Ք. Սեն-Սանս: Թավջութակի թիվ 1 կոնցերտ, a moll, երկ 33 (1873թ.)
Ֆրանսիական երաժշտության դասական Սեն-Սանսի բազմաժանր ժառանգության մեջ մեծ տեղ են զբաղեցնում գործիքային կոնցերտները (դաշնամուրի 5 կոնցերտ, ջութակի 3 և թավջութակի 2 կոնցերտներ): Դրանցում հեղինակը հանդես է գալիս որպես նորարար` միավորելով դասական կառուցվածքի և ռոմանտիկական պոեմի հատկանիշները: Աչքի առաջ ունենալով Լիստի դաշնամուրային միամաս կոնցերտների օրինակը, Սեն-Սանսը միամասնության մեջ միավորում է դասական կոնցերտին բնորոշ ենթամասերը (սոնատային ալեգրո, սկերցոյատիպ հատված, դանդաղ երգային միջին մաս և այլն): Վարպետորեն են օգտագործված մենանվագող թավջութակի հնարավորությունները: Գունեղ է գործիքավորումը, որի մեծ վարպետն էր Սեն-Սանսը: Այս ստեղծագործությունը պատկանում է թավջութակի համաշխարհային գրականության ամենատարածված գործերի թվին: