Ամառային երաժշտական դպրոց 2016

Հունիսի 27-ին, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և «ԵրազԱրտ» ամերիկյան ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ անցկացրեց վարպետության դասեր: 

Դպրոցի նպատակն էր 14 տարեկանից բարձր ծագումով հայ երիտասարդ երաժիշտներին ընձեռել հնարավորություն ուսանելու Հայաստանի լավագույն նվագախմբային երաժիշտների մոտ, ինչպես նաև ստեղծել հարթակ, որի միջոցով նրանք կկարողանան համագործակցել ՀԱՖՆ-ի ապագա ծրագերին: 

Դպրոցն առաջարկում է դասեր նվագախմբային հետևյալ մասնագիտություններով՝ հոբոյ, ֆագոտ, գալարափող, ֆլեյտա, շեփոր, տրոմբոն և կլարնետ: