Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Հոկտեմբերի 2022

  • Չրք 19

    Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոն. Էնրկո Պաչե, դաշնամուր | Ալեքսանդր Չաուշյան, թավջութակ

    19 Հոկտեմբերի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Կամերային երաժշտության համերգ Էնրիկո Պաչե, դաշնամուր (Իտալիա) Ալեքսանդր Չաուշյան, թավջութակ (Մեծ Բրիտանիա) Լ. վան ԲԵԹՀՈՎԵՆ Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար A-dur Կ. ԴԵԲՅՈՒՍԻ Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար Ս. ՖՐԱՆԿ Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար

  • Կիր 16

    Առաջին անգամ Հայաստանում — Թեոդոր Կուրենտզիս — MusicAeterna

    16 Հոկտեմբերի, 2022 @ 19:30 - 21:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Թեոդոր Կուրենտզիս — MusicAeterna Հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ծրագիր ԱԼՖՐԵԴ ՇՆԻՏԿԵ Կոնցերտ ա կապելլա երգչախմբի համար՝ ըստ Գրիգոր Նարեկացու բանաստեղծական տեքստերի Դիրիժոր՝ Թեոդոր Կուրենտզիս

  • Ուր 14

    Առաջին անգամ Հայաստանում — Թեոդոր Կուրենտզիս — MusicAeterna

    14 Հոկտեմբերի, 2022 @ 19:30 - 21:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Թեոդոր Կուրենտզիս — MusicAeterna Հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ծրագիր Պ.Ի.ՉԱՅԿՈՎՍԿԻ — «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիա (ըստ Դանթեի) — Իտալական կապրիչո — «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք ֆանտազիա (ըստ Շեքսպիրի) Նվագախումբ՝ MusicAeterna Դիրիժոր՝ Թեոդոր Կուրենտզիս

  • Ուր 7

    Երևանյան 14-րդ միջ. երաժշտական փառատոն. Պավել Կոգան, դիրիժոր

    7 Հոկտեմբերի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Երևանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության հետ համատեղ Ծրագիր Ռ. ՇՈՒՄԱՆ Սիմֆոնիա թիվ 2 /38-40 ր./ Ընդմիջում Յ. ՍԻԲԵԼԻՈՒՍ Ջութակի կոնցերտ /34-36 ր./ Մենակատար՝ Ռոզեն Ֆիլիպենս (Նիդեռլանդներ) Դիրիժոր՝ Պավել Կոգան (Ռուսաստան)

  • Շբթ 1

    Երևանյան 14-րդ միջ. երաժշտական փառատոն. Ռոման Սիմովիչ, ջութակ

    1 Հոկտեմբերի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Ս. ՊՐՈԿՈՖԵՎ Ջութակի կոնցերտ թիվ 2 /28-30 ր./ Մենակատար՝ Ռոման Սիմովիչ (Մեծ Բրիտանիա/Չեռնոգորիա) Ընդմիջում Ա. ԴՎՈՐԺԱԿ Սիմֆոնիա թիվ 8 /38-40 ր./ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Սեպտեմբերի 2022

  • Հնգ 29

    Հայկ Մելիքյան, մենահամերգ

    29 Սեպտեմբերի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    “ԼՈՒՍԱՇՂԹԱՆԵՐ” Հայկ Մելիքյանի մենահամերգը՝ նվիրված Ալեքսանդր Սկրյաբինի 150-ամյակին: Ծրագրում՝ Ալեքսանդր Սկրյաբին (1872-1915) Վալս op.1 ֆա մինոր Էտյուդ դո-դիեզ մինոր, Պրելյուդ սի մաժոր և Էքսպրոմտ à la Mazur op.2 Մազուրկա op.3, N7, մի մինոր Մազուրկա op.25, N3, մի մինոր Երկու պոեմ, op.32 Երկու պոեմ, op.44 Երեք պիես, op.45 Երեք պիես, op.52 Սոնատ N5, op.53 Երկու պիես, […]

  • Ուր 9

    Երևանյան 14-րդ միջ. երաժշտական փառատոն. կամերային երաժշտության համերգ

    9 Սեպտեմբերի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Կամերային երաժշտության համերգ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը ներկայացնում է երիտասարդ խոստումնալից կատարողների Ծրագիր Ֆ. ՇՈՒԲԵՐՏ Լարային տրիո B-dur Սոֆյա Վարդանյան, ջութակ Հայկ Տեր-Հովհաննիսյան, ալտ Միքայել Ոսկանյան, թավջութակ Ռ. ՇՈՒՄԱՆ Դաշնամուրային կվինտետ Es-dur Հայկ Մելիքյան, դաշնամուր Քրիստոֆ Բարաթի, 1-ին ջութակ (Հունգարիա) Կարմեն Թոսունյան, 2-րդ ջութակ Յանա Դարյան, ալտ Միքայել Ոսկանյան, թավջութակ Ընդմիջում Յ. ԲՐԱՄՍ Լարային սեքստետ թիվ 2 G-dur Քրիստոֆ […]

  • Հնգ 8

    Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոն. Շառոն Բեզալի, ֆլեյտա

    8 Սեպտեմբերի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ Ջութակի կոնցերտ, փոխադրում ֆլեյտայի համար /38-40 ր./ Մենակատար՝ Շառոն Բեզալի, ֆլեյտա (Շվեդիա) Ընդմիջում Յ. ՍԻԲԵԼԻՈՒՍ Սիմֆոնիա թիվ 2 /48-50 ր./ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Հնգ 8

    Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացում

    8 Սեպտեմբերի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգ՝ նվիրված դիրիժոր և կոմպոզիտոր Օհան Դուրյանի 100-ամյակին Ծրագիր Յ. ԲՐԱՄՍ Ջութակի կոնցերտ /39-41 ր./ Մենակատար՝ Քրիստոֆ Բարաթի (Հունգարիա) Ընդմիջում Լ. վան ԲԵԹՀՈՎԵՆ Սիմֆոնիա թիվ 9 /1ժ. 05ր. — 1ժ. 08ր./ Արծվիկ Դեմուրչյան, սոպրանո Բելլա Ամարյան, մեցցո-սոպրանո Տիգրան Մելքոնյան, տենոր Նիկոլայ Էլսբերգ, բաս (Դանիա) Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ […]

  • Հուլիսի 2022

  • Հնգ 28

    Վերդի՝ «Օթելլո»

    28 Հուլիսի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ջուզեպե Վերդի՝ «Օթելլո», օպերա 4 գործողությամբ (համերգային կատարում) Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախումբ  Գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան Դերեր և դերակատարներ Oթելլո՝ Արսեն Սողոմոնյան, տենոր Յագո՝ Վլադիսլավ Սուլիմսկի, բարիտոն Դեզդեմոնա` Լիանա Ալեքսանյան, սոպրանո Էմիլիա՝ Բելլա […]

  • Երք 19

    Եղիշե Չարենց — 125 | Վանաձոր (բացօթյա համերգ)

    19 Հուլիսի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված բացօթյա համերգ Նախաձեռնությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի Համերգին կհնչեն հայ դասական կոմպոզիտորների սիրված ստեղծագործություններ: Անվանի և սիրված դերասանների կողմից կներկայացվեն Չարենցի նամակները և պոեզիան: Մասնակիցներ. Արթուր Ութմազյան (ՀՀ ժողովրդական արտիստ) Բաբկեն Չոբանյան (ՀՀ վաստակավոր արտիստ) Սամսոն Ստեփանյան (ՀՀ վաստակավոր արտիստ) Սամվել Թոփալյան Մխիթար Ավետիսյան   Մենակատար՝ Հովհաննես Անդրիասյան, տենոր   Ռեժիսոր, կոմպոզիցիայի […]

  • Երկ 18

    Եղիշե Չարենց — 125 | Գյումրի

    18 Հուլիսի, 2022 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված համերգ Նախաձեռնությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի Համերգին կհնչեն հայ դասական կոմպոզիտորների սիրված ստեղծագործություններ: Անվանի և սիրված դերասանների կողմից կներկայացվեն Չարենցի նամակները և պոեզիան: Մասնակիցներ. Արթուր Ութմազյան (ՀՀ ժողովրդական արտիստ) Բաբկեն Չոբանյան (ՀՀ վաստակավոր արտիստ) Սամսոն Ստեփանյան (ՀՀ վաստակավոր արտիստ) Սամվել Թոփալյան Մխիթար Ավետիսյան   Մենակատար՝ Հովհաննես Անդրիասյան, տենոր   Ռեժիսոր, կոմպոզիցիայի հեղինակ՝ […]

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ