Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Ապրիլի 2019

  • Ուր 5

    Շեփորահար Կիրիլ Սոլդատովը՝ ՀԱՖՆ-ի հետ

    5 Ապրիլի, 2019 @ 18:00 - 20:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Գերշվին՝ Բլյուզի ոճով ռապսոդիա՝ դաշնամուրի և նվագախմբի համար (փոխադրում շեփորի և նվագախմբի համար) /16-18 ր./ Գերշվին՝ «Ամերիկացին Փարիզում» /18-20 ր./ Մարտուչի՝ Սիմֆոնիա թիվ 1 (հայաստանյան պրեմիերա) /40-43 ր./   Կիրիլ Սոլդատով, շեփոր (Ռուսաստան)   Դիրիժոր՝ Կլաուդիո Վանդելլի (Իտալիա)

  • Հնգ 4

    Նոր կամերատա անսամբլ

    4 Ապրիլի, 2019 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Արմինե Խաչատրյան, սոպրանո Աննա Մարգարյան, ջութակ Իվետա Կորկինա, ջութակ Գոռ Հովհաննիսյան, ալտ Արմինե Պետրոսյան, թավջութակ Արմեն Մաիլյան, շեփոր Արմեն Հովակիմյան, կոնտրաբաս Վարդուհի Մինասյան, դաշնամուր Ծրագիր Պաուլ Հինդեմիթ՝ Լարային քառյակ թիվ 2, ստ.10 /30ր./ Ընդմիջում Գոռ Հովհաննիսյան՝ Ալտի սոնատ թիվ 9 /2ր./ Ռոլֆ Ստրավեր՝ Լարային քառյակ թիվ 8 (համաշխարհային պրեմիերա) /12-14ր./ Յոհան Սեբաստիան Բախ` Կանտատ թիվ 51 /17-19ր./ https://www.newcamerata.com/

  • Մարտի 2019

  • Չրք 20

    Էլգարի Թավջութակի կոնցերտը՝ Նարեկ Հախնազարյանի կատարմամբ

    20 Մարտի, 2019 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Էլգար՝ Թավջութակի կոնցերտ /30-32 ր./ Ընդմիջում Բեթհովեն՝ Սիմֆոնիա թիվ 2 /34-36 ր./ Նարեկ Հախնազարյան, թավջութակ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Կիր 10

    Երիտասարդ արտիստների ծրագիր — Եվա Գևորգյան

    10 Մարտի, 2019 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Շոպեն՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 /30-32 ր./ Ընդիմիջում Շոստակովիչ՝ Սիմֆոնիա թիվ 10 /50-52 ր./ Եվա Գևորգյան, դաշնամուր (Ռուսաստան/Հայաստան) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Կիր 3

    Ռոսսինի՝ «Սևիլյան սափրիչը»

    3 Մարտի, 2019 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Ռոսսինի՝ «Սևիլյան սափրիչը», օպերա 2 գործողությամբ Դերեր և դերակատարներ Կոմս Ալմավիվա — Լիպարիտ Ավետիսյան, տենոր Բարտոլո — Եվգենի Ստավինսկի, բաս (Ռուսաստան) Ռոզինա — Աննա Կասյան, սոպրանո (Ֆրանսիա) Ֆիգարո — Ջանպիերո Ռուջերի, բարիտոն (Իտալիա) Բազիլիո — Վազգեն Գազարյան, բաս (Գերմանիա) Բերտա — Ալինա Փահլևանյան, սոպրանո Ֆիորելլո և սպա- Կիմ Սարգսյան, բարիտոն Ամբրոջո (միմ) — Աղասի Մելքոնյան «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմ Գեղարվեստական […]

  • Փետրվարի 2019

  • Երք 26

    Մենահամերգ. Սվետլանա Նավասարդյան

    26 Փետրվարի, 2019 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Սվելտանա Նավասարդյան, դաշնամուր Ծրագիր Բախ՝ Ֆրանսիական նախերգանք, BWV 831 Պրոկոֆև՝ «Սարկազմներ», երկ 17 Շուման՝ Արաբեսկ, երկ 18 Շուման՝ Կրայսլերիանա, երկ 16

  • Կիր 24

    ԵրազԱրտ Ձմեռային երաժշտական դպրոց

    24 Փետրվարի, 2019 @ 17:00 - 19:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Պղնձափողային երաժիշտների հանդիպում-համերգ Ուսուցիչներ Արաիկ Ռուբինյան, տուբա (Գերմանիա) Սանտյագո Դիազ Ագիրե, տրոմբոն (Իսպանիա) Խուան Պարդո Խիլ, տրոմբոն (Իսպանիա) Ծրագիր 1. Գալիարդ՝ «Բրազիլական երգ» Խուան Պարդո Խիլ, տրոմբոն Կարեն Սարգսյան, տրոմբոն Սանտյագո Դիազ Ագիրե, բաս տրոմբոն Արաիկ Ռուբինյան, տուբա 2. Սպարկ՝ “Aubade” Էմիլ Բարխուդարյան, էուֆոնիում (15 տ.) Նվագակցող՝ Սոնա Գևորգյան 3. Օմար Պապիկյան՝ «Մտորում» Մարիամ Վարդանյան, […]

  • Հնգ 14

    14.02.19 Ծրագրում Բրամսի Կրկնակի կոնցերտ և Խաչատրյան թիվ 2 սիմֆոնիա

    14 Փետրվարի, 2019 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Բրամս՝ Կրկնակի կոնցերտ ջութակի, թավջութակի և նվագախմբի համար /33-35 ր./   Ընդմիջում   Խաչատրյան՝ Սիմֆոնիա թիվ 2 /49-51 ր./   Անուշ Նիկողոսյան, ջութակ Անաստասիա Կոբեկինա, թավջութակ (Ռուսաստան)   Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Երկ 11

    11.02.19 Չայկովսկու երաժշտության երեկո Անաստասիա Կոբեկինայի և ՀԱՖՆ-ի հետ

    11 Փետրվարի, 2019 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր ՉԱՅԿՈՎՍԿԻ * Պեցցո Կապրիչոզո թավջութակի և նվագախմբի համար /7-8 ր./ * Վարիացիաներ Ռոկոկո թեմայով /18-20 ր./ Ընդմիջում * Սիմֆոնիա թիվ 6 («Պաթետիկական») /46-48 ր./ Անաստասիա Կոբեկինա, թավջութակ (Ռուսաստան) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Շբթ 2

    Pianist Katharina Treutler and the ANPO under James P. Liu

    2 Փետրվարի, 2019 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Dvorak: Scherzo Capriccioso op.66 /13-14 min./ Mozart: Piano Concerto No.12, A-dur, K.414 /25-26 min./ Intermission Sibelius: Symphony No.1 /38-40 min./

  • Դեկտեմբերի 2018

  • Ուր 14

    Նարինե Զարիֆյան — 40-ամյա ստեղծագործական գործունեություն

    14 Դեկտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակին Ծրագիր «Հրեշտակի աղոթք» Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախումբ (Գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան) «Փողոցի արևային կողմում» ֆլեյտայի և նվագախմբի համար Նարեկ Ավագյան, ֆլեյտա Կոնցերտ-Էլեգիա կիթառի և նվագախմբի համար Հակոբ Ջաղացպանյան, կիթառ «Աղոթք» ձայնի և նվագախմբի համար Գոհար Հակոբյան, սոպարնո Վոկալիզ ձայնի և նվագախմբի համար Սոնա Շահգելդյան, վոկալ «Ներիր […]

  • Երք 11

    Շոպենը ջազային մեկնաբանությամբ

    11 Դեկտեմբերի, 2018 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգին մասնակցում է Անջեյ Յագոջինսկի տրիոն Անջեյ Յագոջինսկի, դաշնամուր Ադամ Սեգելսկի, կոնտրաբաս Չեսլավ Բարտկովսկի, հարվածայիններ Ծրագիր Preludium e-moll op.28 nr 4 Preludium c-moll op.28 nr 20 Preludium h-moll op.28 nr 6 Mazurek f-moll op.63 nr 2 Mazurek g-moll op.24 nr 1 Nokturn h-dur op.9 nr 2 Nokturn es-dur op.9 nr 1

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ