Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Փետրվարի 2021

  • Կիր 28

    Միշա Մայսկին հանդես կգա Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ

    28 Փետրվարի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Չայկովսկի՝ Նոկտյուրն թավջութակի և նվագախմբի համար /5-6ր./ Բրուխ՝ Kol Nidrei թավջութակի և նվագախմբի համար /9-11ր./ Սեն-Սանս՝ Թավջութակի կոնցերտ թիվ 1 /21-23ր./ Ընդմիջում Բեթհովեն՝ Սիմֆոնիա թիվ 7 /40-42ր./ Միշա Մայսկի, թավջութակ (Գերմանիա) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Շբթ 20

    Կամերային երաժշտության համերգաշար

    20 Փետրվարի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Կամերային երաժշտության համերգաշար Ծրագիր Չայկովսկի՝ Դաշնամուրային տրիո /42-44 ր./ Ընդմիջում Բեթհովեն՝ Տրիո “Archduke” /41-43 ր./ Ֆրեդի Քեմփֆ, դաշնամուր (Գերմանիա) Կլարա Ջումի Կան, ջութակ Ալեքսանդր Չաուշյան, թավջութակ

  • Ուր 19

    Բեթհովենի երաժշտության երեկո ՀԱՖՆ-ի հետ

    19 Փետրվարի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    ԲԵԹՀՈՎԵՆ Եռակի կոնցերտ /35-37 ր./ Ընդմիջում Սիմֆոնիա թիվ 4 /32-34 ր./ Ֆրեդի Քեմփֆ, դաշնամուր (Գերմանիա) Կլարա Ջումի Կան, ջութակ Ալեքսանդր Չաուշյան, թավջութակ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Կիր 14

    ՍԵՐ. ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳ

    14 Փետրվարի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    ՍԵՐ. ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԻ ՀԵՏ Լիանա Ալեքսանյան, սոպրանո Նինա Մինասյան, սոպրանո Լիպարիտ Ավետիսյան, տենոր Դավիթ Բաբայանց, բարիտոն Ծրագիր Մաս I 1. Յոհան Շտրաուս՝ «Չղջիկը» օպերետի նախերգանք /8:20/ 2. Լեհար՝ “Lippen schweigen” /3:15/ Լիանա Ալեքսանյան, Լիպարիտ Ավետիսյան 3. Վերդի՝ Ջիլդայի “Caro nome” արիան «Ռիգոլետո» օպերայից /8:00/ Նինա Մինասյան 4. Ֆրանց Լեհար՝ Dein ist mein ganzes Herz […]

  • Շբթ 13

    ՍԵՐ. ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳ

    13 Փետրվարի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    ՍԵՐ. ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԻ ՀԵՏ Լիանա Ալեքսանյան, սոպրանո Նինա Մինասյան, սոպրանո Լիպարիտ Ավետիսյան, տենոր Դավիթ Բաբայանց, բարիտոն Ծրագիր Մաս I 1. Յոհան Շտրաուս՝ «Չղջիկը» օպերետի նախերգանք /8:20/ 2. Լեհար՝ “Lippen schweigen” /3:15/ Լիանա Ալեքսանյան, Լիպարիտ Ավետիսյան 3. Վերդի՝ Ջիլդայի “Caro nome” արիան «Ռիգոլետո» օպերայից /8:00/ Նինա Մինասյան 4. Ֆրանց Լեհար՝ Dein ist mein ganzes Herz […]

  • Երկ 8

    Թավջութակի աստղերը Ֆիլհարմոնիկում

    8 Փետրվարի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Դվորժակ՝ Թավջութակի կոնցերտ /40-42 ր./ Ընդմիջում Բեթհովեն՝ Սիմֆոնիա թիվ 5 /34-36 ր./ Ալբան Գերհարդ, թավջութակ (Գերմանիա) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Հնգ 4

    Բեթհովեն՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 3 և Սիմֆոնիա թիվ 2

    4 Փետրվարի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր ԲԵԹՀՈՎԵՆ – Դաշնամուրի կոնցերտ թիվ 3 /35-37 ր./ Աշոտ Խաչատուրյան, դաշնամուր (Բելգիա) Ընդմիջում – Սիմֆոնիա թիվ 2 /33-35 ր./ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Երք 2

    Կամերային երաժշտության համերգ

    2 Փետրվարի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Կամերային երաժշտության համերգ Բարեգործական համերգ Ծրագիր Շուբերտ՝ “Trout” կվինտետ /38-40 ր./ Բեթհովեն՝ Թավջութակի սոնատ թիվ 2 /21-23 ր./ Բեթհովեն՝ Ջութակի սոնատ թիվ 5 /21-23 ր./ Կատարողներ Աշոտ Խաչատուրյան, դաշնամուր Անուշ Նիկողոսյան, ջութակ Հայկ Տեր-Հովհաննիսյան, ալտ Սևակ Ավանեսյան, թավջութակ Կարեն  Խաչատրյան, կոնտրաբաս

  • Հունվարի 2021

  • Ուր 22

    Առնո Բաբաջանյան-100

    22 Հունվարի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին Ծրագիր Առնո Բաբաջանյան — Վեց պատկեր դաշնամուրի համար (1965) — Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (1959) — Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար (1952) Մենակատարներ Հայկ Մելիքյան, դաշնամուր Անուշ Նիկողոսյան, ջութակ Սևակ Ավանեսյան, թավջութակ

  • Դեկտեմբերի 2020

  • Հնգ 17

    Բեթհովեն՝ սիմֆոնիաներ թիվ 1 և 4

    17 Դեկտեմբերի, 2020 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոն Ծրագիր ԲԵԹՀՈՎԵՆ Սիմֆոնիա թիվ 1 /25-27 ր./ Ընդմիջում Սիմֆոնիա թիվ 4 /35-37 ր./ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Բեթհովենի դերում՝ Արթուր Կարապետյան

  • Չրք 16

    Բեթհովեն՝ սիմֆոնիաներ թիվ 5 և 6

    16 Դեկտեմբերի, 2020 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոն Ծրագիր ԲԵԹՀՈՎԵՆ Սիմֆոնիա թիվ 5 /34-36 ր./ Ընդմիջում Սիմֆոնիա թիվ 6 («Հովվերգական») /40-42 ր./ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Բեթհովենի դերում՝ Արթուր Կարապետյան

  • Ուր 11

    Համերգը նվիրվում է արցախյան պատերազմի հերոսներին

    11 Դեկտեմբերի, 2020 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգը նվիրվում է արցախյան պատերազմի հերոսներին Ծրագիր Հարությունյան՝ Շեփորի կոնցերտ /15-16 ր./ Խաչատրյան՝ Սիմֆոնիա թիվ 2 /49-51 ր./ Մենակատար՝ Կիրիլ Սոլդատով, շեփոր (Ռուսաստան) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ