Deutsche Kammerakademie Neuss am Rhein-ի գլխավոր դիրիժոր:
Orchestre symphonique de Mulhouse նվագախմբի գեղարվեստական ղեկավար (2023-ից):
Ավստրիացի դիրիժոր Քրիստոֆ Կոնցը համերգներով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում անվանի նվագախմբերի հետ. Orchestre de la Suisse Romande, Philharmonia Orchestra London, Orchestre Métropolitain de Montréal, Hong Kong Philharmonic և այլ նվագախմբեր: Գալիք համերգաշրջանում Կոնցը առաջին անգամ հանդես կգա Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ և Շվեդիայի Ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ, ինչպես նաև National Theatre Prague և Wiener Staatsoper-ի հետ: Նրա բեմելները կկայանան Մայամիի New World Center-ում, Ցյուրիխի Opernhaus-ում, Stuttgarter Philharmoniker, Düsseldorfer Symphoniker, Royal Northern Sinfonia, Orquesta Sinfónica de Castilla y León, Aarhus Symfoniorkester և Tampere Philharmonic Orchestra-ի հետ:
Արդեն չորրորդ համերգաշրջանն է ինչ Քրիստոֆ Կոնցը ղեկավարում է Ռեյ Kammerakademie Neuss նվագախումբը, իսկ 2023-ին նշանակվել է Orchestre symphonique de Mulhouse նվագախմբի դիրիժոր:
Ամերիկյան բեմելը կայացել է որպես մենակատար ջութակահար՝ 12 տարեկանում, Orchestre symphonique de Montréal նվագախմբի հետ՝ Չարլզ Դյութուայի ղեկավարությամբ:
Համագործակցել է անվանի երաժիշտների հետ, Սըր Նեվիլլ Մարիներ, Դմիտրի Սիտկովեցկի, Մարկ Մինկովսկի, Քիմ Քաշքաշյան, Վիլդե Ֆրանգ, Նիկոլաս Ալտշտեդտ, Ռուդոլֆ Բուխբինդեր և այլ երաժիշտներ: