Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Հուլիսի 2021

  • Ուր 9

    Անուշ Նիկողոսյանը կկատարի Դվորժակ

    9 Հուլիսի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Դվորժակ՝ Ջութակի կոնցերտ /35-37 ր./ Ընդմիջում Շոստակովիչ՝ Սիմֆոնիա թիվ 5 /43-45 ր./ Անուշ Նիկողոսյան, ջութակ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Շբթ 3

    Համերգ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում

    3 Հուլիսի, 2021 @ 18:30 - 20:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Ծրագիր Բեթհովեն՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 3 /41-43 ր./ I. Allegro con brio II. Largo III. Rondo. Allegro մենակատար՝ Մայա Օհանյան, (Իտալիա) Ընդմիջում Բեռլիոզ՝ «Ֆանտաստիկական սիմֆոնիա» /51-53 ր./ I. Largo – Allegro agitato e appassionato assai – Religiosamente II. Valse. Allegro non troppo III. Adagio IV. Allegretto non troppo V. Larghetto – Allegro […]

  • Հունիսի 2021

  • Երք 15

    Ալեքսանդր Սպենդիարյան-150

    15 Հունիսի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Ալեքսանդր Սպենդիարյան (1871-1928) — Պարսկական քայլերգ «Ալմաստ» օպերայից — «Ղարիբ բլբուլ» — «Այ վարդ» — Ղրիմյան էսքիզներ — «Սարի կեռաս» — «Երեք արմավենի» 1-օրյա ցուցադրություն Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում՝ «Մեկ ցուցանմուշի պատմություն. Սպենդիարոֆոն» Կազմակերպիչներ — ՀՀ ԿԳՄՍ նախարարություն — Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ (դիրիժոր՝ Է. Թոփչյան) — Ա. Սպենդիարյանի տուն-թանգարան Նավասարդ Հակոբյան, բարիտոն Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Երք 1

    Մուլտֆիլմերի երաժշտություն — Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգ

    1 Հունիսի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համերգ Ծրագրում՝ սիրված մուլտֆիլմերի երաժշտություն Կլաուս Բադելթ՝ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի երաժշտություն Չայկովսկի՝ «Ծաղիկների վալսը» «Շչելկունչիկ» սյուիտից Ջոն Վիլյամս՝ Կայսերական քայլերգ՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմից Գրիգ՝ «Պեր Գյունտ» — Լեռնային արքայի քարանձավում Ռոբերտ Ամիրխանյան՝ Պույ-պույ մկնիկի երգը համանուն մուլտֆիլմից Ստեփան Շաքարյան՝ Պինգվին Վինի երգը «Պինգվինաշեն» մուլտֆիլմից Հանս Ցիմմեր՝ “Zoosters Breakout” «Մադագասկար» մուլտֆիլմից Ջերրի Գոլդսմիթ՝ Սյուիտ «Մուլան» մուլտֆիլմից Հանս Ցիմմեր՝ «Առյուծ […]

  • Մայիսի 2021

  • Չրք 26

    Բախ | Վիվալդի — Tête-à-Tête

    26 Մայիսի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    ՀԱՖՆ-ի կամերային երաժշտության համերգաշար Ծրագիր Վիվալդի՝ Կամերային կոնցերտ սոլ մինոր, Rv106 Արամ Ասատրյան, ջութակ Նարեկ Ավագյան, ֆլեյտա Շմավոն Գրիգորյան, ֆագոտ Վարդուհի Մինասյան, կլավեսին Բախ՝ Կանտատ “Ich habe genug” BWV82 Աշոտ Ղանթարջյան, բաս Արամ Ասատրյան, ջութակ Մերի Մարգարյան, ջութակ Հայկ Տեր-Հովհաննիսյան, ալտ Վահե Դանիելյան, թավջութակ Կարեն Խաչատրյան, կոնտրաբաս Վարդուհի Մինասյան, կլավեսին Բախ՝ Ֆլեյտայի կվարտետ դո մինոր, Wb58 […]

  • Երք 25

    Նվիրում Չայկովսկուն

    25 Մայիսի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Ա բաժին Պյոտր Իլյիչ Չայկովսկի (1840-1893) Valse sentimentale, op.51, թիվ 6 Natha-valse, op.51, թիվ 4 Դյորդ Կուրտագ (ծնվ. 1926) Hommage à Tchaikovsky (Խաղեր` դաշնամուրի համար, 1973-) Չայկովսկի-Պաբստ-Մելիքյան Կոնցերտային պարաֆրազ «Եվգենի Օնեգին» օպերայի թեմաներով Արեգ Գալոյան (ծնվ. 2001) Dom №13 (2021) համաշխարհային պրեմիերա Պյոտր Իլյիչ Չայկովսկի Վերհուշ՝ սիրելի վայրից, op.42 1. Մտորում 2. Սկերցո 3. Մեղեդի Անուշ […]

  • Չրք 19

    Եվրոպայի օր 2021 | #StrongerTogether

    19 Մայիսի, 2021 @ 21:00 - 23:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Առցանց դասական համերգ Ունկնդրել Երևանի ժամանակով ժամը 21:00 Ծրագիր Լ. վան Բեթհովեն՝ Եվրոպայի օրհներգ (Ձոն երջանկության, մաս IV, սիմֆոնիա թիվ 9) Ֆ. Շտրաուս՝ Նոկտյուրն Ն. Հարությունյան՝ Էլեգիա տրոմբոնի համար Յ. Բ. Ներուդա՝ Շեփորի կոնցերտ Է. Բաղդասարյան՝ Նոկտյուրն Յ. Սանդստրյոմ: Երգ Լոտտային Գիշերը օպերայում — Ջ. Պուչինի՝ Արիա Che gelida manina «Բոհեմ » օպերայից — Պ. Մասկանի՝ Ինտերմեցցո «Գեղջկական ասպետություն» օպերայից — Խ. Սեռանո՝ La roca fría del […]

  • Երք 18

    Մալեր՝ «Երգ Երկրի մասին»

    18 Մայիսի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Գուստավ Մալեր՝ «Երգ Երկրի մասին» 1. Սեղանի երգ երկրային վշտերի մասին 2. Մենակյացը աշնանը 3. Պատանեկության մասին 4. Գեղեցկության մասին 5. Հարբածը գարնանը 6. Հրաժեշտը Օլեսյա Պետրովա, մեցցո սոպրանո Լիպարիտ Ավետիսյան, տենոր Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Երք 11

    Համերգ՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան

    11 Մայիսի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր Կ. Դեբյուսի` — «Սիրինքս» Նարեկ Ավագյան, ֆլեյտա Անի Խաչիկյան, ասմունք — Պրելյուդ «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը» Նարեկ Ավագյան, ֆլեյտա Հռիփսիմե Աղաքարյան, դաշնամուր — Ռապսոդիա կլարնետի և դաշնամուրի համար թիվ 1 Արսեն Գրիգորյան,կլարնետ Հռիփսիմե Աղաքարյան, դաշնամուր Մ. Ռավել՝ «Նավակը օվկիանոսում» «Արտացոլումներ» սյուիտից Հռիփսիմե Աղաքարյան, դաշնամուր Ֆ. Պուլենկ՝ Սեքստետ փողային նվագարանների համար Նարեկ Ավագյան, ֆլեյտա Հարություն Շախկյան, հոբոյ Արսեն Գրիգորյան, կլարնետ Անդրանիկ […]

  • Ապրիլի 2021

  • Կիր 25

    Վերդի՝ Ռեքվիեմ

    25 Ապրիլի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    ՋՈՒԶԵՊԵ ՎԵՐԴԻ՝ ՌԵՔՎԻԵՄ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան Ռուզան Մանթաշյան, սոպրանո Օլեսյա Պետրովա, մեցցո սոպրանո Լիպարիտ Ավետիսյան, տենոր Եվգենի Ստավինսկի, բաս

  • Հնգ 22

    Սվետլանա Նավասարդյան. Մոցարտ, Շոպեն, Շուման,Կոմիտաս

    22 Ապրիլի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Սվետլանա Նավասարդյան, դաշնամուր Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 95-ամյակին Ծրագրում՝ Մոցարտ, Շոպեն, Շուման,Կոմիտաս

  • Երք 13

    Կամերային երաժշտության երեկո. Բախ. Tête-à-Tête

    13 Ապրիլի, 2021 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ ԲԱԽ Տրիո սոնատ “Das Musikalische Opfer” շարքից BWV 1079 Իվետա Կորկինա, ջութակ Նարեկ Ավագյան, ֆլեյտա Շմավոն Գրիգորյան, ֆագոտ Վարդուհի Մինասյան, կլավեսին “Matthaus Passion”-ից` “Erbarme dich” BWV 244 Անուշ Մարտիրոսյան, մեցցո սոպրանո Միքայել Թոփչյան, ջութակ «Երևան» լարային քառյակ (Նարեկ Սահակյան, Գևորգ Գասպարյան, Հայկ Տեր-Հովհաննիսյան, Միքայել Նավասարդյան, Կարեն Խաչատրյան, կոնտրաբաս) Վարդուհի Մինասյան, կլավեսին Կանտատ “Ich habe […]

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ