Վասիլի Պետրենկոյի Դիրիժորական Ակադեմիա

Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա մեր տարածաշրջանի համար բացառիկ մի իրադարձություն՝ միջազգային մեծ ճանաչում ունեցող դիրիժոր ‹‹Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա››-ն:

Ակադեմիայի կազմակերպիչներն են Primavera Foundation of Armenia հիմնադրամը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

‹‹Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա››-ն կանցկացվի Երևանում, 2024թ.-ի հուլիսի 2-6-ը: Դասընթացները նախատեսված են երիտասարդ դիրիժորների համար, որոնք կունենան անհատական փորձեր սիմֆոնիկ նվագախմբի հետ և կմասնակցեն սեմինարի՝ «Դիրիժորական աշխատանքի գաղտնիքները՝ բեմից դուրս»: Թե՛ նվագախմբային փորձերը, թե սեմինարը կվարի Վասիլի Պետրենկոն: Դասընթացների ավարտին մասնակիցները մաեստրո Պետրենկոյի հետ միասին կմասնակցեն գալա-համերգին՝ ղեկավարելով այն ստեղծագործությունները, որոնց վրա աշխատել են նախորդող օրերին: Ակադեմիայի փորձերն ու գալա համերգը տեղի կունենան ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում: Դասընթացների և գալա համերգի նվագախումբը կազմված է լինելու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներից: 

Դիմումներն ընդունվում են մինչև 2024թ.-ի հունիսի 3-ը

ԼՐԱՑՐՈՒ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑԻ ԴԻՄՈՒՄԸ

Եթե դիմումը լրացնում եք Ռուսաստանից, օգտվեք այս հղումից. հղում

Ի՞ՆՉ ԿՍՏԱՆԱ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿԻՑԸ
. Չորս օր աշխատանք նվագախմբի հետ՝ օրական 20 րոպե, որից 3 օրը պարապմունքներ, 1 օրը՝ համերգի գլխավոր փորձ:
. Երեք անհատական պարապմունք Վասիլի Պետրենկոյի հետ

. Ակտիվ մասնակցություն Վասիլի Պետրենկոյի «Դիրիժորական աշխատանքի գաղտնիքները՝ բեմից դուրս» սեմինարին

. Գալա համերգ նվագախմբի հետ, որը կղեկավարեն ակադեմիայի հաջողակ ակտիվ մասնակիցները: Այն տեղի կունենա 2024թ.-ի հուլիսի 6-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում:

Ընդհանուր դիմորդներից որպես ակտիվ մասնակիցներ կնտրվեն ընդամենը ՎԵՑ հոգի: Մյուս դիմորդները կարող են մասնակցել ակադեմիայի բոլոր պրակտիկ դասընթացներին և Վասիլի Պետրենկոյի «Դիրիժորական աշխատանքի գաղտնիքները՝ բեմից դուրս» սեմինարին, որպես ունկնդիրներ: