Ծնվել է 1977-ին՝ Լոնդոնում: Բեմելը կայացել է Royal Philharmonic Orchestra-ի հետ ութ տարեկանում: 1992-ին նա հաղթող է հանդիսացել BBC-ի «Տարվա երիտասարդ երաժիշտ» մրցույթում: Ֆրեդդի Քեմփֆը Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր է (1998, 3-րդ մրցանակ):
Քեմփֆը ելույթներ է ունեցել Լոնդոնի Royal Philharmonic Orchestra, Royal Liverpool Philharmonic, BBC Scottish Symphony, Philharmonia Orchestra, City of Birmingham Symphony Orchestra, Gothenburg Symphony Orchestra, La Scala Philharmonic, San Francisco Symphony, Philadelphia Orchestra, NHK Symphony, Tasmanian Symphony Orchestra, Dresden Philharmonic, Taiwan National Symphony, RTV Slovenia Symphony Orchestra, Bergen Philharmonic, Romanian Radio Symphony Orchestra և այլ հանրահայտ նվագախմբերի հետ (դիրիժորներ՝ Դյութուա, Պետրենկո, Դեվիս, Սինայսկի, Շայի, Տորտելիե, Զավալիշ, Բուրիբաև, Սիմոնով և այլ անվանի դիրիժորներ): Բարձր են գնահատվել նրա ելույթները Անգլիայում՝ Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբի շրջագայության ընթացքում, ինչպես և հյուրախաղերը Նոր Զելանդիայում New Zealand Symphony Orchestra-ի հետ:
Ֆրեդդի Քեմփֆի մենահամերգները կայացել են Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ սրահում, Բեռլինի Konzerthaus-ում, Միլանի կոնսերվատորիայում, Ուրուգվայի Sala Verdi-ում, Լոնդոնի Cadogan Hall-ում, Royal Festival Hall-ում, Մանչեստերի Bridgewater Hall-ում, Սիդնեյի City Hall-ում, Տոկիոյի Suntory Hall-ում և այլ հայտնի համերգասրաներում, ինչպես և Fribourg International Piano Series համերգաշարի շրջանակներում:
Ֆրեդդի Քեմփֆը ձայնագրություններ է կատարում բացառապես BIS Records ֆիրմայում:
Նրա ձայնագրությունները բարձր են գնահատվել քննատադների կողմից և առաջադրվել հեղինակավոր Gramophone Concerto Award մրցանակին: