Սեզոնային երաժշտական դպրոց 2018

[imagely id=”81″]

ՊՂՆՁԱՓՈՂԱՅԻՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ

ԵրազԱրտ ընկերությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ ներկայացրեց այս տարվա իր առաջին համատեղ նախագիծը՝ Պղնձափողային երաժշտական ձմեռային դպրոցը, որը ներառում էր վարպետության դասեր (փետրվարի 20-22), որին հաջորդեց հանդիպում-համերգ Արամ Խաչատրյան համերգասրահում (փետրվարի 22):

ՀԱՖՆ-ի երաժիշտներ Արաիկ Ռուբինյանը (տուբա, Գերմանիա) և Խուան Պարդո Խիլը (տրոմբոն, Իսպանիա) ուսուցանեցին 15 աշակերտների՝ Երևանի տարբեր դպրոցներից՝ ներառյալ Երևանի երաժշտական հատուկ թիվ 13 դպրոցը:

Հանդիպում-համերգը միտված էր հիմնարար մեթոդաբանական գաղափարի վրա, որը կստեղծեր առավել անմիջական մթնոլորտ բեմի վրա, որտեղ փորձառու երաժիշտներն իրենց ուսանողների հետ զրուցում ու նվագում էին, ինչպես նաև փոխանակում էին իրենց հմտությունները հանդիսատեսի հետ:

[imagely id=”82″]

ԵՐԱԶԱՐՏ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Երրորդ սեզոն

[imagely id=”83″]