“Badische Zeitung”-ի հիացական բնորոշմամբ «Գլեմզերը գերմանական երաժշտության հրաշք է, որի կատարման մեջ վիրտուոզայնությունը համատեղվում է արվեստագետի հասունության և խորության հետ»:
Արդեն երիտասարդ տարիքում նա դարձել է 17 միջազգային մրցույթների դափնեկիր. Կորտոյի անվան, ARD, Ռուբինշտեյնի անվան, Բուզոնիի, Սիդնեյի և այլ հեղինակավոր մրցույթներ: Անկախ իր բացահայտ հաջողությունների, Գլեմզերը չգնաց «աստղ» դառնալու ճանապարհով, այլ կենտրոնացավ երաժշտության գեղարվեստական էությունը բացահայտելու մեջ:
Բերնդ Գլեմզերը ելույթներ է ունեցել մի շարք հայտնի նվագախմբերի հետ. Philadelphia Orchestra, Gewandhaus Orchestra, London Philharmonic Orchestra, Ցյուրիխի Tonhalle-Orchestra, Հռոմի Orchestra of Santa Cecilia և այլ նվագախմբերի հետ. դիրիժորներ` Հերբերտ Բլոմշտեդտ, Ռիկարդո Շայի, Մյունգ- Վուն Չունգ, Դմիտրի Կիտայենկո, Անդրես Օրոշկո-Էստրադա, Վոլֆգանգ Սավալիշ, Մուհայ Թանգ, Ֆրանց Վեսլեր-Մյոստ և
այլք: Բերնդ Գլեմզերի ելույթները տեղի են ունեցել հայտնի Berlin Philharmonic, Ֆրանկֆուրտի Alte Oper, Լայպցիգի Gewandhaus, Մյունխենի Herkulessaal, Լոնդոնի Royal Festival Hall Վիեննայի Musikverein, Երևանի Արամ Խաչատրյան և այլ համերգասրահներում:
Իր երկարամյա կարիերայի ընթացքում, Բերնդ Գլեմզերը ձայնագրել է շուրջ 35 ձայնասկավառակ և մասնակցել է բազմաթիվ հեռուստատեսային և ռադիո ծրագրերի և նախագծերի: Կամերային երաժշտության ասպարեզում համագործակցել է հայտնի երաժիշտների հետ:
Բերնդ Գլեմզերը Սաարբրյուկենի և Վյուրցբուրգի (1996-ից) կոնսերվատորիաների պրոֆեսոր է: 2006-ին Գլեմզերը դարձել է Maulbronn Klosterkonzerte-ի Resident Artist-ը, որտեղ կամերային համերգներին զուգահեռ վարել է վարպետության դասընթացներ: