Քրիստոֆեր Մոուլդզը փորձառու և բազմակողմանի դիրիժոր է, որը պահանջված է որպես օպերային և սիմֆոնիկ համերգների դիրիժոր: Հատկապես սերտ են նրա կապերը Բեռլինի Staatsoper, Մյունխենի Bayerische Staatsoper և Շտուտգարտի Staatsoper թատրոնների հետ:
Այս համերգաշրջանում Մոուլդզը ղեկավարելու է Orchestre Symphonique de Mulhouse նվագախումբը, ծրագրում ունենալով Հենդելի, Մոցարտի և Բեթհովենի ստեղծագործությունները, իսկ Նորվեգիայում հանդես է գալու Հենդելի Մեսսիայի կատարումով:
Նախորդ համերգաշրջանում Քրիստոֆեր Մոուլդզը հանես է եկել Ցյուրիխի
Opernhaus -ում (Այսպես են վարվում բոլոր կանայք), Բեռլինի Staatsoper-ում (Դիդոնե և Էնեաս) և Oper Stuttgart-ում (Ալչինա և Ֆիգարոյի ամուսնությունը): Այլ օպերաներին թատրոնների հետ համագործակցությունների թվում են. Staatsoper Hamburg, Semperoper Dresden, Theater Basel, Norwegian National Opera և San Francisco Opera: Մոուլդզը ղեկավարել է նաև հեղինակավոր սիմֆոնիկ նվագախմբեր. Բեռլինի Akademie für Alte Musik, Concerto Köln, London Philharmonic Orchestra, Զայցբուրգի Mozarteumorchester, Royal Liverpool
Philharmonic Orchestra, Բեռլինի Rundfunk-Sinfonieorchester, Wiener Symphoniker և այլ նվագախմբեր: Հիշատակելի է Մոուլդզի ելույթը Concentus Musicus Wien նվագախմբի հետ՝ Internationale Barocktage Stift Melk-ի շրջանակներում:
Քրիստոֆեր Մոուլդզը բազմաթիվ միջազգայի փառատոների մշտական մասնակից է. Bregenz Festival, Ludwigsburger Schlossfestspiele, Salzburg Festival և այլ փառատոներ:
Մոուլդզը բարոկկո երկացանկի ճանաչված մեկնաբանող է: 2015-ին կայացել է Մոնտեվերդիի Օրփեոս-ի բեմադրությունը Royal Opera House-ի և Roundhouse-ի համատեղ նախագծով: Վերջերս կայացած նրա ելույթների թվում են բեմելը Opera National du Rhin-ի հետ (Ալչինա և Սեմելե օպերաներ), Կառլսռուհեի Händel- Festspiele-ում, Bayerische Staatsoper-ում (Կալիստո և Առևանգում հարեմից օպերաներ), Freiburger Barockorchester-ի հետ (Սավուղ) ,Theater an der Wien-ում և այլ հաջողված բեմադրություններ տարբեր օպերային թատրոններում:
Ռուսաստանում Քրիստոֆեր Մոուլդզը ելույթներ է ունեցել “Музыка Вива”
կամերային նվագախմբի, Մոսկվայի կամերային նվագախմբի հետ: Ռուսաստանի
Մեծ թատրոնում ղեկավարել է նաև Հենդելի Ռոդելինդա օպերայի
ռուսաստանյան պրեմիերան:
Պըրսելի Դիդոնե և Էնեաս օպերայի բեմադրության համար 2021-ին Մոուլդզը որպես դիրիժոր արժանացել է Ոսկե Դիմակ մրցանակի:
Քրիստոֆեր Մոուլդզը հանդես է եկել Նյու Յորքի Brooklyn Academy of Music-ում Սեմելե օպերայի կատարմամբ Canadian Opera Company-ի հետ միասին: Ելույթներ է ունեցել Իսրայելում և Sydney Festival-ում Դիդոնե և Էնեաս օպերայի բեմադրությամբ, ինչպես և Բուենոս Այրեսի Teatro Colón և Հռոմի Teatro dell’Opera թատրոններում:
Քրիստոֆեր Մոուլդզի գործունեությունը սկսվել է 1991-ին՝ English National Opera-ի կոլեկտիվում: 1994-98թթ. եղել է Գլինդբորնի երգչախմբի խմբավարը: