Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Ապրիլի 2021

  • Երկ 12

    Հայաստանի ֆիլհարմոնիկ` «Դպրոցականի ֆիլհարմոնիա»

    12 Ապրիլի, 2021 @ 15:00 - 17:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան Ծրագրում՝ Ա. Խաչատրյան, Վ. Ա. Մոցարտ, Կ. Խաչատրյան, Յո. Ս. Բախ * * * Մեկնարկում է  «ԴՊՐՈՑԱԿԱՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ» կրթամշակութային ծրագիրը Կարևորելով ՀՀ բոլոր մարզերի և մայրաքաղաք Երևանի դպրոցահասակ երեխաների — մշակութային կյանքին հաղորդակցման, — երեխաների շրջանում դասական երաժշտարվեստի հանդեպ հետաքրքրության բարձրացման, ինչպես նաև — երաժշտության միջոցով գեղագիտական դաստիարակության […]

  • Երք 6

    Primavera: Վիվալդի / Պիացոլա

    6 Ապրիլի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Վիվալդի՝ «Տարվա եղանակներ» Պիացոլա՝ «Բուենոս Այրեսի տարվա եղանակները» (փոխադրումը՝ Լ. Դեսյատնիկովի) Խաչատուր Ալմազյան, ջութակ PhilSoloists

  • Մարտի 2021

  • Ուր 19

    Կամերային երաժշտության երեկո

    19 Մարտի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Պոեմ դաշնամուրի համար (1966) Մարտին Շահբազյան, դաշնամուր 6 պատկեր դաշնամուրի համար (1965) Աստղիկ Ղուկասյան, դաշնամուր Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար, 1-ին մաս (1953) Անի Փարսադանյան, ջութակ Հովիկ Օգանեզով, թավջութակ Վարդան Գեոդակյան, դաշնամուր Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (1959) Անի-Աղավնի Խառատյան, ջութակ Գայանե Ասլանյան, դաշնամուր Կամերային երաժշտության երեկո Արամ Խաչատրյան համերգասրահի Լուիզ […]

  • Երք 16

    Իզաբել Ֆաուստը կկատարի Բեթհովեն

    16 Մարտի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Բեթհովեն՝ Ջութակի կոնցերտ /47-49ր./ Ընդմիջում Բեթհովեն՝ Սիմֆոնիա թիվ 8 /26-28ր./ Իզաբել Ֆաուստ, ջութակ (Գերմանիա) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Չրք 10

    Անծանոթ Բեթհովեն. WoO ստեղծագործություններ

    10 Մարտի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Անծանոթ Բեթհովեն. WoO ստեղծագործություններ (հայաստանյան պրեմիերա) Նախագծի մտահղացումը՝ Մարինե Կարոյանի Մասնակիցներ՝ ԱՐէ դուետ, «Ասոնանս» անսամբլ, Արամ Ասատրյան (ջութակ), Սամսոն Թաթոսյան (թավջութակ) Համերգը վարում է Օլյա Նուրիջանյանը

  • Ուր 5

    Նարեկ Հախնազարյանը կներկայացնի Շոստակովիչի թիվ 1 կոնցերտը

    5 Մարտի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Թավջութակի աստղերը Ֆիլհարմոնիկում Ծրագիր Շոստակովիչ՝ Թավջութակի կոնցերտ թիվ 1 /27-29ր./ Ընդմիջում Բեթհովեն՝ Սիմֆոնիա թիվ 6 /40-42ր./ Նարեկ Հախնազարյան, թավջութակ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Չրք 3

    Կամերային երաժշտության երեկո

    3 Մարտի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ Վ. Բելլինի, Ֆ. Տոստի, Պ. Չայկովսկի, Ֆ. Ֆլոտով, Կ. Դեբյուսի Մենակատարներ Հայկ Վարդանյան, տենոր Կատարինե Հովսեփյան, դաշնամուր Կամերային երաժշտության երեկո Արամ Խաչատրյան համերգասրահի Լուիզ Մանուկյան-Սիմոն սրահում

  • Երք 2

    Վիվալդի. Tête-à-Tête

    2 Մարտի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Կամերային կոնցերտ ռե մինոր RV 96 Կատարողներ Անուշ Նիկողոսյան, ջութակ Նարեկ Ավագյան, ֆլեյտա Շմավոն Գրիգորյան, ֆագոտ Միքայել Նավասարդյան, թավջութակ Կարեն Խաչատրյան, կոնտրաբաս Արթուր Ավանեսով, կլավեսին Կամերային կոնցերտ 2 ֆագոտի համար սոլ մինոր RV 531   Կատարողներ Անդրեյ Շամիդանով, ֆագոտ Շմավոն Գրիգորյան, ֆագոտ Արթուր Ավանեսով, կլավեսին Կարեն Խաչատրյան, կոնտրաբաս «Երևան» լարային կվարտետ Կամերային կոնցերտ ֆա մաժոր RV […]

  • Փետրվարի 2021

  • Կիր 28

    Միշա Մայսկին հանդես կգա Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ

    28 Փետրվարի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Չայկովսկի՝ Նոկտյուրն թավջութակի և նվագախմբի համար /5-6ր./ Բրուխ՝ Kol Nidrei թավջութակի և նվագախմբի համար /9-11ր./ Սեն-Սանս՝ Թավջութակի կոնցերտ թիվ 1 /21-23ր./ Ընդմիջում Բեթհովեն՝ Սիմֆոնիա թիվ 7 /40-42ր./ Միշա Մայսկի, թավջութակ (Գերմանիա) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Շբթ 20

    Կամերային երաժշտության համերգաշար

    20 Փետրվարի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Կամերային երաժշտության համերգաշար Ծրագիր Չայկովսկի՝ Դաշնամուրային տրիո /42-44 ր./ Ընդմիջում Բեթհովեն՝ Տրիո “Archduke” /41-43 ր./ Ֆրեդի Քեմփֆ, դաշնամուր (Գերմանիա) Կլարա Ջումի Կան, ջութակ Ալեքսանդր Չաուշյան, թավջութակ

  • Ուր 19

    Բեթհովենի երաժշտության երեկո ՀԱՖՆ-ի հետ

    19 Փետրվարի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    ԲԵԹՀՈՎԵՆ Եռակի կոնցերտ /35-37 ր./ Ընդմիջում Սիմֆոնիա թիվ 4 /32-34 ր./ Ֆրեդի Քեմփֆ, դաշնամուր (Գերմանիա) Կլարա Ջումի Կան, ջութակ Ալեքսանդր Չաուշյան, թավջութակ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Կիր 14

    ՍԵՐ. ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳ

    14 Փետրվարի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    ՍԵՐ. ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԻ ՀԵՏ Լիանա Ալեքսանյան, սոպրանո Նինա Մինասյան, սոպրանո Լիպարիտ Ավետիսյան, տենոր Դավիթ Բաբայանց, բարիտոն Ծրագիր Մաս I 1. Յոհան Շտրաուս՝ «Չղջիկը» օպերետի նախերգանք /8:20/ 2. Լեհար՝ “Lippen schweigen” /3:15/ Լիանա Ալեքսանյան, Լիպարիտ Ավետիսյան 3. Վերդի՝ Ջիլդայի “Caro nome” արիան «Ռիգոլետո» օպերայից /8:00/ Նինա Մինասյան 4. Ֆրանց Լեհար՝ Dein ist mein ganzes Herz […]

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ