եվան արժանացել է ICMA (միջազգային դասական երաժշտության մրցանակաբաշխություն) Discovery Award մրցանակին:
Եվան Ռուսաստանի Ազգային նվագախմբի 2021թ.-ի Գրան Պրիի մրցանակակիր է: Նա նաև Գերմանիայի Öschberghof Klassik Piano Festival-ի հաղթող է:
Եվա Գևորգյանը 50-ից ավելի դաշնամուրային և կոմպոզիցիայի մրցույթների մրցանակակիր է, դրանց թվում.
-Շոպենի անվան 18-րդ մրցույթ (Վարշավա, ֆինալիստ և Հատուկ մրցանակ)
— Վեն Կլայբերնի անվան Երիտասարդական մրցույթ (Տեխաս, 2-րդ մրցանակ, Հատուկ մրցանակ և մամուլի մրցանակ)
— Քլիվլենդի միջազգային երիտասարդական մրցույթ (Քլիվլենդ, 1-ին մրցանակ, Հատուկ մրցանակ Բախի լավագույն մեկնաբանման համար և Canton Symphony Orchestra-ի մրցանակ)
-Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթ (Չիկագո, Գրան Պրի և Հատուկ մրցանակ Շոպենի լավագույն մեկնաբանման համար)
-Ռախմանինովի միջազգային մրցույթ (Մոսկվա, 3-րդ մրցանակ)
-Շոպենի անվան երիտասարդական մրցույթ (Շվեյցարիա, Մարտինյի, 1-ին մրցանակ)
— Grand Piano International Competition (Մոսկվա, դափնեկիր և 5 հատուկ մրցանակներ)
— Ռ.Շումանի անվան մրցույթ (Դյուսելդորֆ, 1-ին մրցանակ)
— Շոպենի անվան երիտասարդական միջազգայի մրցույթ (Շաֆարնյա, 1-ին մրցանակ)
— Գիլիանո Պեկարի միջազգային մրցույթ (Գորիցիա, Գրան Պրի)
— Սանտա Չեչիլիա միջազգային մրցույթ (Պորտուգալիա, է-ին մրցանակ)
Եվան ելույթ է ունեցել Դոբիակոյի Alto Adige Festival-ում Իտալիայի Նախագահ Սերջիո Մատտարելլայի ներկայությամբ:
Եվան Լիխտենշտեյնի International Academy of Music-ի կրթաթոշակառու է և մշտապես մասնակցում է ակադեմիայի երաժշտական նախաձեռնություններին:
Եվան մասնակցել է բազմաթիվ փառատոների Շվեյցարիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Գերմանիայում, Իսրայելում, Իտալիայում, Հունաստանում, Սերբիայում, Ֆրանսիայում, Էստոնիայում և այլ երկրներում:
Եվա Գևորգյանը արժանացել է Իտալիայի Էպպան Երիտասարդական Դաշնամուրային ակադեմիայի Junior Prize-ին:
2019-ին կայացել է Եվայի մենահամերգը Լոնդոնի Albert Hall-ում, իսկ 2021-ին տեղի է ունեցել նրա մենահամերգը Մադրիդի Auditorio National-ում Scherzo Foundation-ի աջակցությամբ:
Եվա Գևորգյանը հանդես է եկել բազմաթիվ անվանի նվագախմբերի հետ. Dallas Symphony Orchestra, Lucerne Symphony Orchestra, Մարիինյան թատրոնի նվագախումբ, Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Ռուսաստանի Ազգային նվագախումբ, Եվգենի Սվետլանովի անվան ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբ, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Canton Symphony Orchestra, Warsaw Philharmonic Orchestra, Liechtenstein Symphony Orchestra, Warsaw Philharmonic Chamber Orchestra և այլ նվագախմբեր (դիրիժորներ՝ Վալերի Գերգիև, Վլադիմիր Սպիվակով, Ալեքսանդր Սլադկովսկի, Անդրեյ Բորեյկո, Վասիլի Պետրենկո, Դիմիտրիս Բոտինիս, Գերհարդ Ցիմերման և այլ դիրիժորներ):
Եվան YerazArt, Դենիս Մացուևի «Նոր անուններ», Վլադիմիր Սպիվակովի, Artis Futura հիմնադրամների և Armenian Assembly-ի կրթաթոշակառու է:
2021-ին Եվա Գևորգյանը ձայնագրել է իր առաջին CD-ն «Мелодия» ֆիրմայում:
Եվան մասնակցել է International Piano Academy Lake Como-ի, ինչպես նաև Դմիտրի Բաշկիրովի, Ստանիսլավ Յուդենիչի, Վիլյամ Նաբորեի, Պավել Գիլիլովի, Գրիգորի Գրուզմանի, Պյոտր Պալեչնիի, Անդրեա Բոնատտայի և Կլաուս Հելվիգի վարպետության դասընթացներին:
2023 թվականից Եվա Գևորգյանը հեղինակավոր Columbia Artists Music գործակալության արտիստ է: