Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Հուլիսի 2022

  • Ուր 8

    Դաշնակահարուհի Ե.Գևորգյանը ելույթ կունենա Ա.Լիբրայխի ղեկավարությամբ

    8 Հուլիսի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Ս. Ռախմանինով՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 /37-39 ր./ Մենակատար՝ Եվա Գևորգյան, դաշնամուր Ընդմիջում Տ. Մանսուրյան՝ Ռեքվիեմ Մեներգիչներ Մերի Մովսիսյան, սոպրանո Ակսել Դավեյան, բարիտոն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի պետական կամերային երգչախումբ Գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան Երևանի պետական կամերային երգչախումբ Գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան Դիրիժոր՝ Ալեքսանդր […]

  • Հունիսի 2022

  • Երք 28

    «Ուղղահայաց մտքեր» կամերային երաժշտության երեկո

    28 Հունիսի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    ՈՒՂՂԱՀԱՅԱՑ ՄՏՔԵՐ 20-րդ դարի և ժամանակակից կամերային երաժշտության համերգ Անուշ Նիկողոսյան, ջութակ Հայկ Մելիքյան, դաշնամուր Ծրագիր Օլիվիե Մեսիան (1908-1992) Թեմա և վարիացիաներ (1932) 10′ Մորթոն Ֆելդման (1926-1987) Ուղղահայաց մտքեր 2 (1963) 5′ Էժեն Իզայի (1858-1931) Սոնատ թիվ 3 մենանվագ ջութակի համար, ռե մինոր 6′ Լեոշ Յանաչեկ (1854-1928) Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (1914) 18′ Con moto – Ballada. Con […]

  • Չրք 22

    Կամերային երաժշտություն. Սվետլանա Նավասարդյան և Մաքսիմ Նովիկով

    22 Հունիսի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Կամերային երաժշտության երեկո ՍՎԵՏԼԱՆԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, դաշնամուր ՄԱՔՍԻՄ ՆՈՎԻԿՈՎ, ալտ Ծրագիր Ֆրանց Շուբերտ (1797-1828) Արպեջոնե սոնատ /23-25 ր./ Allegro moderato, Adagio, Allegretto Պաուլ Հինդեմիտ (1895 -1963) Սոնատ ալտի և դաշնամուրի համար, երկ 11 թիվ 4 /15-17 ր./ Fantasie, Thema mit Variationen, Finale (mit Variationen) Յոհաննես Բրամս (1833-1897) Սոնատ ալտի և դաշնամուրի համար, Es-dur, երկ 120 թիվ […]

  • Երք 21

    Համերգ՝ նվիրված Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախմբի 85-ամյակին

    21 Հունիսի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգ՝ նվիրված Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյակին Ծրագիր՝ Հատվածներ օպերաներից Մենակատարներ Պերճ Քարազյան, տենոր Հայկ Թոնգուրյան, տենոր Ռեժիսոր՝ Արթուր Սահակյան Դիրիժորներ Հովհաննես Չեքիջյան Էդուարդ Թոփչյան

  • Ուր 17

    Փիթեր Ունջյանը Երևանում կղեկավարի ՀԱՖՆ-ը

    17 Հունիսի, 2022 @ 19:30 - 21:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Բրամս՝ Ջութակի կոնցերտ /40-42 ր./ Դվորժակ՝ Սիմֆոնիա թիվ 9 («Նոր Աշխարհ») /52-54 ր./ Ռոբերտ Մքդաֆի, ջութակ (ԱՄՆ) Դիրիժոր՝ Փիթեր Ունջյան (Կանադա)

  • Չրք 1

    Համերգ՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան

    1 Հունիսի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգ՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան Չայկովսկի՝ Ծաղիկների վալսը «Շչելկունչիկ» սյուիտից Գրիգ՝ Լեռնային արքայի քարանձավում «Պեր Գյունտ» սյուիտից Կլաուս Բադելտ՝ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի երաժշտություն Հանս Ցիմմեր՝ Փախուստ գազանանոցից «Մադագասկար» մուլտֆիլմից Ջոն Վիլյամս՝ Հեդվիգի թեման «Հարրի Փոթեր» սյուիտից Ջերրի Գոլդսմիթ՝ Սյուիտ «Մուլան» մուլտֆիլմից Հանս Ցիմմեր՝ «Առյուծ արքան» մուլտֆիլմի երաժշտություն Ջոն Վիլյամս՝ Հարրիի հրաշալի աշխարհը «Հարրի Փոթեր» սյուիտից Ջոն Վիլյամս՝ Կայսերական քայլերգ «Աստղային պատերազմներ» ֆիլմից […]

  • Մայիսի 2022

  • Ուր 27

    Համերգ՝ նվիրված Վահագն Պապյանի 65-ամյակին

    27 Մայիսի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Շոպեն՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1 Մենդելսոն՝ Սիմֆոնիա թիվ 3 «Շոտլանդական»  Վահագն Պապյան, դաշնամուր Դիրիժորներ՝ Էդուարդ Թոփչյան, Վահագն Պապյան

  • Կիր 22

    Աշխարհահռչակ դաշնակահարներ Նիկոլայ Լուգանսկին և Վադիմ Ռուդենկոն հանդես կգան Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ

    22 Մայիսի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Աշխարհահռչակ դաշնակահարներ Լուգանսկին և Ռուդենկոն հանդես կգան Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Ծրագիր Մոցարտ՝ Կոնցերտ երկու դաշնամուրի համար Շուբերտ՝ Սիմֆոնիա թիվ 6 Նիկոլայ Լուգանսկի, դաշնամուր (Ռուսաստան) Վադիմ Ռուդենկո, դաշնամուր (Ռուսաստան)              Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Կիր 8

    Ջոշուա Բելլը ելույթ կունենա Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ

    8 Մայիսի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    GRAMMY մրցանակակիր, աշխարհահռչակ ջութակահար Ջոշուա Բելլը հանդես կգա Ֆիլհարմոնիկի հետ Ծրագիր ԲԵԹՀՈՎԵՆ — Ջութակի կոնցերտ — Սիմֆոնիա թիվ 3 Ջոշուա Բելլ, ջութակ (ԱՄՆ) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Ուր 6

    Վիվալդի. Tête-à-Tête

    6 Մայիսի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ ՎԻՎԱԼԴԻ — Կամերային կոնցերտ, սոլ մինոր, RV 104 “La Notte” — Տրիո սոնատ, RV 86 — Տրիո սոնատ դո մինոր, RV 83 — Կոնցերտ լարայինների համար, RV 152 — Կոնցերտ 2 ջութակի և լարայինների համար, դո մինոր, RV 509 — Կոնցերտ 4 ջութակի համար, սի բեմոլ մինոր, RV 580 Կատարողներ Նարեկ Ավագյան, ֆլեյտա Շմավոն Գրիգորյան, ֆագոտ Արամ […]

  • Ապրիլի 2022

  • Կիր 24

    Մոցարտ՝ Ռեքվիեմ

    24 Ապրիլի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Վ. Ա. Մոցարտ՝ Ռեքվիեմ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան  Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան  Մենակատարներ Աննա Սամուիլ, սոպրանո (Ռուսաստան) Սոֆիա Թումանյան, մեցցո սոպրանո Տիգրան Մելքոնյան, տենոր Թոբիաս Բերնդտ, բաս (Գերմանիա) Դիրիժոր՝  Գյունտեր Նոյհոլդ (Ավստրիա)

  • Կիր 17

    Պավել Կոգան (Ռուսաստան)

    17 Ապրիլի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Աշխարհի լավագույն տասնյակում դասվող դիրիժոր Պավել Կոգանը կղեկավար Ազգային ֆիլհարմոնիկը Ծրագրում. Բրամս՝ Ջութակի կոնցերտ Բրամս՝ Սիմֆոնիա թիվ 2 Այլեն Պրիտչին, ջութակ (Ռուսաստան) Դիրիժոր՝ Պավել Կոգան (Ռուսաստան)

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ