Իր սերնդի ամենաճանաչված ջութակահարներից է: Հանդես է եկել Ամերիկայի, Եվրոպայի և Հեռավոր Արևելքի նշանավոր նվագախմբերի հետ. Symphonieorchester des Bayerischen Rundfunks, Concertgebouworkest, London Philharmonic Orchestra, Rotterdam Philharmonic Orchestra, Orchestre National de Lyon, Orquesta Nacional de España, Oslo Philharmonic, Academy of St Martin in the Fields, Hong Kong Philharmonic Orchestra, Seoul Philharmonic Orchestra and NHK Symphony Orchestra և այլ նվագախմբեր: Ագուստինը Համբուրգի NDR Elbphilharmonie Orchester-ի, Ֆրանկֆուրտի Museumorchester-ի (21/22 համերգաշրջան), Bournemouth Symphony Orchestra-ի, Fort Worth Symphony Orchestra-ի և Netherlands Philharmonic Orchestra-ի մշտական հրավիրլալ արտիստ է:
2021-ին կայացել է նրա բեմելը Berlin Philharmonic-ի հետ:
Նույն թվին իրականացվել է իռլանդացի կոմպոզիտոր Դոնաչա Դենեհայի Ջութակի կոնցերտի (նվիրված Հադելիխին) պրեմիերան Philharmonie Zuidnederland նվագախմբի հետ:
2016-ին կայացել է Հադելիխի դեբյուտը BBC Proms-ում, 2018-ին Զալցբուրգի փառատոնում և 2021-ին Verbier Festival-ում: Ագուստին Հադելիխը ձայնագրություններ է կատարել Warner Classics, Opus Classic և այլ հայտնի ֆիրմաներում (Սիբելիուսի, Ադեսի, Չայկովսկու, Լալոյի, Մենդելսոնի և Բարտոկի ջութակի կոնցերտներ): 2016-ին արժանացել է Գրեմմի մրցանակի՝ Դյութիլյեի “L’Arbre des songes” ջութակի կոնցերտի ձայնագրության համար: 2018-ին ջութակահարը Warner Classics ֆիրմայում ձայնագրել է Պագանինիի 24 կապրիսները: 2019-ին, որպես այս ֆիրմայի բացառիկ արտիստ ձայնագրել է 2-րդ ալբոմը՝ Բրամսի և Լիգետիի ջութակի կոնցերտներով: Ագուստին Հադելիխը իր «Բոհեմյան հեքիաթներ» CD-ի համար արժանացել է Opus Classic Award մրցանակին:
Նրա վերջերս իրականացրած՝ Բախի մենանվագ սոնատների և պարտիտների ձայնագրությունը մեծ արձագանք է գտել քննադատների շրջանում:
Ագուստին Հադելիխը ծնվել է 1984-ին Իտալիայում՝ գերմանացիների ընտանիքում և ունի ամերիկյան և գերմանական քաղաքացիություն: Սովորել է Նյու Յորքի Juilliard դպրոցում՝ Ջոել Սմիրնովի դասարանում: 2006-ին հաղթել է Ինդիանապոլիսի Ջութակի միջազգային մրցույթում: 2009-իմ արժանացել է Նյու Յորքի հեղինակավոր “Avery Fisher Career Grant”-ին: 2011-ին ստացել է Borletti Buitoni Trust կրթաթոշակը: 2015-ին Հադելիխը արժանացել է Warner Music մրցանակին: 2017-ին նրան շնորհվել է Մեծ Բրիտանիայի University of Exeter-ի պատվավոր դոկտորի կոչում: 2018-ին հեղինակավոր “Musical America” ամսագիրը ջութակահարին հայտարարել է «Տարվա արտիստ»: 2021-ից Yale School of Music-ի դասախոս է:
Ագուստին Հադելիխը նվագում է Ջուզեպե Գվարների դել Ջեզուի 1744-ին կերտած ջութակով (հայտնի է “Leduc, ex Szeryng” անվանումով), որը նրան տրամադրել է Tarisio Trust-ը: