Loading Համերգներ

Այս համերգ ավարտվել է:

30 Դեկտեմբերի, 2024 @ 19:00 - 21:00

VIENNA GALA

«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տարեվերջյան տոնական երեկոն կլինի կախարդական հնչյունների և վիեննական դյութիչ միջավայրի ներքո:
 
Դեկտեմբերի 30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Յոհան Շտրաուսի հանրահայտ վալսերը նրբագեղ պարերի ուղեկցությամբ կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ:
 
Մինչ համերգի սկիզբը՝ ժամը 18:00-ին, համերգասրահի նախասրահում հնարավորություն կունենաք մասնակցելու տոնական դիմակահանդեսին և վայելել շամպայնի հյուրասիրություն:
 
Հ.Գ. Համերգին ցանկալի է ներկայանալ դասական հագուստով:

Ծրագրում.

Յոհան Շտրաուս (որդի)` «Նապոլեոն» քայլերգ 

Յոզեֆ Շտրաուս` Ֆրանսիական պոլկա «Կրակի տոնակատարություն»

Յոզեֆ Շտրաուս` «Հնչող ոլորտներ» վալս

Յոհան Շտրաուս (որդի)` «Թրիչ-թրաչ» պոլկա

Յոհան Շտրաուս (որդի)` «Կայծակ և որոտ» պոլկա

Յոհան Շտրաուս (որդի)` «Կայսերական» վալս

Բաժին 2 

Յոհան Շտրաուս (որդի)` «Չղջիկը» օպերետի նախերգանք

Յոհան Շտրաուս (որդի)` «Աննա» պոլկա

Յոհան Շտրաուս (որդի)` Ֆրանսիական պոլկա «Կրապֆենվալդում»

Յոհան Շտրաուս (որդի)` Եգիպտական քայլերգ

Յոհան Շտրաուս (որդի)` Պոլկա Պիցիկատո (Յոզեֆ Շտրաուսի հետ համատեղ)

Յոհան Շտրաուս (որդի)` Արագընթաց պոլկա «Որսի պահին»

Յոհան Շտրաուս (որդի)` «Երկնագույն Դանուբ» վալս

Յոհան Շտրաուս (հայր)` «Ռադեցկի» վալս

Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան