Դավիթ Աբրահամյանը Dakapp կազմակերպության համահիմնադիրն է և գեղարվեստական ղեկավարը: Նրա դասատուներն են եղել Օլեգ Լևը, Դիմուտ Պոպպենը և Բորիս Բելկինը:
Նվագել է Կլաուդիո Աբբադոյի Mozart Orchestra-ում:
2013-ին Դավիթ Աբրահամյանը հիմնել է “App” ծրագիրը, որն ապահովում է բոլորին հասանելի վարպետության դասընթացներ՝ համաշխարհային ճանաչում ստացած մենակատարների հետ: Այս ծրագիրը լայն արձագանք է ստացել:
Dakapp-ի կազմակերպչական գործունեությունը Դավիթը համատեղում է ծրագրերի ընտրության և տարբեր ուսումնական հաստատությունների և գործընկերների հետ կապ հաստատելու աշխատանքի հետ: Որպես կամերային երաժիշտ շարունակվում են նրա ելույթները տարբեր երկրներում՝ Դայշին Կաշիմոտոյի, Սերգեյ Բաբայանի, Սեբաստիան Քլինգերի, Դիմուտ Պոպպենի, Կլարա Ջումի Կանի, Եվգենի Սուդբինի և այլ հայտնի երաժիշտների համագործակցությամբ: